Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Կոչ՝ արժանապատվության ու չհանձնվելու». «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ֆիլհարմոնիան՝ «Երգով ու սիրով» խորագրի ներքո ելույթներ է ունեցել Սյունիքում ու Արցախում

16:17, 12 հունիսի

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում՝ «Երգով ու սիրով» խորագրի ներքո մայիսի 29-ից հունիսի 5-ը Սյունիքում ու Արցախում անցկացրել է երգչախմբային փառատոն, որին մասնակցել են Ստեփանակերտի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի ու հարակից՝ Խնձորեսկ եւ Շինուհայր գյուղերի գործող երգչախմբերի երեխաները:

7 օր տեւած փառատոնը նվիրվել է բոլոր տարիների հերոս հայ նահատակների հիշատակին, վերջին պատերազմում անմահացած, անհետ կորած, գերեւարված լույս-տղաներին։

«Այս միջոցառումը վերջին շրջանի այն բացառիկ, եզակի դեպքերից է, որը կոչ է արժանապատվության, կոչ է չհանձնվելու, որը կոչ է քաղաքացիական գիտակցության»,-այսօր՝ հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Այս ամենն իրականացավ շնորհիվ մաեստրո Հեքեքյանի եւ նրա երգչախմբի: Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքացիության ամենաբարձր դրսեւորումներից մեկն է: Մենք ապրում ենք տեղեկատվական թունավորված մթնոլորտում, որտեղ սովորական մարդը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչի հետեւից գնալ եւ ինչը բռնել՝ որպես արժեք: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, հենց այդ ուղերձն է, այդ կողմնորոշիչն է, այս փորձությունն ու դժվար ժամանակաշրջանն արժանապատիվ եւ ստեղծագործաբար անցնելու գրավականն է ու հրամայականը»,-ընդգծեց նա:

Արա Խզմալյանի խոսքով՝ այսօր, քան երբեւէ մշակույթն ունի հսկայական քաղաքացիական գործառույթ:

«Ուզում եմ նաեւ ուշադրություն դարձնել մի փաստի վրա, որ այցը տեղի ունեցավ մեր երկրի համար շատ անկայուն շրջանում, երբ ադրբեջանական զորքերը հայտնվեցին մեր սահմաններից ներս, եւ ես, որպես նաեւ պատասխանատու, փորձ արեցի հետաձգել միջոցառումը, բայց պատանիներն են ընդվզել եւ պահանջել գնալ ու ելույթ ունենալ: Ես շատ եմ ուզում, որ այս փառատոնը դառնա ամենամյա, որովհետեւ այս փառատոնով մենք արցախցիներին ու սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հերթական անգամ հիշեցրինք, որ իրենք մենակ չեն: Մշակույթը ցույց տվեց, որ ամենակենսունակ գործիքակազմն է: Հավատանք, որ այս բարդ պատմաքաղաքական վիճակից մենք դուրս ենք գալու արժանապավորեն, եւ առանց մշակույթի ես չեմ պատկերացնում ելքը»,-հավելեց Արա Խզմակյանը:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը նշեց, որ Սյունիքն ու Արցախը միշտ են եղել իր ուշադրության կենտրոնում, եւ, հատկապես, պատերազմից հետո հասկացել է, որ այնտեղի բնակչության առաջ իր «պարտքը պետք է կատարի».

«Դեռեւս այն ժամանակաշրջանից, երբ առաջին փառատոնն այնտեղ անցկացրի, ծանոթացա այս հողին, ջրին, մարդկանց, ու առավել գիտակցեցի Հայաստանի այս երկու շրջանների կարեւորությունը: Պատերազմից հետո ամբողջ միտքս, հոգիս, էությունս իրենց հետ էր: Հասկացա, որ իրենց պետք է ուժ ու կորով փոխանցել, եւ մեր առաջին այցից հետո համոզվեցի, որ ճիշտ ուղու վրա ենք»,-իր խոսքում ընդգծեց նա:

Հեքեքյանը խոստովանեց, որ շատերն էին իրեն նախազգուշացնում ռիսկի չդիմել ու չայցելել Սյունիք եւ Արցախ, սակայն թե´ դիրիժորը, թե´ երգչախմբի «փոքրիկ զինվորները» հստակ էին վճռել՝ փառատոնը պետք է կայանար.

«Այստեղ մարդիկ անընդհատ ասում էին՝ վտանգավոր է, մի գնացեք, եւ ես մեծ հոգեբանական պատնեշներ էի հաղթահարում, որովհետեւ երեխաներ էի տանում ինձ հետ, պատասխանատվությունը գիտակցում էի, բայց ես այդ ճանապարհներն արդեն անցել էի ու գիտեի, որ դա պետք է լինի: Ծնողը չի կարող դժվարության մեջ գտնվող իր զավակին չմոտենալ՝ վախենալով վտանգներից: Ես անում էի այն, ինչը ոչ թե առաքելություն էր, այլ՝ պարտք: Ուրախ եմ ու հպարտ, որ ինձ հետ եկան իմ «փոքրիկ զինվորները»: Բոլորս հասկացանք ու տեսանք՝ ինչ կարեւոր էր մեր այնտեղ հայտնվելը: Մենք պարտավոր ենք այնտեղի բնակչությանը ձեռք մեկնել: Անգամ պատրաստ եմ  գնալ աշխատել, ապրել, որպեսզի ոգեւորեմ այդ մարդկանց»,-իր խոսքում նշեց Տիգրան Հեքեքյանը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել