Երգիչ Էրիկ Կարապետյանը հունիսի 10-ին հերթական անգամ ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար: Էրիկի մենահամերգը կայացավ Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ երգչին միշտ ջերմությամբ սպասող ու ծափահարող հանդիսատեսով լի դահլիճում: Երեկոյի ընթացքում Էրիկն անիրական հույզեր պարգեւեց իր երկրպագուներին եւ հյուրերին՝ նրանց իր հետ տանելով յուրաքանչյուր երգի պատմության հետքերով: Իսկ համերգի մեկնարկն, իհարկե, տրվեց ամենակարեւոր խոսքերով.
«Չէր լինի այս ամենը, այս համերգը, եթե չլինեին մեր հերոս տղաները, որոնք իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքի, մեր ապրելու շարունակության համար: Կարծում եմ՝ նրանց արարքը խոսում է այն մասին, որ մենք պարտավոր ենք ապրել, ստեղծել, ուժեղանալ, հզորանալ, է´լ ավելի հզոր հայրենիք, է´լ ավելի հզոր բանակ ու մշակույթ ունենալ: Շնորհակալ եմ, որ դուք այսօր ինչ-որ չափով իմ փոքրիկ մշակույթի կողքին եք: Միասին մենք շատ ուժեղ կլինենք: Ուզում եմ նաեւ ծափահարենք այն տղաներին, որոնք այս պահին են սահմանին կանգնած, խոնարհվում եմ նրանց առջեւ»,-իր խոսքում նշեց Էրիկը:
Առնո Բաբաջանյանի «Твои следы» եւ Շառլ Ազնավուրի Reste երգի հայերեն տարբերակը՝ «Մնա»-ն կատարելուց հետո երգիչը նկատեց՝ հրաշալի է, որ նոր սերունդը նույնքան ջերմությամբ է վերաբերվում լեգենդար հայերի ստեղծագործություններին:
«Հաճելի է, որ չեք մոռանում, որ շարունակում եք ձայնակցել ինձ նաեւ այս երգերի ընթացքում: Ուրախ եմ, որ կա նման հանդիսատես, որ լսում ու գնահատում է մեր մեծերի ստեղծագործությունները, ինչը շատ կարեւոր է»:
Մոտ երեք ժամ տեւած համերգի ընթացքում երգիչը սկզբում հուզեց իր ռոմանտիկ սիրո երգերով, հետո՝ բարձրացրեց բոլորի տրամադրությունն իր պարային ռիթմերով՝ բեմի շուրջ հավաքելով հանդիսատեսին: Էրիկը կատարեց ինչպես հին, այնպես էլ՝ վերջին շրջանում թողարկված ստեղծագործություններից:
NEWS.am STYLE-ը ներկա է եղել երգչի մենահամերգին: Մանրամասները՝ մեր ֆոտո եւ վիդեո անդրադարձներում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:41, 26 մայիսի
Դիանա Գրիգորյանը՝ գարնանային վառ կերպարում23:12, 26 մայիսի
Բորիս Գրեբենշչիկովը հրաժարվել է ուկրաինացի փախստականներին 12 միլիոն եվրոյով օգնելու մասին իր խոսքերից22:39, 26 մայիսի
Քենդալ Ջենները վիճել է մոր հետ, քանի որ դեռ երեխաներ չունի22:00, 26 մայիսի
Մահացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան21:46, 26 մայիսի
«Սիրուն»․ Անելյա Գուբրյանի լուսանկարը21:12, 26 մայիսի
Տասը միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար20:36, 26 մայիսի
«Նուրբ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը20:12, 26 մայիսի
Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը19:36, 26 մայիսի
«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան19:12, 26 մայիսի
«Արյուն ու մեղր»․ նոր կադրեր են հրապարակվել Վինի Թուխի եւ դրա ընկերների մասին սարսափ ֆիլմից18:45, 26 մայիսի
«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը18:12, 26 մայիսի
«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար