«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Պրեմիերայի էի գնացել». պարզունակ «Սեւ Այրին»

13:11, 12 հուլիսի

Նատաշա Ռոմանոֆը ստիպված է  առերեսվել իր անցյալի հետ։ Նա պետք է հիշի, թե  «Վրիժառուներին» միանալուց առաջ ինչ է եղել իր կյանքում, եւ պիտի իմանա վտանգավոր դավադրության մասին, որի մեջ են ընդգրկվել իր հին ծանոթներ Ելենան, Ալեքսեյը (Կարմիր Պաշտպանը) եւ Մելինան։

Ֆիլմին վիճակված էր շատ բարդ ճակատագիր. թողարկումը բազմիցս հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով (ի սկզբանե ֆիլմը պետք է դուրս գար 2020 թվականի մարտին):

Եվ ահա, գրեթե մեկուկես տարի անց, կինովարձույթում հայտնված Marvel-ի 4-րդ փուլի առաջին ֆիլմը՝ Նատաշա Ռոմանոֆի մասին սոլո կինոնկարը, վերջապես հասավ կինոթատրոններ։

Լիովին հասկանալու համար պետք է պարզաբանել, որ ֆիլմի ժամանակագրական գործողությունները տեղի են ունենում «Առաջին վրիժառուն.դիմակայություն» և «Վրիժառուներ.անվերջության պատերազմ» ֆիլմերի միջև։

Իհարկե, երկար սպասումից հետո հանդիսատեսը կարոտել է Marvel կինոտիեզերքի հերթական ֆիլմը, այն էլ ՝«Վրիժառուների»՝ արդեն հնագույն կերպարներից մեկի մասին։

Հանդիսատեսի սպասելիքները շատ էին, քանի որ Նատաշա Ռոմանոֆը ավելի քան 10 տարվա ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, եւ բոլորը սպասում էին, որ սցենարիստները « Սեւ այրի»-ի կերպարը լիովին կներկայացնեն իրենց, եւ որպես բոնուս,  կպատմեն, թե ինչ է տեղի ունեցել Նատաշայի եւ Քլինթի հետ Բուդապեշտում։ Այդ մասին մեզ թիզերել են դեռեւս հեռավոր 2012 թվականին «Վրիժառուների» առաջին մասում:

«Ձեր սպասելիքները ձեր խնդիրներն են»․ այսպես ասում էր հանրաճանաչ մի ռուս ֆուտբոլիստ։

«Սև Այրին» գրված և նկարահանված է այնքան շաբլոն կերպով, որ պարզապես ձանձրալի է հետևել Նատաշայի պատմությանը։ Կինոժապավենի հիմնական խնդիրը հենց այն է, որ  գրեթե չի բացահայտվում  գլխավոր հերոսը։

Ֆիլմում կտրականապես բացակայում են անձնական տեսարանները, որոնք  ցույց կտային հերոսուհու ներքին ապրումներն ու թուլությունները։

Իհարկե, Marvel-ը շարունակում է գլխավորել հոյակապ մարտական տեսարաններով էքշնի սանդղակը։

Ֆիլմում առկա հումորը չափավորված է, օպերատորական աշխատանքը գրավում  է հյութալի կադրերով եւ համայնապատկերներով:

Բայց այս ամենը տեխնիկական ասպեկտներ են, իսկ կինոն պետք է հուզականորեն կառչած լինի հանդիսատեսին, ինչը, ավաղ, չկա «Սև այրու» մեջ ։

Ո՛չ սցենարիստը, ո՛չ ռեժիսորը չկարողացան այնպես անել, որ հանդիսատեսը կարողանա կարեկցել հերոսներին։ Սակայն երկրպագուները ուզում էին տեսնել Սքարլեթ Յոհանսոնի կերպարի բացահայտումը։ Նրա մարտական հմտություններին եւ հմայքին բոլորն արդեն վաղուց ականատես են եղել,  իսկ ահա տեսնել նրա հոգին, հանդիսատեսին վիճակված չէր։

Պարադոքսալ է նաև այն, որ թեև ֆիլմի կերպարներն առանձնապես աչքի չեն ընկնում, բայց դերասանները պարզապես փայլում են հիմնականում խարիզմայի շնորհիվ։

Թե՛ Ռեյչլ  Ուայսը որպես Նատաշայի հոգեւոր մայր, թե՛  Դեյվիդ Հարբորը  որպես սուպերզինվոր, պարզապես անզուգական են։

Իսկ Ֆլորենս Պյուն ընդհանրապես ֆիլմի աստղն է։ Եվ եթե նա կփոխարինի Սքարլեթին «Վրիժառուներում»-ում, ապա դա հաստատ սուպերթարմացում է:

Այնպիսի տպավորություն է, որ ֆիլմում մի բան պակասում է․ պատկերը չափազանց պարզունակ է նույնիսկ Marvel-ի համար, ինչը շատ վշտացնում է, քանի որ ստուդիան վերջին տարիներին սկսել է զբաղվել ժանրերի սիմբիոզով, իսկ այստեղ այն նման է  ապաշնորհ խոհարարի, որը  կերակուր է պատրաստել   առանց հոգու:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել