39-ամյա Մեգան Մարքլը եւ 36-ամյա արքայազն Հարին իրենց «Archewell» բարեգործական կազմակերպության անունից գեղեցիկ ժեստ են արել։ Դուքսերը կարիքավոր կանանց իսկապես անհրաժեշտ իրեր են փոխանցել։
Սասեքի դուքսերն արեն մեկուկես տարի է՝ ԱՄՆ-ում են ապրում։ Սիրահարները երազում էին արքայական ընտանիքից հեռու ինքնուրույն կյանքի մասին։ Հիմա նրանք տիպված են ինքնուրույն բավարարել սեփական պահանջները՝ առանց հույսը դնելու բյուջեից օգնության վրա։ Մեգանն ու Հարին հաճույքով բարեգործությամբ են զբաղվում։
Այս անգամ նրանք համատեղ նախաձեռնությամբ եմ հանդես եկել «Procter & Gamble» ընկերության հետ։ Բրիտանիայի թագուհու թոռն ու նրա կինը երկարատեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, եւ այժմ տեղի է ունեցել առաջին արշավը։ Նախկին դերասանուհին եւ թագուհու թոռը հարյուրավոր փաթեթներով տակդիրներ են փոխանցել լոսանջելեսյան «Harvest Home» կազմակերպությանը, որն օգնում է հղի կանանց, որոնք, տարբեր հանգամանքների բերումով, միջոցներ չունեն։
View this post on Instagram
«Մենք այնքան շնորհակալ ենք։ Տոննաներով տակդիրները տեղափոխել են մեր նոտ տուն։ Սա անհավանական նվիրատվություն է»,- ասված է կազմակերպության Ինստագրամյան պաշտոնական էջում։
Մեգանն ու Հարին շուտով պատրաստվում են Մեծ Բրիտանիա վերադառնալ։ Արքայազն Չարլզի որդին երազում է դստերը՝ Լիլիբեթին մկրտել Վինձորյան պալատի մատուռում։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել հունիսին, նրան անվանել են ի պատիվ Եղիսաբեթ Երկորդի, սակայն թագուհին փոքրիկին դեռ չի տեսել։
«Հարին ընկերներին ասել է, որ ցանկանում է դստերը, ինչպես նաեւ նրա եղբորը մկրտել Վինձորում։ Ընտանիքն առայժմ սպասում է, թե երբ հանգամանքները թույլ կտան անել դա»,- դուքսի շրջապատից աղբյուրի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։ Երբ կայանա այդ ուղեւորությունը Լոնդոն, Մարքլը կուղեկցի դստերն ու ամուսնուն․ դա կլինի նրա առաջին այցը Մեծ Բրիտանիա «Մեգզիթից» հետո։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ