Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Անփառունակ սրիկաների» աստղը կխաղա Վոլդանի դերը «Վարպետն ու Մարգարիտան» վեպի մոտիվներով ռուսական համանուն դրամայում

14:49, 23 հուլիսի

Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի մոտիվներով ռուսական համանուն դրամայում Վոլդի կերպարը կմարմնավորի գերմանացի դերասան Աուգուստ Դիլը, հայտնում է «Մարս Մեդիա» կինոընկերության կայքը։ Դերասանը խաղացել է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» (2009) եւ Թերես Մալիկի «Գաղտնի կյանք» (2019) ժապավեններում։  

Վարպետի եւ Մարգարիտայի դերերը կկատարեն Եվգենի Ցիգանովը եւ Յուլյա Սնիգիրը։ Ժապավենի գործողությունները ծավալվուն են Մոսկվայում 1930-ական թվականներին։ Ըստ սյուժեի՝ Բուլգակովը հայտնվում է գրական եւ քաղաքական սկանդալի կենտրոնում․ քննադատները Քրիստոսին չափազանց վառ ներկայացնելու պատճառով վատ են ընդունել նրա նոր վեպը։ Դրա պատճառով նրա վեպի հիման վրա ներկայացումը հանում են խաղացանկից, իսկ գործընկերներևը խուսափում են նրանից։ Կարճ ժամանակ անց գրողը սիրահարվում է ամուսնացած կնոջ՝ Մարգարիտային եւ նոր վեպ է սկսում, որի հերոս է դառնում Վոլանդը։  

«Միխայիլ Բուլգակովի վեպն առաջին անգամ կարդացել եմ 17 տարեկանում եւ անկեղծ ասած՝ ամեն ինչ չէ, որ հասկացել եմ։ Պատրաստվելով նկարահանումների՝ ես վերընթերցեցի այն եւ բոլորովին այլ կերպ դիտարկեցի նրա ստեղծագործությունը։ Կարծում եմ՝ ամեն անգամ այդ գրքում կարելի է ինչ-որ նոր բան գտնել։ Դա է վեպի առաձնահատությունը։ Եվ իհարկե, Վոլանդը վեպի ամենահետաքրքիր կերպարների մեկն է, ավելի ճիշտ՝ նա բոլոր կերպարների համադրությունն է։ Նա միշտ ինչ-որ այլ մեկն է»,- ասել է Դիլը։

Ֆիլմի ռեժիսոր Միխայիլ Լոկշինն է («Արծաթե չմուշկներ»), սցենարի հեղինակը՝ Ռոման Կանտորը («Համաճարակ»)։ Կինոյի ֆոնդի աջակցությամբ ժապավենի արտադրությամբ զբաղվում են «Մարս մեդիա», «Ամեդիա Փրոդաքշն» եւ «Պրոֆիտ» կինոընկերությունները։

«Վոլանդի» նկարահանումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի վերջ եւ անց կկացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Մալթայում։ Ժապավենի պրեմիերան տեղի կունենա 2022թ․-ի վերջին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել