Հայտնի դերասան, «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալի աստղ Պյոտր Կրասիլովն ամուսնալծվել է կնոջից՝ Իրինա Շեբեկոյից։ Արտիստի կինը երեք տարի առաջ բնակության է տեղափոխվել Ամրիկա։ 39-ամյա կինը երազում էր լուսանկարիչ դառնալ, սակայն նա մտադրությունն իրականացնելու համար մեկնել էր ոչ թե միայնակ, այլ իրենց դստեր՝ Սաշայի հետ։ Кրասիլովը գանգատվում էր, որ հազվադեպ է տեսնում ընտանիքի անդամներին․ նրանք մայրաքաղաք մեկնում էին միայն արձակուրդներին։
Շեբեկոյի տեղափոխությունը բազմաթիվ անգամներ տհաճ ասեկոսեների առիթ է տվել։ Ասում էին, թե Պյոտրն ու նա ամուսնալուծվել են։ Սակայն դերասանը հերքում էր լուրերը՝ վստահեցնելով, որ դրանք միայն ասեկոսերներ են։ Կրասիլովը հավատում էր․ հեռավորությանը վրա հարաբերությունները չեն քայքայի ամուսնությունը։
StarHit-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Պյոտր Կրասիլովի եւ Իրինա Շեբեկոյի ամուսնությունը փլուզվել է։ «Պետյան ու Իրան վերջերս են բաժանվել։ Նրանք փորձում էին փրկել հարաբերությունները։ Բայց միեւնույն է, ամուսնալուծության մասին որոշում են կայացրել»,- պարբերականին հայտնել են զույգի շրջապատից։
Իրինան այժմ 15-ամյա Ալեքսանդրայի հետ ապրում է Լոս Անջելեսում։ Նա հագեցած կյանք ունի․ շատ է ճամփորդում, ֆոտոշարքեր է անցկացնում, երբեմն դրանց մասնակցում է որպես մոդել։ Իրան դրանով չի սահմանափակվում՝ իր ուժերը փորձելով նաեւ այլ ոլորտներում։ Օրինակ՝ փորձել է յուրացնել անշարժ գույքի գործակալի գործունեության նրբությունները։
Կնոջ՝ այլ երկրի տեղափոխվելուց հետո Պյոտրը սկսել է շփվել նախկին կնոջ՝ Նատալյա Սելիվանովայի հետ, շատ ժամանակ հատկացնել իրենց որդուն՝ Վանյային։ «Վերջերս Վանյան հյուր էր եկել ինձ իմ ամառանոցում։ Նա ընկերական հարաբերություններ ունի քրոջ՝ Սաշայի հետ։ Նրանք խաղում են միասին։ Սակայն երեխաների գլխավոր կիրքը համակարգիչներն են, երկուսին էլ հնարավոր չէ մոնիտորից այն կողմ տանել։ Վանյային ծննդյան օրերին գադջեթներ եմ նվիրում։ Իմ ու Նատաշայի միջեւ թյուրըմռնումներն անցյալում են»,- նշել է արտիստը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ