Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Իմ սիրտն անվերապահ ու հավերժ պատկանում է Հայաստանին». Մարգարիտա Պոզոյանի լուսանկարը Երեւանից

19:03, 15 հունիսի

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի հայկական ձայներից մեկը՝ Մարգարիտա Պոզոյանը, այս օրերին Երեւանում է: Երգչուհին ելույթ է ունեցել հայրենիքում, ինչպես նաեւ նոր լուսանկար հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Մարգարիտան խոսել է իր արմատների մասին։ «Արյունը ջուր չի դառնա։ Իմ սիրտն անվերապահ ու հավերժ պատկանում է Հայաստանին։ Ես հայուհի եմ  եւ հպարտանում եմ դրանով»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Մարգարիտան NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել էր Հայաստանում մենահամերգների, սպասվող ծրագրի, համավարակի ընթացքում իր գործունեության եւ Հայաստանում իրականացվելիք մյուս նորությունների մասին: «Մինչ համավարակը ես մի քանի ամիս անցկացրել եմ Երեւանում: Այնքան բան է դրանից հետո կատարվել, որ ինձ համար այս այցելությունս, ասես, թարմ օդի պես մի բան լինի: Ես բազմիցս նշել եմ իմ հարցազրույցներում, որ Երեւանն ու, առհասարակ, Հայաստանը, ինձ ուժ փոխանցող վայրերն են եւ, երեւի, ես առաջին հերթին գալիս եմ լիցքավորվելու եւ իմ հայրենակիցներին իմ երաժշտությամբ լիցքավորելու համար: Ես, իսկապես, հավատում եմ երաժշտության՝ վերականգնող հատկությանը, իսկ մեր ազգը շատ երաժշտական է: Վստահ եմ, որ մարդիկ կզգան ու կընդունեն իմ երաժշտությունն ու այն էներգիան, որը ես ցանկանում եմ փոխանցել համերգներիս ընթացքում»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել