Հումորիստ Գարիկ Խարլամովին եւ դերասանուհի Կատերինա Կովալչուկին միասին նկատել են Սանկտ Պետերբուրգում ֆուտբոլային հանդիպման ընթացքում։ Իրենց սիրավեպի մասին լուրերի տարածումից հետո նրանք առաջին անգամ են հանրությանը միասին ներկայացել։
Զույգը ներկա է գտնվել Ռուսաստանի եւ Բելգիայի հավաքականների խաղին։ Սիրահարները գտնվել են ոչ թե vip տրիբունաներում, այլեւ երկրպագուների համար սովարական հատվածում։ Նրանց հետ են եղել նաեւ Տիմուր Բատրուդինովն ու Դեմիս Կարիբիդիսը։ Ի դեպ, այս օրերին եռյակը ելույթներ է ունեցել Հյուսիսային մայրաքաղաքում, այնպես որ Կատերինան մեկնել է ոչ միայն հանգստի, այլեւ սիրելիին աջակցելու։
Համացանցում զույգի համատեղ լուսանկարներ չկան․ նրանք ակնհայտորեն հետեւել են դիմակ կրելու ռեժիմին, որը մարզադաշտում պարտադիր էր, այդ պատճառով էլ նրանց ոչ ոք չի ճանաչել։ Փոխարենը նրանք չեն թաքցրել հույզերն ու «Գազպրոմ Արենա» մարզադաշտի նույն դիրքից արված լուսանկարներ են հրապարակել։
40-ամյա հումորիստն ու դերասանուհին միասին երեւացել են մեկ այլ զույգի՝ Սոնյա Տայուրսակայայի եւ Իլյա Պրուսիկինի հետ Կրասնայա պոլյանայում հանգստի ընթացքում։ «Little Big»-ի մենակատարները վերջերս խոստովանել են, որ հարաբերություններ ունեն, այդ պատճառով հանրությունը սպասում է Խարլամովի պաշտոնական հայտարարությանը։
Ի դեպ, Կովալչուկին անվանում են Քրիստինա Ասմուսի՝ Գարիկի նախկին կնոջ նմանակը։ Նրանց ամուսնալուծությունն անսպասելի էր երկրպագուների եւ լրատվամիջոցների համար, թեեւ դերասանուհին վերջերս խոստովանել է․ հենց ինքն է որոշել լուծել ամուսնությունը Comedy Club-ի անդամի հետ։ Զույգը դուստր ունի, որը շարունակում է ապրել, մայրիկի ետ, սակայն հայրիկն ակտիվորեն մասնակցում է դստեր դաստիարակությանն ու ամեն ինչում աջակցում նրան։
Ըստ StarHit-ի նյութերի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի