Չեչնիայից ֆանտաստ գրող Ռուսլան Զակրիեւը կրկին փորձել է վիճարկել ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հեղինակային իրավունքը, գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով հեղինակի փաստաբան Դմիտրի Կազանկերի խոսքերը։
Հաղորդվում է, որ Զակրիեւը դատարան է դիմել 20th Century Fox International-ի ռուսական ներկայացուցչության դեմ դեմ, որը ֆիլմը ներկայացրել է 2009թ․-ին։ Նա պնդում է, որ «Ավատար»-ում վերցվել են իր «Գաղտնի զենք» վեպի սյուժեն, որը համացանցում հրապարակվել է դեռ 2002թ․-ին, սյուժեի հիմնական գաղափարը, ինչպես նաեւ առանձին հատվածներ եւ երկխոսություններ։ Հայցվորը պահանջում է իրեն կինոժապավենի համահեղինակ ճանաչել, ինչպես նաեւ իր օգտին գանձել բարոյական վնասի փոխհատուցում՝ 10 մլն ռուբլի։
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը գրողի հայցը կսկսի քննել հունիսի 15-ին։ «Այնտեղ նախկինում հրաժարվել էին քննել մեր հայցը, բայց մենք այդ որոշումը բողոքարկել ենք Մոսկվայի քաղաքային դատարանում, եւ այժմ արդեն դատարանը կքննի այդ գործը»,- ասել է Կազացկերը։
Նա նշել է, որ հայցվորի ներկայացուցիչները կպնդեն, որ գործընթացին ներգրավվի անձամբ Ջեյմս Քեմերոնը։
Նախկինում Զակրիեւն արդեն երկու անգամ փորձել է հայց ներկայացնել՝ պահանջներ առաջադրելով ռեժիսորին։ 2015թ․-ին հայցը ներկայացվել է Ստավրոպոլի երկրամասի դատարան, 2019թ․-ին՝ Չեչնիայի, սակայն դրանք հրաժարվել են ընդունել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:35, 26 հունիսի
«Ողջույն, Վիեննա»․ Սոնա Եսայան (ֆոտո)15:12, 26 հունիսի
Մայքլ Ջեքսոնի առանձնատունը կողոպտել են աստղի մահվանից անմիջապես հետո14:22, 26 հունիսի
«Չեմ վախենում»․ ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին (վիդեո)14:11, 26 հունիսի
Քեյթ Բլանշեթը միացել է Netflix-ի «Բարու ու Չարի դպրոց» ֆիլմի դերասանական կազմին13:39, 26 հունիսի
«Իմ սիրո հասակ»․ Հրաչուհի Ութմազյանը 36 տարեկան է13:11, 26 հունիսի
Ջենիֆեր Էնիսթոնը հաշտվել է հոր հետ ու նրան «Էմմի» մրցանակ հանձնել12:46, 26 հունիսի
Մոսկվայում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս Յուրի Շատունովին12:19, 26 հունիսի
Ծնվել է Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի դուստրը11:39, 26 հունիսի
«Դեպի Մոսկվա»․ Սիլվա Հակոբյանի լուսանկարն օդանավակայանից11:11, 26 հունիսի
Բիլի Այլիշը բեմից հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման արգելքի10:38, 26 հունիսի
«Սիրուն»․ Հռիփսիմե Հակոբյանի ամառային լուքը10:14, 26 հունիսի
«Ամենամեծ վիրավորանքը»․ արքայազն Չարզլի ժեստը նեղացրել է Մեգան Մարքլին ու արքայազն Հարիին