Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Թողնում եմ մի տղայի, որն արել է անհնարինը սիրտս շահելու համար, ում պես արժանի մեկին վստահաբար էլ չեմ հանդիպելու». Լյուսի Հայրապետյանի անկեղծ գրառումը

13:11, 26 հուլիսի

Մոդել-դերասանուհի Լյուսի Հայրապետյանն Ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել՝ պատմելով սիրելիից բաժանվելու մասին։

«Կյանքիս ամենահասուն բաժանվելն էր այսօր...Խոսեցինք, հասկացանք իրար, խոստացանք այս աշխարհում լինել իրար համար ու չանիծել իրար, ինչպես ընդունված է, այլ միմյանց ավելի արժանիի կողքին տեսնելու մեծ հույսով լինել։ 

Գիտեմ, որ չի կարելի շատ անձնական թեմաներով կիսվել սոց ցանցերում, գիտեմ, որ Մաշս հաստատ կխոսեր վրաս այս փոսթիս համար, գիտեմ, որ շատ չուզողներ կժպտան երևի։ Է թող ժպտան. ժպիտը բարիացնում է, գուցե սա էլ նրանց վերջին հույսն է բարիանալու։

Բայց ուզում եմ գրեմ, կիսվեմ, կիսեմ, որ հեշտ ապրեմ էս պահը: Ուզում եմ գրեմ, որ կարդաք ու հետս լինեք։ Ցավում ա հոգիս այսօր չափից շատ, կլինեմ չափազանց անկեղծ։ Թողնում եմ մի տղայի, ով հանդիպածս ամենակարգին ու ամենաարժանին ա ինձ։ Ես ինձ շատ եմ սիրում, եթե ինչ հիշեցնում եմ։ Տղայի, ով մինչ օրս հանդիպած տղաներից ամենաշատն է ինձ սիրել, ով արել է անհնարինը սիրտս շահելու համար, ում պես արժանի մեկին վստահաբար էլ չեմ հանդիպելու։ Թողնում եմ, որովհտեև դեռ հավատում եմ մի տեսակ ուրիշ զգացողություններով սիրուն ու չեմ ուզում նրա կյանքը զբաղեցնեմ ու փչացնեմ, որովհետև շատ եմ ուզում, որ նրան սիրեն։ Շատ սիրեն։

Ես չկարողացա։ Ես կրակ էի փնտրում, կայծ, չգիտեմ էլ ինչ, բայց փնտրում էի, ու հասկանում, որ չեմ գտնելու երևի երբեք։ Որովհետև չկա գուցե կամ ինձ չի պատահում։ Որովհետև տարիքս մեծացավ, իսկ ես՝ ոչ. սիրո պատկերացումն ու ամուսնության ցանկության դրդապատճառները՝ նույնպես։

«Լուս, ցավդ տանեմ, 2 տարի ա՝ չկարողացա տեսնեմ իմ ուզած ժպտացող աչքերդ, որոնք հաստատ տեսել եմ ու սիրել։ Ուրեմն երևի ես չեմ: Հույս ունենամ, որ ինձնից լավին կընտրես գոնե, չնայած չես հանդիպի, ասեմ իմանաս։ Միշտ մտածել եմ, որ մենակ լինելն ա իմը, բայց դու փոխեցիր ուղղությունս՝ չնայած որ չգիտես, թե երբ ա եղել 2-րդ Համաշխարհայինը։ (Հարցրել էր, չէի իմացել. թվերից վատ եմ ախր։

«Մտածում էի՝ ինչ եմ անում էս մեծ աղջկա հետ, ով չգիտի, թե երբ ա եղել 2-րդ Համաշխարհայինը, բայց արի ու տես չհասկացա, թե ոնց քո էն աղջկական ձևերով բոլորից շատ, բոլորից հեշտ մոտեցար ներսիս... այսքան մոտ ոչ ոք չէր կարողացել։

«Թվերի մեջ չի երջանկությունը» ասել էի ես: Չեմ էլ հիշում, թե, երբ ա եղել: Պատմում էր ու ծիծաղում էինք։ Ճիշտ եմ ասել, բայց էտ պահին հաստատ ուզել եմ տակից դուրս գամ։ Ինձ ճանաչելով՝ հասկանում եմ՝ տենց մի բան ա էղել։

Մի խոսքով շատ վատ ա, որ մենք սիրում ենք անտարբերներին, անարժաններին, անուշադիրներին, մեզ սովորական վերաբերվողներին, ու բաց ենք թողնում նրանց, ովքեր աշխարհն են շուռ տալիս մեզ երջանիկ տեսնելու համար, մեր ժպտացող աչքերի համար, նրանց, ովքեր մազերիդ հետ խաղալը չէին փոխի հազար աղջկա ամենաթեժ գիշերների հետ։ Նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր կին ու տղամարդ տարբերակել գիտեն, ովքեր չեն զլանում քայլեր անել՝ կնոջը գրավելու, կնոջը կին զգացնելու համար։ 

Եվ ուրեմն...
Չգիտեմ էլ...
Գնացի...
Սիրով եղեք...
Հոգով եղեք...
Լույսով, արևով ու Աստծով եղեք...
Ինձ էլ լավ օր՝ նկարահանման և ոչ միայն...»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել