MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Անցած տարվա ընթացքում ես շատ բան եմ գիտակցել». Մեգան Մարքլի նոր հարցազրույցն ամուսնու ու որդու մասին

13:01, 22 հունիսի

Օփրա Ուինֆրիի հետ հանդիպումից հետո Մեգան Մարքլն առաջին հարցազրույցն է տվել։ NPR Weekend-ի հաղորդման ընթացքում նա պատմել է վերջերս թողարկած «Նստարան» մանկական գրքի մասին։ Այն հուզիչ պատմություն է հոր եւ որդու հարաբերությունների մասին, որոնք փոխվում են տարեցտարի։

«Նախորդ տարի բոլորս հնարավորություն ունեինք միայնակ լինելու ինքներս մեз հետ եւ շատ բան գիտակցելու լռության մեջ։ Այդ պահերին ես մեր տան պատուհանից նայում էի ամուսնու ու որդուս, տեսնում, թե որքան հոգատարությամբ է Հարին գրկում ու օրոր ասում Արչիին։ Դրանք ոչնչի հետ չհամեմատվող հույզեր են։ Հենց այդ պահին իմ գլխում առաջացաн բանաստեղծության տողերը։ Դա սիրո իսկական պատմություն է։ Խոսքն այն մասին է, թե որքան կարեւոր է մանուկ հասակում խորը կապ ունենալ ինչ-որ մեկի հետ, կողքիդ մտերիմ մարդկանց ունենալ, որոնք աջակցում են ե՛ւ լավ, ե՛ւ վատ ժամանակներում»,- ասել է Մեգանը։

Դքսուհու խոսքով՝ Հարին շատ ժամանակ է անցկացնում որդու հետ, քանի որ ցանկանում է վկա լինել երեխայի կյանքի բոլոր կարեւոր իրադարձություններին։ Մարքլի կարծիքով՝ ծնողի այդ զգացմունքները երեխայի հանդեպ հնարավոր չէ փոխանցել բառերով։ Սակայն ինքը փորձել է անել դա։

«Իմ գիրքը հոր մասին է, որը մխիթարում է որդուն նախ վնասված ծնկի, հետո՝ կոտրված սրտի պատճառով։ Գրքում բազմաթիվ նկարազարդումներ կան, որոնցում ամենատարբեր ընտանիքներ են պատկերված։ Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր ընթերցող էջերում ճանաչեր իրեն։ Ընդ որում, այստեղ կան նաեւ անձնական պատառիկներ, որոնք կապված են մեր ընտանիքի հետ։ Յուրաքանչյուր ուշադիր ընթերցող կարող է հուզառատ հղումներ նկատել, որոնք մենք թաքցրել են․ դա իմ եւ իմ սիրելի ամուսնու մայրիկի սիրելի ծաղիկն է՝ անմոռուկը։ Այդ գրքում բազմաթիվ մեզ համար յուրահատուկ տարրեր կան, եւ, իհարկե, սեր»,- ասել է Մարքլը։

NPR Weekend-ի հաղորդման համար հարցազրույցը ձայնագրվել է, նախքան Մեգանն ու Հարին երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Սիրահարներն այժմ մեծացնում են ոչ միայն որդուն, այլեւ փոքրիկ դստերը՝ Լիլիբեթին, որին անվանել են ի պատիվ թագուհու։  

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել