Ռուս դերասանուհի Նատալյա Բարդոն մասնակցել է երգչուհի Գլյուկոզայի ծննդյան տոնին։ Նա, սակայն, երեկոն շուտ է լքել։ Դերասանուհին սոցիալական ցանցերում հայտնել է, թե ինչու է շուտ հեռացել եւ ինչից է վիրավորվել։
Նախօրերին երգչուհի Գլյուկոզան մեծ շուքով նշել է իր 35-ամյակը, որի ընթացքում հավաքվել էին ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ Սակայն ժամանակ առ ժամանակ նրանց ստիպել են արտասվել։ Բեմում Սոբչակն ու Միխայիլ Շացը, որոնք հանդես էին գալիս որպես հաղորդավարներ, որոշել են հյուրերի համար կատակներ անել հոբելյարի մասին։ Քսենիան հայտարարել է, որ Գլյուկոզան նկարահանվել է Բարդոյի ամուսնու՝ Մարիուս Վայսբերգի «Թեթեւաբարո տատիկը» ֆիլմում, որը, նրա կարծիքով, ցուցադրում է ռուսական կինեմատոգրաֆիայի տապալումը։
Նատալյային վիրավորել են Սոբչակի ու Շացի խոսքերը։ Instagram-յան էջում դերասանուհին հետեւորդներին հայտնել է, որ հաղորդավարները ծաղրել են ամուսնու ֆիլմերն ու ոչ մի բարի խոսք չեն ասել։ Դերասանուհին նշել է, որ սիրում է սեւ հումոր, սակայն այդպիսի բառեր հարկավոր է ասել մարդու ներկայությամբ, որպեսզի նա պատասխանելու հնարավորություն ունենա, գրում է StarHit-ը։
View this post on Instagram
«Ինձ համար շատ ցավոտ էր, որ Քսյուշա Սոբչկան ու Միշա Շացը չեն կարողացել բաց թողնել Մարիուսի մասին կատակելու հնարավորությունը»,- ասել է աստղը։
Ավելի ուշ Քսենիան պատասխանել է նրան՝ հայտարարել, որ աստղերը չեն կարողանում կատակել իրենց մաասին։ «Գրողը տանի, ծիծաղեք ինքներդ ձեզ վրա, որքան կարելի է շրջել խալացի դեմքով»,- Telegram-ի իր «Кровавая барыня» ալիքում հայտարարել է Սոբչակը։
Վայսբերգն, ի դեպ, այս պահին աշխատում է «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի ռեմեյքի վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:23, 31 հունվարի
Հինգ օգտակար մթերքներ, որոնք կօգնեն ամրապնդել Ձեր սիրտը09:00, 31 հունվարի
ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:17, 30 հունվարի
Հայտնի է Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Բաբելոն» ֆիլմի թվային թողարկման ամսաթիվը22:22, 30 հունվարի
Անյա Թեյլոր-Ջոյը «Թագուհու քայլը» սերիալի շարունակության մասին լուրեր է հրահրել21:12, 30 հունվարի
5 բան, որ անում ես միայն, երբ սիրում ես20:18, 30 հունվարի
Դիետա` փարթամ կոնքերի դեմ19:14, 30 հունվարի
Ակնեով մաշկի խնամքի թոփ 3 կարեւոր սխալները18:07, 30 հունվարի
Մահացել է «Ադամսների ընտանիքը» ֆիլմի Ուենսդեյի դերակատարը17:20, 30 հունվարի
Շակիրան նոր երգ կթողարկի նախկին ամուսնու մասին16:24, 30 հունվարի
Ջուլիա Ռոբերթսն ու Ջենիֆեր Էնիսթոնը կնկարահանվեն մարմինների փոխանակման մասին կատակերգությունում15:29, 30 հունվարի
«Ծաղկի գրավչությունն իր հակասությունների մեջ է»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)14:29, 30 հունվարի
Մահացել է «Լյուպեն» ֆիլմի դերասան Ադամ Նինան