Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ժառանգության մի մասը բաժին է հասել միանգամայն կողմնակի մարդկանց: Ինչպես հաջողվել է պարզել լրագրողներին, Ստարոկոնյուշնի նրբանցքում գտնվող բնակարանի կեսը, որտեղ Արմեն Բորիսովիչն անցկացրել է իր վերջին օրերը, այժմ պատկանում է գործարար Յուրի Ռաստեգինին: Բնակարանին նաեւ հավակնում է դերասանի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան (նա տիրապետում է մյուս 50% -ին), բայց գործարարը մտադիր չէ զիջումների գնալ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ժամանակին Ջիգարխանյանը 3-սենյականոց բնակարան է ստացել մայրաքաղաքի կենտրոնում՝ Արբատի կողքին, Մոսկվայի իշխանություններից։ Որոշ ժամանակ անց նա սեփականաշնորհել է անշարժ գույքի օբյեկտը իր այն ժամանակվա կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ միասին, ով մինչեւ հիմա տիրապետում է կեսին։ Միայն Տատյանա Սերգեեւնայի հետ ամուսնալուծությունից հետո դերասանն իրեն պատկանող բնակարանի 50%-ը վաճառել է իր ծանոթ գործարարին:
Երբ Վիտալինայի հետ ամուսնությունը փլուզվել է, Ջիգարխանյանը ցանկացել է վերադառնալ իր բնակարան։ Ռաստյոգինն ընդառաջել է արտիստին՝ նրա հետ անհատույց վարձակալության պայմանագիր կնքելով։ Սակայն այժմ, ինչպես պարզվել է, արդեն ամբողջ բնակարանին հավակնում է Տատյանա Վլասովան։ Նա նույնիսկ ցանկանում էր, որ Ռաստյոգինը իրեն փոխանցի բնակարանի երկրորդ կեսը։ Գործարարը զիջելու մտադրություն չունի՝ չհասկանալով, թե ինչ հոդվածով պետք է հրաժարվի իր բաժնեմասից։
«Արմեն Բորիսովիչի մահից հետո հանդիպել եմ Տատյանա Սերգեեւնայի եւ Ստեփանի հետ։ Իրոք, նրանց մոտ միտք է առաջացել. չեմ կարող Տատյանա Սերգեեւնային իմ բաժինը նվիրել։ Բայց ինչու։ Ես պատրաստ եմ նրա համար ողջամիտ գնով կացարան ընտրել, ուր նա կարող է տեղափոխվել։ Իսկ այն բնակարանը Ջիգարխանյանի թանգարանն է։ Մենք նրա հետ այդ մասին համաձայնագիր ենք ստորագրել։ Այդ մասին գիտեն նրա ընկերները։ Ես մտադիր չեմ հետ կանգնել իմ ծրագրերից», - ասել է Յուրի Ռաստյոգինը «Կոմսոմոլսկայա պրավդա» -յին տված հարցազրույցում։
Աղբյուրը՝ Экспресс газета
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:12, 6 հուլիսի
Ռենատա Լիտվինովան եւ Քիմ Քարդաշյանը քայլել են Balenciaga շոուի պոդիումով21:43, 6 հուլիսի
Վառ շպար, նորաձեւ սանրվածք․ Վիկտորյա Սահակյանի ոճային լուքը21:12, 6 հուլիսի
5 պատճառ, թե ինչու են կանայք հեռանում տղամարդկանցից, որոնց սիրում են20:49, 6 հուլիսի
«Կյանքը գեղեցիկ ճամփորդություն է քեզ հետ»․ Սոֆյա Պողոսյանի եւ որդու ջերմ լուսանկարը20:12, 6 հուլիսի
Դերասանուհի Բեթ Միդլերին մեղադրել են տրանսֆոբիայի մեջ՝ Twitter-ում իր գրառման համար19:35, 6 հուլիսի
«Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ19:12, 6 հուլիսի
Գրիգորի Լեպսը կարող էր մահանալ համերգի ժամանակ18:41, 6 հուլիսի
Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Տաթեւ Հովակիմյանի լուսանկարը18:12, 6 հուլիսի
Վորոնեժում չեղարկվել է «ДДТ» խմբի համերգը17:41, 6 հուլիսի
«Շատ տարօրինակ բաներ» սերիալի նոր եթերաշրջանը կարող է դիտումների բոլոր ժամանակների բացարձակ ռեկորդ սահմանել17:12, 6 հուլիսի
16:39, 6 հուլիսի
«Գյումրի, ոնց էի կարոտել»․ Արմինկա (ֆոտո)