«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյի համար համավարակի շրջանը դարձել է ամենահագեցածն ու հաջողակը կարիերայի ընթացքում։ Ընդ որում, «Էմմա» ֆիլմում նրա գործընկներ Ջոշ Օ՛Քոների համար եւս, որը փայլուն է խաղացել արքայազն Չարզլի դերը «Թագը» սերիալի վերջին եթերաշրջանում։ Դերսանները խոսել են տեսակապով, որի ընթացքում Անյան խոստովանել է, թե ինչ է իր համար արժեցել այդ շլացուցիչ հաջողությունը «Թագուհու քայլը» սերիալի վրա աշխատանքը սկսվել է «Էմմա» եւ «Անյցալ գիշեր Սոհոյում» ֆիլմերից անմիջապես հետո։
«Այն ժամանակ, երբ ես հասա «Թագուհու քայլը» ֆիլմում Բեթի դերին, շատ էի հոգնել եւ իսկապես հյուծված էի։ Ես պարզապես մահանում էի անկողնում»,- ասել է դերասանուհին։
Ջոշը հիացմունքով է խոսել շախմատիստի դերի մասին՝ նշելով, որ դերասանուհին թարմ տեսք ուներ, եւ ինքն առհասարակ չի նկատել, թե որքան դժվարությամբ են նրան տրվել նկարահանումները երրորդ անընդմեջ նախագծում։
Դերասանը հարցրել է, թե ինչն է աստղին օգնել գերծանրաբեռնվածությունից ուժասպառ չլինել։ «Անկեղծ ասած՝ ես պառկում էի քնելու երեկոյան ժամը 8-ին։ Ես տատիկ էի դարձել եւ շատ գոհ էի դրանից»,- պատասխանել է Թեյլոր-Ջոյը։ Բայց եւս մի գաղտնիք կա․ Անյային այնքան էլ ոգեշնչել իր հերոսները, որ նա, անկախ հոգնածությունից, ռեսուրս է գտել նկարահանումների գնալու․
«Կան որոշակի կերպարներ, որոնք պարզապես ձեզ օգնում են կատարել աշխատանքը։ Կարծես թե դա մղում է ներկայացնելու այդ պատմությունը։ Դուք արթնանում եք առավոտյան եւ մտածում՝ «ի՞նչ եմ անում կյանքից հետ։ Ես շատ եմ հոգնել»։ Բայց այդ կերպարում ինչ-որ բան կա, որը ստիպում է վեր կենալ, եւ դուք զգում եք, որ, իսկապես, արժեքավոր բան եք անում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը