Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է հարկավոր կրել տոնական միջոցառմանը։
Սկսենք հերթականությամբ, անդրադառնանք ընդհանուր դրույթների եւ խոսենք ձեւվածքների ու գործվածքների մասին։
Եվ այսպես, կոստյումներ։ Դրանք արդիական են տոնական միջոցառումների համար, այդ պատճառով կարող եք համարձակ ընտրություն կատարել հօգուտ դրանց։
Ուշադրություն դարձրեք պիջակի ձեւվածքին։ Այն պետք է բավական ազատ լինի։ Իսկ գետնին հասնող կլյոշ տաբատները ձեզ տեսողականորեն ավելի բարձրահասակ կդարձնեն։
Արդիական համադրության եւս մեկ օրինակ։ Այդ մոդելը նմանատիպ պիջակ ունի, սակայն տաբատն ուղիղ է եւ ծալքերով։ Ի դեպ, տաբատի ծալքերը հիանալիորեն շտկում են կազմվածքը։
Այս մոդելը շատ ավելի թեթեւ է։ Այն ներառում է պիջակ եւ պալացո տաբատ։
Այս մոդելն առավել արտասովոր տեսք ունի։ Պիջակի լայն դարձածալերը եւ հագեցած փիրուզագույնը կոստյումին լրացուցիչ շքեղություն են հաղորդում։ Ուշադրություն դարձրեք նաեւ կերպարի ընդհանուր ոճավորմանը։ Շեշտադրված ականջօղերն ու արտասովոր ձեւ ունեցող պայուսակը ձեր կերպարին հետաքրքրություն կհաղորդեն։
Արդիական զգեստների ցանկը կբացի հայտնի զգեստը՝ կոմբինացիա «դասական» կատարմամբ։
Իսկ այս մոդելը կտրուկ տարբերվում է նախորդից։ Երկարությունը, ասիմետրիկ ձեւվածքը եւ երկու ֆակտուրաների համադրությունը մոդելին այլ բնույթ են հաղորդում։
Կապերով զգեստներն այս սեզոնի թեժ միտումներից են։ Բայց ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ այս զգեստի հիանալի ձեւվածքի վրա։ Ուղղահայաց գծերի եւ խիտ գործվածքի համադրությունը կշտկի ձեր կազմվածքն ու կընդգծի կանացիությունը։
Ծալազարդերով լակոնիկ զգեստ։ Այս մոդելի առավելությունն այն է, որ այն կարող է ծածկել որովայնը։ Իսկ թերությունն այն է, որ կարող է ծանրացնել ազդրերը։
Ծալազարդով եւս մեկ մոդել։ Այստեղ շեշտադրումը կատարված է ծավալուն վերնահատվածի եւ ոտքի կտրվածքի վրա։ Այս մոդելը կառաջարկեի բարձրահասակ եւ նիհար աղջկա՝ շտկելու համար կազմվածքը՝ ծավալ հաղորդել վերնահատվածին եւ ցուցադրել առավելությունը՝ երկար ոտքեր։
Նկարում նրբագեղ զգեստ է՝ ծալազարդով եւ կտրվածով ոտքի հատվածում։
Մեջքի հատվածում բաց եւ կապերով զգեստը երկրորդ թեժ միտումն է, որին պետք է ուշադրություն դարձնել նորաձեւ կանայք։
Dior ոճի զգեստն աղջիկների կողմից վաղուց է սիրվել։ Իսկ մեջի հատվածում կապերի առկայությունն այս հագուստն առավել ժամանակակից է դարձնում։
Միջին երկարության շիֆոնե զգեստ՝ բեժ գույնով։ Անկախ երկար թեւքերից այս զգեստը կհամապատասխանի նաեւ ամառային կերպարների համար։
Երկար զգեստ, որը բաց է ուսի հատվածում։ Այս դեպքում թրենդային տարր է օգտագործվոմ՝ կտրվածքներ լանջաբացվածքի եւ կողքային հատվածներում։ Այդ մոդելը գեղեցիկ կլինի ցանկացած կազմվածքի դեպքում։
Փուլավոր եւ ծաղկային պրինտով զգեստը եւս հիանալի տարբերակ է տոնական միջոցառման համար։
Ձեւածքի եւ ֆակտուրաների համադրության առումով բավական բարդ դիզայներական զգեստի օրինակ։ Այստեղ ե՛ւ ծալազարդեր կան, ե՛ւ ժանյակներ։ Այն դեպքը, երբ անհամադրելիի համադրությունը հիանալի տեսք ունի։
Եվ այսպես, ժանյակ։ Գեղեցիկ գործվածք, որը բազմաթիվ պատկերներ ու կատարման միջոցներ ունի։ Այն չի կորցրել արիդականությունն, ու դիզայներները տարեցտարի ժանեկավոր զգեստներ են թողարկում։
Տաբատն ու բլուզը եւս կարելի է կրել տոնական միջոցառմանը։ Թափանցիկ բլուզը, որը զարդարված է քարերով պալացո տաբատի հետ հիանալի այլընտրանք է զգեստին։
Ձեր Թերեզա Կարապետյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով