Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է երեխաների ծնունդից հետո ստեղծված իրավիճակի, այն հաղթահարելու մասին․
«Երեխայի ծնունդը երջանկություն է, սակայն մի որոշ ժամանակ անց ես սկսեցի հուզվել, արտասվել առանց պատճառի, ինձ մեղավոր զգալ թե ինչու երջանկությունից չեմ թռչկոտում, սակայն իմ վիճակը շատ նորմալ էր, Անդրեան արդեն 5 տարեկան է, մեծ մարդ, ինքնուրույն, ես սկսել էի նորից ապրել իմ բնականոն կյանքով, անցել էի բոլոր դժվարությունների միջով, և ահա նորից նույն ճանապարհը, երեխաները մեծանում են ակնթարթի պես, բայց մամայի համար հաճախ դա կարող է թվալ հավերժություն։
Նկարահանումներ, ճամփորդություններ, 9 ժամ լավ քուն, սրճարան, ընկերներ, մարզասրահ, սիրելի ֆիլմեր, ու մեկ էլ նորից ամեն բան գլխիվայր է պտտվում, նորից ամեն բան զրոյից, չքնել, գազիկ, ատամ, և դեռ պետք է հավասար ուշադրություն տրամադրես մյուս բալիկին, ամեն բան խառնվում է, և ուզես թե չուզես քո կյանքը կախված է այդ փոքրիկ մարդուկից։ Շատերին միգուցե զարմացնի, բայց նման պահերի ամենից շատ կառչում եմ Վահեից, մտնում եմ թևի տակ ու դուրս չեմ գալիս։
Ինչո՞ւ եմ պատմում ձեզ այս ամենը, որովհետև գիտեմ որ ունեք, կամ ունեցել եք նույն այս զգացողությունները, և խոսելն այս մասին ամոթ չէ, խոսեք շատ, դա պետք է և ճիշտ է, բացեք ձեր սիրտը, արտասվեք եքե ուզում եք, մի պահեք ձեր ներսում։ Ցանկացած փոթորիկ ձեր ներսում նորմալ է, սա դժվար շրջան է, որը ձեզ պետք է օգնեն, որ անցնեք, չմոռանալով ձեր իսկ առողջության մասին», - գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ