Անջելինա Ջոլին ժամադրության է գնացել մոդել Բելլա Հադիդի նախկին սիրեցյալ՝ ռեփեր The Weeknd-ի հետ (իսկական անունը՝ Էյբել Մակկոնեն Տեսֆայե)։ Հենց այդպես են մտածել աստղի երկրպագուներն այն բանից հետո, երբ զույգին նկատել են Լոս Անջելեսի Giorgio Baldi ամերիկյան հայտնի ռեստորանից դուրս գալուց։
Արտիստները հաստատությունում մի քանի ժամ են անցկացրել, իսկ հետո, թաքնվելով պապարացիներից, նստել են իրենց մեքենաներն ու հեռացել։ Դատելով 46-ամյա Ջոլիի արտաքին տեսքից՝ անփոփոխ սեւ զգեստն ու բեժ թրենչ, նա չի ձգտել իր 31-ամյա ուղեկցին նվաճել հագուստով։
Ըստ իրազեկ աղբյուրների՝ ռեփերը որոշել է ընդլայնել գործունեության դաշտը եւ հայտնվել մեծ կինոյում։ Նա արդեն նկարահանվել է HBO-ի սերիալում, ինչպես նաեւ երաժիշտը զբաղվում է ռեժիսուրայով։ ԱՄՆ-ում ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ ենթադրում են, որ հանդիպումը գործնական բնույթ է կրել. դերասանուհու հետ նա, հավանաբար, քննարկել է Հոլիվուդում առաջխաղացման հնարավորությունը:
Նրանք, ովքեր հակված են հանդիպման ռոմանտիկ բնույթ ունենալու վարկածին, վստահ են, որ Ջոլին հաջողությամբ վերապրել է Բրեդ Փիթից բաժանումը եւ այժմ պատրաստ է նոր հարաբերությունների համար:
Արտիստուհին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացը սկսել է 2016 թվականին՝ 12 տարվա հարաբերություններից հետո։
Աղբյուրը՝ 5канал
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:38, 26 հունիսի
«Ահա թե ինչ տեսք ունի խաղաղությունը»․ Իջին (ֆոտո)20:08, 26 հունիսի
«Նա ինձ դավաճանեց հարսանիքից ընդամենը մեկ ժամ անց»․ Բրիթնի Սփիրսի ամուսինը՝ նրա ու Մադոննայի համբույրի մասին19:45, 26 հունիսի
«Երեկոյան Երեւան»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)19:12, 26 հունիսի
Էլվիս Փրեսլիի ընտանիքը քննադատել է երգչի մասին Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմը18:43, 26 հունիսի
«Սիրուն»․ Անատի Սաքանյանի երեկոյան լուքը18:19, 26 հունիսի
Նատալի Փորթմանը խոստովանել է, որ Marvel-ի ֆիլմում նկարահանվել է հանուն իր երեխաների17:46, 26 հունիսի
Տոպը՝ տաբատի համադրությամբ․ Նարե Գեւորգյանի երեկոյան լուքը17:15, 26 հունիսի
Արքայազն Ուիլյամը կատակել է իր ճաղատանալու մասին16:48, 26 հունիսի
Դերասան Վահան Թովմասյանը հայր է դարձել (ֆոտո)16:19, 26 հունիսի
«Ծննդաբերությունից հետո նիհարել եմ 27 կիլոգրամով»․ Քայլի Ջենները պատմել է իր ռեկորդի մասին ու ցույց տվել վերափոխված մարմինը15:35, 26 հունիսի
«Ողջույն, Վիեննա»․ Սոնա Եսայան (ֆոտո)15:12, 26 հունիսի
Մայքլ Ջեքսոնի առանձնատունը կողոպտել են աստղի մահվանից անմիջապես հետո