NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Մայքլ Բեյի ՝ 2007թ.-ի «Տրանսֆորմերները» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1. Մուլտֆիլմի տարբերակում Բամբլին վերափոխվում էր Wolksvagen Juke ավտոմեքենայի, սակայն ֆիլմում Wolksvagen-ը փոխարինվել է Chevrolet Camaro-ով:
2. Մայքլ Բեյը, որին հրավիրել էին ֆիլմը նկարահանելու, սկզբում ապագա ֆիլմը համարել է «հիմար պատմություն», սակայն շուտով փոխել է իր միտքը: 2005 թվականի ապրիլին նա պաշտոնապես հայտարարվեց նախագծի ռեժիսոր ՝ առաջ անցնելով Ռոլանդ Էմերիխից։
3. Ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը դերասաններին 70.000 դոլարից ավելի չի վճարել ՝ խոստանալով բարձր հոնորարներ հետագա շարունակություններում։
4. Ֆիլմում հատուկ էֆեկտներ ստեղծելու շուրջ աշխատել է 80 հոգանոց թիմ։
5. Փոխակերպման հնչյունները վերցված են 1984 թվականի համանուն մուլտսերիալից։
6. Պրոդյուսեր Լորենցո դի Բոնավենտուրան ասել է, որ ռոբոտների բոլոր վերափոխումները մաթեմատիկորեն հաշվարկված են։ Այսպիսով, հանդիսատեսը կարող է հասկանալ, թե հետադարձ փոխակերպման ժամանակ ռոբոտի յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս ուր է գնում:
7. Մեգատրոնի դեմքը որոշվել է նկարել հնարավորինս սարսափելի տեսքով։
8. Սցենարի առաջին տարբերակում առկա էր Յունիքրոնի կերպարը, որը տրանսֆորմեր-մոլորակ է:
9. Ֆիլմում ներկայացված է 8 դեսեպտիկոն և 5 ավտոբոտ, որպեսզի ընդգծվի ավտոբոտների թիմային աշխատանքը։
10. Տրանսֆորմերների աչքերը տարբեր են. ավտոբոտներինը կապույտ է, իսկ դեսեպտիկոններինը՝ կարմիր։
11. Սկզբում Մայքլ Բեյը չէր ցանկանում Շայա Լաբաֆին տեսնել Սեմի դերում, քանի որ կարծում էր, որ դերասանը չափազանց ծեր է այդ դերի համար, սակայն հետո մտափոխվել է և նշված դերի համար հաստատել հենց Լաբաֆին:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին