MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպե՞ս գեղեցիկ արեւայրուք ստանալ

19:07, 26 հունիսի

Արագ արեւայրուք ստանալու համար նախատեսված ամենատարածված բաղադրատոմսը լողափ գնալուց առաջ մեկ բաժակ գազարի հյութ խմելն ու մաշկին ակտիվացնող միջոցներ քսելն է։ Հաճախ այդ յուղերն ու լոսյոնները խթանում են մելանինի արտադրությունը. մելանինը պատասխանատու է մաշկի մուգ գունավորման համար։ Նման միջոցները հազիվ թե SPF պարունակեն կամ այն այնքան քիչ են պարունակում (6-8), որ դա բավարար չէ այրվածքներից պաշտպանվելու համար։ Շոկոլադե արեւայրուք ստանալու փոխարեն՝ մաշկը կարմրում է եւ մի քանի օր կարող եք մոռանալ արեւային լոգանքների մասին։

Ակտիվացնող միջոցներ

Երբ բորբոքումն անցնում է , արեւայրուքը սկսում է երեւալ։ Բայց մաշկի շերտազատումը տեւում է 4-5 օր։ Հետո այն ձեռք է բերում իր սովորական գունավորումը։ Իսկ ինչու՞ է այդպես լինում։ Ակտիվացնող միջոցները օգտակար են միայն մաշկը արեւի ազդեցության նախապատրաստելու գործընթացում։ Բայց սովորաբար ձմռանից հետո դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթների քաղց են զգում, ինչի արդյուքնում միանգամից կլանում են արեւի շողերը եւ մաշկն այրվում է։

Առանց անհարկի շտապողականության

Որոշ մարդիկ այս խնդիրը փորձում են լուծել՝ արեւայրուք ստանալով ապրիլի վերջից մայիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում ամառանոցում կամ սոլյարիում։ Բայց առաջին 3-4 օրերի ընթացքում  պետք է սահմանափակ ժամանակով մնալ լողափում։ Մաշկաբանները խորհուրդ են տվել սկսել մեկ ժամից, հետո 30 ական րոպեներով կարելի է ավելացնել արեւայրուք ստանալը։

Բացի այդ, նույնիսկ ստվերում կարելի օգտվել SPF 35 — 50 քսուքներից։ Եթե Դուք անտեսում եք պաշտպանիչ քսուքներն այն պատճառով, որ մաշկը դրանից արեւայրուք չի ստանա, ապա Դուք չարաչար սխալվում եք։ Պաշտպանիչ քսուքները հեռացնում են վնասակար ճառագայթները, իսկ օգտակարներին թույլ են տալիս ներթափանցել մաշկ։ Դրանից հետո մաշկը ոչ կարմրում, ոչ էլ շերտազատվում է, բրոնզե գունավորումն օրեցօր ավելի է պայծառանում եւ երկու անգամ ավելի երկար է մնում։ Կա նաեւ մեկ այլ առասպել. հանգստից առաջ պետք է պիլինգ կատարել, ինչից հետո արեւայրուքն ավելի հավասարաչափ կլինի։ Բայց իրականում մաշկի վերին կոշտացած շերտը ՈւՄ ճառագայթներից պաշտպանող բնական շերտ է։ Աֆրիկացիները, ովքեր ամբողջ կյանքն արեւի տակ են անցկացնում, իրենց մաշկը բնականից ավելի կոշտ եւ կոպիտ է, քան եվրոպացիներինը։ Այդ պատճառով, պիլինգ պետք է անել նվազագույնը  մեկ շաբաթ առաջ։

Իքս ժամերը

Հայտնի է, որ ամենապայծառ եւ այրող արեւը ժամը 11-15է։ Այդ ժամանակ խորհուրդ է տրվում լողափում չլինել։ Բայց եթե Դուք ցանկանում եք պառկել հովանոցի տակ եւ գիրք կարդալ կամ խորհել, ապա պարտադիր է, որ երկու ժամը մեկ SPF-ով հարուստ կրեմ քսեք։ Ընդ որում, նոր քսուքները սպիրտ չեն պարունակում եւ հանքային գունանյութերով հարստացված չեն։

Արեւային ցոլքեր

Ամռանը կրկնակի ավել պետք է խնամել մազերը։ Ծովի ջրից եւ արեւի ակտիվ ազդեցությունից հետո, հաճախակի լվացումները եւ վարսահարդարիչով մազերը չորացնելը հանգեցնում են նրան, որ մազերը կորցնում են իրենց գույնն ու փայլը եւ չորանում են։  Օգնության են հասնում մազերի համար նախատեսված հատուկ միջոցներ, որոնք պարունակում են  ՈւՄ-զտիչներ, ինչպես նաեւ վերականգնողական եւ խոնավացնող բաղադրիչներ։  Դրանք պարտադիր պետ քէ քսել լողափ գնալուց առաջ եւ թարմացնել լողալուց հետո։

Արեւի տակ երկար մնալը ոչ միայն կարող է այրվածքներ առաջացնել, այյլեւ նպաստել մաշկի վաղաժամ ծերացման։ Այդ պատճառով լողափ կամ էքսկուրսիա գալուց առաջ անպայման պետք է քսել դեմքին SPF պարունակող կրեմ։ Ամենազգայուն հատվածներն են քիթը, շուրթերը եւ կոպերը. կարելի է նաեւ արեւապաշտպան մատիտներ քսել։

Եւ մի մոռացեք արեւայրուքից հետո կիրառվող միջոցների մասին։ Դրանք խոնավացնում եւ, հանգստացնում են մաշկը։ Իսկ լավագույնները նաեւ պարունակում են նյութեր, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել