ԱՄՆ-ում կայացել է Քանյե Ուեսթի նոր սկավառակի՝ «Donda»-ի շնորհանդեսը։ Երգիչը նորույթը ներկայացրել է Ալտանտայում՝ Mercedes Benz ստադիոնում, իսկ նրանց համար, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել, հեռարձակում է կազմակերպել Apple Music-ով։ Երկրպագուներն ուշադրություն են դարձրել երգերի բառերին, որոնք, թվում է, ոգեշնչված են նրա նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։ Ի դեպ, նոր ալբոմում երգ է ներառված Jay-Z-ի հետ։
Քիմն ամուսնալուծության հայց ներկայացրել է փետրվարին, այդ պատճառով երկրպագուներն անհամբերությամբ ապասում էին երգերի բառերին՝ հասկանալու համար՝ արդյոք Քանյեն հիշատակել է կնոջ, իրենց սիրավեպի կամ բաժանման մասին։ Լուրեր են տարածվել, որ «Welcome To My Life» երգում Քանյեն հիշատակել է Կալաբասասում լինելու մասին, եւ երկրպագուները վերջապես կարողացել են պարզել դա։
Երգում տողեր կան այն մասին, որ նա կորցնում է իր ընտանիքը։ Ունկնդիրները երգի բառերը մեկնաբանել են որպես Քիմի եւ նրանց երեխաների հիշատակում։ Երկար ժամանակ նրանք եղել են ռեփերի մուսան․ Ուեսթը Քիմի մասին տողեր ունի «Cold», «My Perfect B-h», «Bound 2», «Lost In The World», «Wouldn’t Leave и Chick-fil-A» երգերում։
Ավելին, թվում է՝ Քիմ Քարդաշյանը շարունակում է մնալ նրա ամենամեծ երկրպագուն, քանի որ աստղը ներկա է եղել Ատլանտայում սկավառակի շնորհանդեսին՝ անկախ ամուսնալուծությունից։ Ինսայդերը տեսել է, թե ինչպես է Քիմը, վառ կարմիր կոմբինեզոն հագած, երեխաների հետ ներկա եղել շնորհանդեսին։ Քլոե Քարդաշյանը եւս աջակցություն է հայտնել։
Միջոցառումից մի քանի ժամ առաջ Քարդաշաններն մոտ կանգնած ինսայդերը հայտնել է, որ Քանյեն Քիմի հետ խոսել է իրենց ամուսնության մասին երգի վերահերյալ։ «Նա հարգանք է դրսեւորել եւ զգուշացրել է Քիմին»,- հայտնել է E! News-ի աղբյուրը՝ նշելով, որ ռեփերը չի ցանկացել անձնական տողերով շփոթեցնել Քիմին։
Աղբյուրը հայտնել է, որ ընտանիքի վերամիավորումից հետո Քիմն ու Քանյեն «ընկերություն են կառուցում»։ Ինսայդերների խոսքով՝ Քանյեն ցանկանում է պահպանել «ընտանեկան միավորը»՝ պարզաբանելով․ «Հիմա արդեն, երբ նրանք տարածություն ունեն, Քիմը հանգստություն է զգում, որ իրենք կարող են միասին ժամանակ անցկացնել հանուն երեխաների»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին