Կամբոջայից Անջելինա Ջոլիի նախկին ընկերը ստել է, թե ինքը նրա որդու՝ Մեդոքսի հայրն է եւ ստորագրել է փաստաթղթերը ծնողի անունից՝ որդեգրման գործընթացն արագացնելու եւ դատարանի որոշում ստանալու համար։
Սարատ Մոունխը, որը Կամջոբոյում հասարակական կազմակերպություն է ղեկավարել, հոլիվուդյան աստղի մտերիմ ընկերն է դարձել երկիր կատարած նրա այցի ընթացքում։ Նա դերակատարում է ունեցել որգեդրման գործընթացում՝ ստորագրելով իրավաբանական փաստաթղթեր, որոնցում ասվում է, որ նա Մեդոքսի իսկական հայրն է (թեեւ դա այդպես չէ)՝ Կամբոջայի դատարանների կողմից գործընթացն արագացնելու համար։ Ընդ որում, նշվում է, որ չկա ոչ մի ենթադրություն, որ Ջոլին իմացել է այդ խաբեության մասին։
MailOnline-ին տված հարցազրույցում Մոունը պատմել է․ «Ես 100 տոկոսով վստահ չեմ, որ Մեդոքսը որբ էր, անկախ նրանից, որ մանկատանն է եղել։ Համենյան դեպս, նրա ծնողներից մեկը կարող էր ողջ լինել նրա որդեգրման պահին։ Բայց ես երբեք այդ բարդ հարցերը չեմ հնչեցրել, ոչ ոք չի հնչեցրել։ Դա հաճախ է տեղի ունեցել Կամբոջայում։ Շատ նորածիններ են թողնվել մանկատներում կամ վաճառվել իրենց ծնողների կողմից, քանի ոչ նրանք չեն կարողացել իրենց թույլ տալ հոգ տանել նրանց մասին։
Քեք Գալիբրուն՝ «Licadho» իրավապաշտպան գործակալության ղեկավարը, որը հետաքննել էր որդեգրումը, հայտնել էր․ «Ես վստահ եմ, որ այդ երեխան որբ չի եղել եւ լքված չի եղել»։ Սակայն 46-ամյա Ջոլին հայտարարում էր, որ գործադրել է բոլոր ջանքերը՝ վստահ լինելու համար, որ Մեդոքսի ծնողները ողջ չեն եւ միշտ պնդել է, որ նա որբ է․ «Ես երբեք մորից չէի խլի երեխային։ Ես կարող եմ միայն պատկերացնել, թե որքան սարսափելի կլիներ դա»։
Ջոլին հասարակական կազմակերպությանը 300 000 դոլար է հատկացրել եւս 1,2 միլիոն դոլար նվիրաբերելու ծրագրերով եւ հաճախ է գնացել ծանոթանալու Բատամբանգում դրա աշխատանքին։ Կամբոջայում նրա սեփական բարեգործական կազմակերպությունը եւս գտնվել է նույն շրջանում։
55-ամյա Մունն Անջելինայի հետ ծանոթացել է 2000թ․-ին, երբ նրան ներկայaցրել է ՄԱԿ ՓՀԳՀ-ն՝ ՄԱԿ-ի գործակալությունը փախստականների հարցերով, որի համար նա մեծ աշախատանք է կատարել՝ օգնելով փախստականներին վերաբնակեցնել քաղաքացիական պատերազմից հետո։ Ջոլին՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի հատուկ ներկայացուցիչը, առանձակի ուշադրություն է հատկացրել Մունի հասարակական կազմերպությանը, որը փլուզվել է։
Անջելինան Մեդոքսին որդեգրել է նախկին ամուսնու՝ Բիլի Բոբ Թորնթոնի հետ, որից բաժանվել է 2003թ․-ի մայիսին։ Երբ նա ընտանիք է կազմել Բրեդ Փիթի հետ, վերջինս որդեգրել է ոչ միայն Մեդոքսին, այլեւս Փաքսին եւ Զախարային։ Բացի այդ՝ զույգը երեք կենսաբանական երեխա ունի՝ Շայլոն, Վիվիենը եւ Նոքսը։
Մեդոքսի մասին շատ է խոսվել, երբ նրա ու Բրեդ Փիթի միջեւ տեղի ունեցած միջադեպը հանգեցրել է նրան, որ դերասանուհին ապահարզան է խնդրել։ Վերջերս դերասանին երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության իրավունք են տվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել