Բեն Աֆլեքը ստիպված է եղել հիասթափություն ապրել։ Դերասանին, որը վերջերս վերսկսել է իր հարաբերությունները Ջենիֆեր Լոպեսի հետ (նրանք ժամանակին պատրաստվում էին ամուսնանալ), շատ է վշտացրել նրա նախկին կինը՝ Ջենիֆեր Գարները։ Բանն այն է, որ Գարները կտրականապես արգելել է Աֆլեքին Լոպեսի հետ ծանոթացնել նրանց ընդհանուր երեք երեխաներին՝ Սերաֆինին, Վայոլետին եւ Սեմին։ Այս մասին հայտնել է In Touch պարբերականի աղբյուրը։
Այս լուրը հանկարծակիի է բերել դերասանին: Նա կարծում էր՝ Գարները համակրանքով է վերաբերում Լոպեսին։ Բացի այդ, Ջենիֆերը նախկինում նրան ասել էր, որ, ինչպես իրեն է թվում, երգչուհին Բենի վրա ամենադրական ազդեցությունն է թողնում։ Սակայն, ինչպես հայտարարել է Գարները, այժմ «անթույլատրելի վաղ է» երեխաներին Լոպեսի հետ ծանոթացնելը: Նա վախենում է, որ երեխաները կհասցնեն կապվել Լոպեսի հետ, իսկ հետո, եթե ամեն ինչ ավարտվի, կնեղսրտեն այդ պատճառով։
Գարները նրան հիշեցրել է, որ վերջերս նման բան արդեն տեղի է ունեցել։ Նա նկատի ուներ Բենի եւ կուբայական ծագում ունեցող դերասանուհի Անա դե Արմասի։ Դերասանուհու հետ Աֆլեքի սիրավեպը սկսվել է 2019թ․ -ին՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք գրեթե չէին բաժանվում։ Նույնիսկ կարանտինը չկարողացավ բաժանել նրանց։ Աֆլեքը գրեթե միանգամից երեխաներին ծանոթացրեց սիրելի կնոջ հետ։ Նրանք միասին շատ ժամանակ են անցկացրել, եւ հասցրել են ընկերանալ։ Սակայն, այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Անան հեռացել է Բենից։ Եվ այս բաժանումը հեշտ չէր ոչ միայն դերասանի, այլեւ իր երեխաներին:
Այդուհանդերձ, ինչպես նշել է Աֆլեքի նախկին կինը, նա 100%-ով վստահ է, որ Բենի եւ երգչուհու միջեւ ամեն ինչ լավ կլինի։ Չէ որ նրանց սիրավեպի առաջին փուլը, որը ծավալվել էր 1990-ականների սկզբին, թվում էր, թե պետք է ավարտվեր պսակադրությամբ։ Այն ժամանակ նույնիսկ նշանակվել էր հարսանիքի օրը, սակայն դրանից մի քանի օր առաջ Բենն ու իր սիրելին ամեն ինչ չեղյարկել են, իսկ մի քանի ամիս անց՝ բաժանվել։
Գարները ոչ մի կերպ չի վրավորել այն, որ Լոպեսն Աֆլեքի հետ գրեթե անմիջապես ծանոթացրել է իր նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնի ամուսնությունից ծնված երեխաների հետ։ Դերասանուհին հայտարարել է, որ դա Լոպեսի ու Էնթոնիի անձնական գործն է։ Իսկ նա բոլորովին պարտավոր չէ հետեւել նրանց օրինակին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել