MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ամռանը առողջ սնվելու արվեստը

19:12, 25 հուլիսի

Շատ քչերն են իրենց տխուր տրամադրությունը, վատ ինքնազգացողությունը, անհանգիստ քունը, էներգիայի բացակայությունը կապում սխալ սնվելու հետ, քանի որ շատերի համար ուտելիքը սրբություն է։ Ինչպես կարելի է օրն անցկացնել՝ ընթրիքին մսով կարտոֆիլ չուտելով։

Մրգերի, հատապտուղների, բանջարեղենի այս առատ ժամանակահատվածում գոնե կարելի է սկսել սովորել եւ յուրացնել ճիշտ սնվելու արվեստը։ Սակայն այս շրջանում մենք հաճախ հրաժարվում ենք տաք ուտեստներից եւ մեր նախապատվությունը տալիս արագ, բայց ոչ առողջարար սննդին, քաղցրավենիքին եւ սառը ընմպելիքներին։ Այսպիսի սննդակարգը անուղղակի կերպով ազդում է մեր ինքնազգացողության եւ առողջական վիճակի վրա։ Հայտնի է, որ առողջության եւ իմունիտետի  վիճակը 70%-ով կախված է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքից։

Այսպիսով, հետեւեք ստորեւ բերված խորհուրդներին, որպեսզի ամռանը ճաշակեք ամենաօգտակար մթերքները եւ վայելեք դրանց համը։

Ամռան համը

Ամռանը մեծ ակտիվություն է նկատվում եւ մենք՝ որպես բնության մի մասնիկ, այս գործընթացների մասնակիցն ենք դառնում։ Ցուրտ ձմռանից հետո, մեզ առաջին հերթին անհրաժեշտ է արեւ, որը մի յուրահատուկ «սնունդ» է օրգանիզմի համար։ Երկրորդը պետք է օգտագործել թարմ բանջարեղեն. օրինակ, լոլիկ, որը հարուստ է լիկոպին հակաօքսիդանտով։ Հենց նա է պաշտպանում մեր մաշկն ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից եւ դանդաղեցնում ծերացման գործընթացը։ Բացի այդ, բանջարեղենը շոգ եղանակից օրգանիզմը խոնավացնող հիանալի միջոց է։ Երրորդը՝ պետք է հաճախ ձուկ ուտել։ Չորրորդը՝ մրգեր, բայց ոչ շատ քանակությամբ։ Օրական երկու միրգը բավարար է։

Ամառը նաեւ այն ժամանակահատվածն է, երբ կարելի է օրգանիզմը մաքրել տոքսիններից եւ վնասակար նյութերից։ Պարզվում է, որ մեր օրգանիզմն ինքը կարող է դետոքս-ծրագիր կիրառել, եւ դրա համար անհրաժեշտ է միայն մի քիչ ջուր, բանջարեղեն, միրգ եւ ալկոհոլից ու ծխելուց հրաժարվել։ Խուսափեք շատ շաքար եւ կենդանական ճարպի օգտագործումից, իսկ ձուկը՝ հատկապես սաղմոնն ու թունան, շատ օգտակար կլինեն այս դեպքում, քանի որ դրանք պարունակում են Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթու։

Խորհուրդ. Ձեր սննդակարգում անպայման ավելացրեք կաթնաթթվային մթերքներ։ Դրանք կարող են կանխել մարսողության խանգարումը, եթե շատ բջջանյութ օգտագործեք։

Մարզանքներ

Շոգն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իրար հետ ընդհանրապես համատեղելի չեն։ Բայց եթե այդ հարցին ճիշտ մոտենաք եւ օրգանիզմին տաք անհրաժեշտ ամեն ինչ, ապա կարելի է նպաստել սիրտ-անոթային համակարգի արդյունավետ աշխատանքին եւ կանխել մկանային ցավերը. չէ՞ որ նման ախտանիշներն ի հայտ են գալիս ոչ միայն ծանրաբեռնվածության, այլեւ օրգանիզմում մագնեզիումի պակասի հետեւանքով։ Գնացեք զբոսնելու կամ մարզվելու, ձեռքի տակ մեկ բաժակ չգազավորված ջուր ունեցեք. պետք չէ մոռանալ, որ դատարկ ստամոքսով մարզվելը հակացուցված է։ Մեկ կամ երկու ժամ ընդմիջումներով կարելի է ուտել սպիտակուցներով հարուստ մթերքներ կամ աղցաններ։ Իսկ ամենակարեւորը՝ հիշեք մի պարզ ճշմարտություն. երբ Դուք ինչ-որ բան եք ուզում ուտել, դա կապված է համի զգացման, այլ ոչ քանակի հետ։ Հետեւաբար, երեք լոլիկի փոխարեն, կերեք մեկը կամ մի կտորը։

Կանաչ լույս

Մրգերին եւ բանջարեղենին համահավասար ամռանը կանանց օրգանիզմին անհրաժեշտ է մեծ քանակությամբ կանաչի։ Այն լրացնում է պահեստավորված կալիումը, որը  շոգ եղանակին քրինքի եւ հեղուկի տեսքով դուրս է գալիս օրգանիզմից։ Ավելի լավ կլինի, որ առավոտյան, երբ օրգանիզմում էներգիայի պակաս կա, մեր սեղանին անպայման կանաչի լինի, քանի որ այն լավագույն նախաճաշն է չեմպիոնների համար։ Ստամոքսը ճարպերվ եւ անիմաստ կալորիայով (դրանք առկա են վարսակաշիլայի եւ թխվածքների մեջ) բեռնելու փոխարեն՝ օրը սկսեք կանաչ բանջարեղենից պատրաստված հյութով։ Այն օրգանիզմը կհամալրի հակաօքսիդանտներով եւ միկրոէլեմենտներով։ Ավելի լավ տարբերակ է սպանախով կամ խաշած ծաղկակաղամբով ու ավոկադոյով պատրաստված օմլետը (ձվածեղ)։

Խորհուրդ. եթե տանից հեռու եք կամ մեկ այլ ժամային գոտում, ապա օրը սկսեք սննդարար մթերքներով։

Հատուկ զրույց

Երբեմն ամառային օրերին կամ հանգստի ժամանակ մրգեր, բաջարեղեն, հատապտուղ ուտելուց հետո անգամ ստամոքս-աղիքային տրակտում տհաճ ախտանշաններ են ի հայտ գալիս։ Մի մոռացեք օգտագործելուց առաջ մի լավ լվանալ բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները, իսկ հանգստի ժամանակ ուշադրություն դարձրեք նաեւ խոհարարական նորարություններին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել