«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Մարդ թռչուն լիներ ... Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...»․ Նազենի Հովհաննիսյան

13:47, 12 հունիսի

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Մոսկվա քաղաքում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել թռչունների կողքին։ Նազենին կրում է սպիտակ վերնազգեստ, կապույտ երանգի լայն փողքերով տաբատ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

«Մարդ թռչուն լիներ ... Ոչ ոքից ոչինչ չսպասեր, ոչինչ չտար: Զգացմունք չունենար..., բայց եւ միշտ սավառներ.թռիչքի՛ սերն ունենար:

Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

«Այսօր Ընտանիքի օրն է... Իմ կյանքի ամենամեծ օրհնությունն է հենց իմ Ընտանիքը. Հայրս, Մայրս, ավագ քույրս (յոթ տարվա տարբերություն ունենք), միջնեկ քույրս (2 տարվա տարբերություն), ես կրտսերն եմ)... նրանց որդիները եւ դուստրը:

Մեծ ընտանիքիս մեջ իմ սիրելի քեռիները, մորաքույրներս (նաեւ ոչ հարազատ), անպայման իմ զարմիկներն ու քեռիներիս երեխաները, հորեղբայրներս, հորաքույրներս (որոնք ցավոք էլ չկան), եւ այդպես անվերջ: Իհարկե ես էլ ունեմ ահաջող ազգականներ)))) դե ո՞վ չունի:

Բայց մեկ է. իմ ընտանիքն իմ թիկունքն է, ԱՄԵՆ ԻՆՉՍ, ու լավագույնը, որը կարող էր ինձ հետ տեղի ունենալ՝ հենց ծնվել Հայաստանում, ծնվել հենց այս ընտանիքում, ու միասին մեեեծ սեղանի շուրջ նստել, ապրել, խմել մեր քաղցրահամ ջուրը (ամենահամովն աշխարհում) ու իրարով լցվել, զորանալ, ամրանալ, միասին ցավել ու ողբալ, հետո միասին դուրս գալ ամենածանր կացությունից, իրար երբեմն չդիմանալ ու առանց իրար ուղղակի չկարողանալ... #Իմընտանիքը

Շնորհավոր Հայաստանի բոլոր հիմնասյուներից ամենահուզական ու ավանդականի՝ Ընտանիքի օրը:

Հ.Գ. Ինչ լավ է, որ ես քույրեր ունեմ: Երկու՝ լույսի պես Քույր: Շնորհակալություն ծնողներիս», - ավելի վաղ գրել էր նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել