Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 20 հուլիսի

ԽՈՅԵՐ 

Այսօր օդը ձեր շուրջ լցված կլինի կրքով, եւ ձեր սիրելին անպայման դա կզգա։ Չնայած, ոչ միայն նա։ Հակառակ սեռի շատ ներկայացուցիչներ ձեր հանդեպ գերուշադիր կլինեն։ Դուք պետք է օգտվեք օրվա ընձեռած հնարավորությունից, որպեսզի սիրելիի հետ ռոմանտիկ երեկո անցկացնեք։

ՑԼԵՐ

Այսօր դուք ցանկություն կունենաք միայնակ մնալու։ Օրը դրդում է ձեզ երազկոտության, մտածկոտության եւ ինքնամփոփման, ինչը դժվար թե ձեր սիրելին կարողանա կիսել ձեզ հետ։ Աստղերը հուշում են չթաքնվել եւ սիրելիին ուղիղ ասել այն մասին, որ ցանկանում եք միայնակ մնալ։ Դա կօգնի խուսափել անտեղի վիրավորվածությունից եւ զուգընկերոջը թույլ կտա մաքուր խղճով զբաղվել իր գործերով։

ԵՐԿՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք սիրելիի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնել։ Այսօր դուք եւ ձեր զուգընկերը մի ալիքի վրա կլինեք, միասին դուք ձեզ լավ եւ չպարտադրված կզգաք։ Լավագույն բանը, ինչը կարող եք անել, միմյանց ներկայությունը վայելելն է՝ լողալով սիրո հորձանուտում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ցանկանում եք, որ ձեզ վրա ուշադրություն դարձնի այն անձնավորությունը, ում դուք հավանում եք, ապա այսօր լավագույն տակտիկան կլինի նրան մի փոքր արհամարհելը։ Թող նա չմտածի, թե դուք ամբողջ օրը նրա մասին եք մտածում։  Նման պահվածքի բացասական կողմերից կարող է լինել ընտրյալի հնարավոր խանդը, իսկ դրականը՝ անմոռանալի ժամադրություն առաջիկա օրերին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կարող է իր վրա վերցնել նախաձեռնությունը եւ այնպիսի մի բան անել, ինչը դուք ընդհանրապես չէիք սպասի նրանից։ Միգուցե նա ձեզ ժամադրության հրավիրի անսովոր մի վայր, ծանոթացնի իր հին ընկերների հետ կամ նախասիրությունների, մի խոսքով՝ մի  աշխարհի, որից դուք հեռու էիք, ինչպես Լուսնից։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կզգաք խանդի ծակող խայթոցը։ Միգուցե ձեր սիրելին դրա համար առիթ տա, իսկ միուցե դուք խանդեք այն բանին, ինչը գոյություն չունի։ Նյարդայնանալու փոխարեն, դուք պետք է մրցակցության մեջ մտնեք՝ գեղեցիկ հագուստ, խոտումնաշատ ժպիտ. սրանք այն զենքերն են, որոնցով դուք այսօր կհաղթեք մրցակցի հետ պայքարում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե նախապես ծրագրել ռոմանտիկ ժամադրության սցենարը, ավելի լավ է թողնել դա զուգընկերոջը։ Թող որ օրը լինի անկանխատեսելի եւ անակնկալներով լի։ Ամենաքիչը, ինչը կարող է անել սիրելին, իր երեւակայությամբ մի լավ զարմացնելն է։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիին ինչ-որ բան ասելուց առաջ դուք պետք է 100 անգամ մտածեք։ Իսկ ինչու՞։ Տարբերակները շատ են։ Ձեր զուգընկերը կարող է ձեզ ճիշտ չհասկանալ կամ էլ հակված կլինի վիճելու։ Այնպես որ, այսօր պետք է աշխատեք դիվանագետ եւ զգույշ լինել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կատարելապես կտիրապետեք գայթակղելու արվեստին։ Որպեսզի սրտեր գերեք, պարտադիր չէ խորամանկ ծրագրեր մշակել կամ ի ցույց դնել ձեր գործողությունները։ Գլխի ափույթ շարժումը, ժպիտը, հայացքը բավական են, որպեսզի դիմացինը այրվի կրքից։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփվելիս չպետք է համեստություն դրսեւորեք։ Իհարկե, համեստությունից դեռ ոչ ոք չի մահացել, սակայն հիմարություններ շատ են արվել։ Այնպես որ, եթե դուք ամաչում եք սիրելիին ինչ-որ բան խնդրել կամ էլ սրտանց զրուցել նրա հետ, ապա այսօր արժե անել դա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր այնպիսի օրերից է, երբ պետք է դադար վերցնել սիրո մեջ։ Վերջին շրջանում ձեր անձնական կյանքում մի շարք իրադարձություններ են եղել, որոնք դուք պետք է վերլուծեք ինքներդ ձեր մեջ։ Բայց դա չի նշանակում, որ այսօր պետք է որոշումներ կայացնեք, այլ ավելի շուտ՝ մեդիտացիա անեք, երազեք՝ վերադառնալով ձեր կյանքի հաճելի պահերին։

ՁԿՆԵՐ

Այսօր դուք փայլելու ցանկություն կունենաք, ինչից պետք չէ ամաչել։ Թող որ երեկոյան ձեր հագուստը վառ լինի, իսկ դիմահարդարումն ու վարսահարդարումը՝ սովորականից ավելի գայթակղիչ։ Վստահ շարժումները, ժպիտը, էքսցենտրիկ պահվածքը կեզրափակեն ձեր հաղթական կերպարը։ Ուր էլ գնաք այսօր, հակառակ սեռի ուշադրությունից չեք խուսափի։   


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել