Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Եվ ծագում է արեւը». ցուցադրություն լեգենդար ARARAT հայկական կոնյակի հաղթանակների եւ ժառանգության մասին (ֆոտո)

19:18, 19 հունիսի

Պատմություն անցյալի հաղթանակների մասին, որի առկայծող փայլը լուսավորում է ճանապարհը դեպի ապագա նվաճումներ։ Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Եվ ծագում է արեւը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

ARARAT-ի դարավոր պատմության ընթացքում յուրաքանչյուր հատոր նշանավորվում է լեգենդար կոնյակի նվաճումներով։ Ժամանակավոր ցուցադրության շրջանակներում ներկայացված է հարյուրավոր մեդալների փոքրիկ ընտրանի, այն բացառիկ ժառանգության նախաբանն է, որի ամբողջական պատմությունը հնարավոր է բացահայտել թանգարանի մշտական ցուցադրության շրջանակներում, նշում է ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը։

Ցուցադրությունը պատմում է ոչ միայն ARARAT-ի լեգենդար կուպաժների եւ նրանց նվաճած հաղթանակների մասին, այլեւ վերարտադրում պատմական կոնտեքստը՝ ներկայացնելով նվիրյալներին, որոնք կերտել են այդ հաղթանակները։

Ցուցադրված նմուշների շարքում է հայկական կոնյակի առաջին դիպլոմը, որն այն նվաճել է 1907թ.-ին Ֆրանսիայում։ Մկրտիչ Մուսինյանցի հեղինակած «Fine Champagne» կոնյակը գրավել է շատ քմահաճ ֆրանսիացի մասնագետների սրտերն ու բացել հաղթանակների ճանապարհը։ Դրանից հետո ARARAT հայկական կոնյակները, որոնք ստեղծման պահից ի վեր մարմնավորել են Հայաստանը,  հարյուրավոր մեդալներ են ստացել աշխարհի տարբեր երկրներում։

Հայկական կոնյակին հաջողություններ են բերել նաեւ Մարգար Սեդրակյանի ստեղծագործողությունները։ Նա ծնունդով Վանից էր եւ վերապրել էր ցեղասպանության արհավիրքը։ Սեդրակյանը 40 տարուց ավելի աշխատել է գործարանում, եւ հենց 20-րդ դարի սկզբին է բանաստեղծ, Նոյբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստերնակն ասել․ «Մարգար Սեդրակյանը հավատացրեց ամբողջ աշխարհին, որ կոնյակը խոսում է հայերեն լեզվով»։

Ցուցադրված նմուշների ցանկում է «Անի» կոնյակը, որը նոր տեսքով հանդես է եղել Լոնդոնում կայացած մրցույթին․ այս անգամ գնահատվել են ոչ միայն կոնյակի օրգանալեպտիկ հատկությունները, այլեւ արտաքին տեսքը։

Վերջերս հայկական կոնյակը մրցանակ է նվաճել ծագող արեւի երկրում․ «Նաիրին» Տոկիոյում արժանացել է ոսկե մեդալի։ Ի դեպ, մինչ թանգարանում ընտրել են այս ցուցադրության նմուշները, կոնյակը հասցրել է եւս մեկ մրցանակ ստանալ։ «Մեր ոսկե հաղթանակների պատմության մեջ վերջակետ չկա։ Մենք շարունակում ենք նվաճել շատ քմահաճ մասնագետների սրտերը եւ աշխարհի բոլոր ծայրերում ներկայացնում ենք մեր հողի, արեւի ջերմությունը, ինչպես նաեւ մեր մասնագետների վարպետությունը»,- նշում է ապրանքանիշի դեսպանը։

Երեւանի այցեքարտերից մեկը դարձած գործարանի թանգարանում բացված ցուցադրությունը, համեմված գեղեցիկ մեկնաբանություններով, էսթետիկայի չափաբաժինը ստանալու լավագույն հնարավորություն է։  Հուզական այս բարդ շրջանում այն ծանրակշիռ առիթ է հպարտություն զգալ հայկականի նվաճումներով ու նոր հաղթանակներ գրացնելու ապրանքանիշի վճռականությամբ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել