ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ակամայից ձեզ ցավ կպատճառի, ընդ որում` այնպիսի ցավ, որից բուժվելու համար ձեզ երկար ժամանակ կպահանջվի: Նրան կարդարացնի միայն այն հանգամանքը, որ նա դա արել է իսկապես առանց գիտակցելու:
ՑԼԵՐ
Հունիսի 21-ին դուք պետք է զգույշ լինեք ձեր սիրելիի հետ: Շատ հավանական է, որ նա ընկերների հետ փոքրիկ խնջույք կազմարկեպի: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չանհանգստանալ այդ առիթով:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրիգինալ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելու հարցում, այլապես ձեր սիրելին կարող է ձանձրանալ ձեր ներկայությամբ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր պետք է հետաքրքիր տեղ գտնեք սիրելիի հետ ժամանակն անցկացնելու համար: Սովորական սրճարանը հարցի լուծում չէ: Ավելի լավ է գնաք ինչ-որ նոր ու անծանոթ վայր եւ միասին բացահայտեք այն:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք այդքան էլ անկեղծ չեք նրա հետ եւ ցանկանում եք խաբել նրան: Աշխատեք հակառակը համոզել նրան:
ԿՈՒՅՍԵՐ
Հունիսի 21-ին դուք հաշվենկատ եւ սառնասիրտ կլինեք, քանի որ ցանկացած հարցի նման կերպ կվերաբերեք: Դա, իհարկե, լավ է, սակայն ոչ սիրային հարցերում: Աշխատեք սիրելիի հետ հանդիպելիս լսել ձեր սրտի ձայնը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աշխատեք առաջին հերթին հաշվի առնել ձեր, հետո միայն սիրելիի ցանկությունները:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք չեք հասկանա, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից, այդ իսկ պատճառով չեք իմանա, թե ինչ սպասել նրանից:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հունիսի 21-ին ձեզ դժվար կլինի կատարել սիրելիին տված խոստումը: Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիին բացատրել դրա պատճառները: Դա ավելի ազնիվ եւ արդյունավետ կլինի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ձեզ հետ բաց եւ անկեղծ զրույց ունենալ` անկախ նրանից, թե որքանով եք դուք պատրաստ դրան: Եթե զգաք, որ պատրաստ չեք, միանգամից ասեք այդ մասին սիրելիին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Աշխատեք այսօր չվիճել սիրելիի հետ գումարի պատճառով: Թող որ այդ թեման այսօր դուրս գա ձեր առօրյայից: Կվերադառնաք դրան վաղը, երբ ամեն ինչ այդքան էլ վախենալի չի լինի:
ՁԿՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ չափից դուրս հաճախակի եք շփվում սիրելիի հետ եւ արդեն սկսել եք հոգնել նրանից: Աշխատեք կրճատել ձեր հանդիպումների քանակը, որպեսզի պահպանեք ձեր զգացմունքները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը