Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 25 հունիսի

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս ձեզ սիրելիի հետ հարաբերություններ պարզել կամ էլ վիճել նրանց հետ: Ձեր ընտրյալն այսօր չափազանց կամակոր է տրամադրված, նա կարող է  վիճել նույնիսկ ձեր ամենաանմեղ արտահայտությունների պատճառով: Որպեսզի օրը չանցնի անվերջ վեճերի մեջ, Խոյերը պետք է վերին աստիճանի դիվանագիտորեն տրմաադրվեն իրենց ընտրյալների հանդեպ: Իսկ վիճելի հարցերում լավ կլինի, եթե չարտահայտեն իրենց կարծիքը:

ՑԼԵՐ

Նույնիսկ եթե այսօր տարաձայնություններ ունենաք սիրելիի հետ, պետք չէ կենտրոնանալ դրա վրա։ Դուք եւ ձեր սիրելին տարբեր եք, եւ ձեր նպատակները միշտ չէ, որ համընկնում են: Ավելի կարեւոր է այնՑլերը եւ նրանց զուգընկերները ընդհանուր շահեր եւ միմյանց հասկանալու ցանկություն ունենան: Իսկ բռնի կերպով սեփական կարծիքը պնդել չարժե։ Եթե դուք իրավացի եք, ժամանակի ընթացքում սիրելին կհամոզվի դրանում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրային ճակատում տիրող իրավիճակը կարող է ձեզ ընտրության առջեւ կանգնեցնել, ինչը շատ բարդ կլինի։  Հնարավոր է, որ ստիպված լինեք սրտի թեկնածու ընտրել կամ էլ որոշել, թե ում հետ ժամադրվել: Հնարավոր է նաեւ, որ Երկվորյակները չեն կողմնորոշվում, թե ինչպես վարվել սիրելիների հետ հարաբերություններում եւ մտածում են հնարավոր տարբերակների շուրջ: Ամեն դեպքում, դուք չպետք է շտապեք, քանի որ դժվար թե ձեզ հաջողվի   վերջնական որոշում կայացնել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ցանկացած հարց քննարկելիս դուք տրամաբանական մոտեցում կցուցաբերեք, իսկ սիրելին՝ ճիշտ հակառակը, ցանկացած թեմա կարող է կատակի վերածել: Ընտրյալի նման անլուրջ պահվածքը կարող է նյարդայնացնել Խեցգետիններին, սակայն իզուր: Կյանքի հանդեպ ձեր տարբեր մոտեցումները հիանալի կերպով կլրացնեն մեկը մյուսին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք պետք է ուշադրություն եւ նրբանկատություն դրսեւորեք ձեր սիրելիի հանդեպ: Հնարավոր է, որ նա ձեր օգնության, խորհուրդների կամ բարոյական աջակցության կարիքն ունի: Այսօր չպետք է ակնկալեք ուղիղ խնդրանքներ ձեր ընտրյալից, քանի որ այդպիսիք կարող են եւ չլինել, այլ դուք զգաք նրա տրամադրությունը եւ ձեր օգնությունն առաջարկեք: Անկեղծ հոգատարության նման դրսեւորումը իսկական սիրո լավագույն ապացույցը կլինի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ համար օգտակար կլինի ձեր անձնական կյանքի վերաբերյալ  խորհուրդ ստանալ այլոցից։ Ընդ որում, ամենեւին էլ պետք  չէ անկեղծանալ կամ ուղղակի կերպով կարծիք հարցնել: Աստղերը հուշում են ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր երջանիկ անձնական կյանքով են ապրում: Այսօր նույնիսկ ամենահասարակ զրույցը նրանց հետ կօգնի ձեզ ինչ-որ նոր եւ կարեւոր բան բացահայտել ձեզ համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ կարող է թվալ, թե ձեր կողմից համակրվող անձը չի նկատում ձեզ եւ նույնիսկ արհամարհում է։ Կշեռքները կարող են երեւակայել ինչ ասես եւ արդյունքում փչացնել իրենց տրամադությունը: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս նրանց խուսափել շուտափույթ եզրահանգումներից։ Հնարավոր է, որ ձեր ընտրյալը պարզապես հոգնել է: Սերը միշտ չէ, որ ի վիճակի է թեւերով թափահարել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե այսօր ցանկանում եք որեւէ կարեւոր բան ասել ձեր սիրելիին, ապա աստղերը ձեզ  խորհուրդ են տալիս դա անել որեւէ արտասովոր կերպով, օրինակ՝ գրավոր։ Եվ կարեւոր չէ, թե դուք հաղորդագրությո՞ւն կուղարկեք ձեր ընտրյալին, էլեկտրոնային նամա՞կ, թեՙ՚ կգրեք դա թղթի վրա։ Այսօր շփման այդ հավելյալ միջոցը կօգնի Կարիճներին եւ նրանց զուգընկերներին ավելի լավ հասկանալ միմյանց եւ կարգի բերել սեփական մտքերը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ատղերը ձեզ հուշում են, որ  սիրային հարցերում ձեր երջանկությունը ձեր սեփական ձեռքերում է։ Եթե սիրելիի ուշադրությունը գրավելու ծրագիր ունեք եւ ցանկանում եք  հարաբերությունները նոր մակարդակի հասցնել, ապա այսօր գործելու իսկական ժամանակն է: Իսկ եթե նման ծրագիր դեռ չունեք, ապա արժե, որ օրը վատնեք այն մշակելու համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ռոմանտիզմի առումով ձեզ համար լավագույն օրը չէ, իսկ ավելի կոնկրետ՝ օրը օր չէ: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ հանգստանալ սիրային հույզերից եւ  ուշադրությունը կենտրոնացնել այնտեղ. որտեղ նման հույզերը քիչ են։ Օրինակ՝ կարող եք ընկերների հետ մի տեղ դուրս գալ, ժամանակը տրամադրել աշխատանքին, մտերիմներին եւ ինքներդ ձեզ։ Երբեմն զգացմունքները հանգստի կարիք ունեն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք հեղափոխական տրամադրություն կունենաք՝ ձանձրալի թվացող առօրյայի պատճառով։ Եթե դեռ միայնակ եք, ապա բացառված չէ, որ այսօր չափազանց արտասովոր ծանոթություն հաստատեն մեկի հետ, ով ընդհանրապես ձեր ճաշակին չի համապատասխանում: Իսկ եթե Ջրհոսներն արդեն ունեն երկրորդ կես, աստղերը խորհուրդ են տալիս այսօր չսիրահետել ուրիշներին, այլ իրենց երազանքներն իրականացնեն իրենց կեսերի հետ:

ՁԿՆԵՐ

Եթե վերջերս անուշադրության եք մատնել ձեր սիրային հարաբերությունները, ապա այսօր ժամանակն է վերականգնել կորցրած վերահսկողությունը։ Վատ չի լինի, եթե Ձկները այսօր փորձեն գնահատել ստեղծված իրավիճակը, զգացմունքները, քայլերը եւ ամեն ինչ ծանր ու թեթեւ անեն։ Նման մոտեցումը կօգնի ձեզ շատ հարցերի պատասխաններ գտնել:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել