Արքայադուստր Բեատրիսը եւ Մեգան Մարքլը երբեք ընկերներ չեն եղել․ արքայազն Հարիի կնոջ պահվածքը հաճախ Բեատրիսի բուռն արձագանքի պատճառ է դարձել։ Այս անգամ արքայադստեր եւ դքսուհու հարաբերություններում լարվածության մեծացման պատճառ է դարձել նորածին դստեր անունը, որին շաբաթներ առաջ լույս աշխարհ է բերել Մարքլը, հայտնում է New Idea-ն։
Մեգանն ու Հարին դստերը, որը ծնվել է հունիսի 4-ին, Լիլիբեթ Դիանա են անվանել։ Նորածնի երկրորդ անունը հարցեր չի առաջացրել ոչ ոքի մոտ։ Լիովին սպասելի ու տրամաբանական էր, որ Հարին ցանկացել է աղջկան անվանել հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի պատվին։ Սակայն արքայազնի դստեր առաջին անունը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել։
Արքայադուստր Բեատրիսը վստահ է, որ Մեգանը դստրեն այդ անունն է տվել ի հեճուկս իրեն։ Թագավորական պալատին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ Բեատրիստ, որն այժմ երեխայի է սպասում, դեռ նախորդ տարի հարազատներին հայտնել է, որ դստերը ցանկանում է տալ Լիլիբեթ անունը։ Բեատրիսը կարծում է, որ Մեգանը «գողացել» է անունը, որի մասին առաջինն ինքն է մտածել։ Բացի այդ՝ նա կարծում է, որ ի տարբերություն Մեգանի հեհց ինքը լիակատար իրավունք ուներ դստերն անվանել սիրելի տատիկի պատվին․ արքայադուստրն առանձնակի մտերմություն ունի Եղիսաբեթ Երկրորդի հետ։ Իսկ այժմ արքայազն Էնդրյուի ավագ դստեր երազաքներն ու սիրտը կոտրված են, պնդում է ինսայդերը։
Արքայադստեր եւ դքսուհու վեճը սկսվել է դեռ երկուսուկես տարի առաջ Բեատրիսի կրտսեր քրոջ՝ Եվգենյայի հարսանիքից հետո։ Բեատրիստը կարծել է, որ Մեգանը մտադրված վիրավորել է Եվգենյանին՝ փչացնելով նրա տոնը։ Մեգանն այդ ժամանակ հենց Եվգենյայի հարսանեկան խպնջույքի ժամանակ հայտարարել է իր առաջին հղիության մասին։ Այդ նորությունը գրավել էր բոլոր հյուրերի ուշադրությունը, որոնք սկսել են շնորհավորել Մեգանին՝ գրեթե մոռանալով հարսնացուին եւ փեսացուին։ Սակայն Մեգանը կանգ չի առել։ Մոտ մեկ տարի անց Մարքլը կրկնել է իր հնարքը։ Հարիի կինը երկրորդ հղիության մասին հայտարարել է Եվգենյայի առաջնեկի լույս աշխարհ գալու լուրից անմիջապես հետո։ Եվ եթե բնավորությամբ փափուկ, բարեսիրտ Եվգենյան առայժմ Մեգանին ներում է ամեն ինչ, Մարքլի քայլերն առաջացնում են Բեատրիսի բուռն զայրույթը։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ