Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 21 հուլիսի

ԽՈՅԵՐ

Այսօր իրադարձությունները լույս կսփռեն սիրելիի հետ ձեր հարաբերությունների վրա՝ ներկայացնելով դրանք միանգամայն անսպասելի դիտանկյունից։ Եթե դուք եւ ձեր սիրելին վատ շրջան եք ապրում, ապա այսօրվա իրադարձությունները կարող են բացահայտել դրա իրական պատճառը եւ ցույց տալ ճանապարհ՝ խնդիրները լուծելու համար։ 

ՑԼԵՐ

Այսօր աստղերը ձեզ խոստանում են անսպասելի իրադարձություններ եւ փոփոխություններ անձնական կյանքում։  Այսօր դուք օժտված եք վճռականությամբ, որպեսզի համարձակորեն ընդառաջ գնաք նորին, ոչ թե թաքնվեք դրանից։ Կարեւորը՝ ձեռքը զարկերակին պահելն ու իրավիճակին ուշադիր հետեւլն է, որպեսզի հասկանաք, թե երբ եւ ինչ քայլեր պետք է անեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք բոլոր հնարավորությունները կունենաք նոր ծանոթություն հաստատելու համար։ Իհարկե, նախկինում էլ դուք ձեռքերը ծալած չէիք նստում եւ ունեիք ձեր սրտի համար որոշ թեկնածուներ, սակայն այսօր պետք է պատրաստվեք նրան, որ այդ ցուցակը կհամալրվի նոր մարդկանցով։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր շատ անհանգիստ օր է ձեզ սպասվում։ Ձեզ կթվա, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ Օրվա երկրորդ կեսին, սակայն, դուք կկարողանաք դառնալ իրավիճակի տերն ու երեկոն կազմակերպել այնպես, ինչպես ցանկանում եք։ Արժե, որպեսզի սիրելիին ժամադրության հրավիրեք ինչ-որ հանգիստ, ռոմանտիկ եւ խաղաղ վայր։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի որոշակի փոփոխություններ մտցնեք սիրելիի հետ հարաբերություններում։ Խոսքը չի վերաբերում կտրուկ փոփոխություններին, բավական է միայն մի փոքր շտրիխ, որպեսզի դուք եւ ձեր սիրելին զգաք տարբերությունը։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը ձեզ հնարավորություն կտան սիրային ծանոթություն հաստատելու, եթե միայն դուք բաց չթողնեք ձեր հնարավորությունը։ Այնպես որ, եթե ինչ-որ տեղ գնալու հրավեր ստանաք այսօր, ապա պետք է համաձայնեք, եթե անգամ ընդհանրապես չեք ուզում գնալ այնտեղ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Անգամ եթե այսօր դուք մանրակրկտորեն ծրագրել եք ձեր օրը, արժե պատրաստվել ցանկացած անակնկալի։  Ժամադրությունը կարող է չանցնել այնպես, ինչպես դուք եք մտածել, փոխարենը՝ ճակատագիրը ձեզ համար անակնկալներ է պատրաստել, այդ թվում եւ հնարավոր ծանոթություն անձնավորության հետ, ով ձեր դուրը գալիս է։ Թե ինչպես վարվել հետո, պետք է որոշեք ինքներդ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե դեռ միայնակ եք եւ պատրաստ նոր հարաբերությունների, ապա այսօր ճակատագիրը ձեզ կարող է միացնել ձեր երկրորդ կեսի հետ ցանկացած պահի, անգամ այն ժամանակ, երբ դուք ամենաքիչն եք դրան սպասում։ Այնպես որ՝ պետք է պատրաստվել դրան։ Անգամ տանն աշխատեք գայթակղիչ լինել, իսկ երեկոյան տանից դուրս գալ ձեր ողջ հմայքն ընդգծած։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պետք է  ժամանակ հատկացնեք ձեր սիրային հարաբերություններին, հատկապես, եթե վերջին օրերին դուք ժամանակ չէիք հատկացնում ձեր սիրելիին, ու նա ուշադրության պակաս ուներ։ Այսօր դուք պետք է հասկանաք՝ իսկապե՞ս ժամանակը չի բավականանցում ձեր սիրելիի համար, թե՞ դուք պատճառ եք փնտրում նրա կողքին ավելի քիչ լինելու համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հիանալի օր է սիրելիի հետ միասին ժամանակ անցկացնելու համար։ Դուք պետք է թույլ տաք, որպեսզի ճակատագրի հոսանքը ձեզ տանի այնտեղ, ուր պետք է։ Այսօրվա լավագույն ռոմանտիկ ծրագիրը կլինի հենց ծրագրի բացակայությունը։ Պարզապես վայելել միմյանց ներկայությունը. ի՞նչ կարող է դրանից ավելի լավ եւ բնական լինել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր զգացմունքները կխանգարեն ձեզ կենտրոնանալ աշխատանքի եւ այլ գործերի վրա։ Եվ պետք չէ վախենալ խոստավանել ինքներդ ձեզ, որ դուք լողում եք ամպերի մեջ, ինչը թողնում է իր հետքն այն ամենի վրա, ինչ անում եք։ Վառված ձվածեղ, մոռացված թղթեր, կոտրված կրունկ. այս ամենը սովորական երեւույթներ են, որ կարող են պատահել ձեզ հետ թափթփվածության պատճառով։

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ շփվելիս  ժամանակավորապես մոռանալ խորամանկ քայլերի եւ ռազմավարության մասին։ Աստղերն այսօր դրդում են ձեզ անկեղծության։ Սիրելիի հետ շփվելիս նման որակներ ցուցաբերելով, դուք նրա մոտ փոխադարձ անկեղծություն կառաջացնեք, ինչը թույլ կտա ձեզ միմյանց ավելի լավ ճանաչել եւ էլ ավելի ամուր դարձնել հարաբերությունները։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել