Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Փոքրիկներն ունկնդրել են «Վայրի սիմֆոնիա» հեքիաթ-համերգը

17:13, 26 հուլիսի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» հեքիաթ-համերգը։ Մի քանի տասնյակ երկրներում ներկայացված գեղեցիկ նախագիծը Երևանում հնարավորություն ունեցան վայելելու նաև մեր փոքրիկները։ Երաժշտությանը զուգահեռ էկրանին ներկայացվում էր երաժշտական այս պատմությունից կյանք ստացած անիմացիան, իսկ բեմից հնչում էր Դեն Բրաունի հեքիաթը՝ երեխաներին փոխանցելով անտառային հետաքրքիր դրվագներ։ Հեքիաթի տեքստը կարդում էր Նազենի Հովհաննիսյանը, հայտնում է նվագախումբը։

«Վայրի սիմֆոնիա» նախագծում հեղինակը միաձուլել է արվեստի երեք ճյուղերը՝ գրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը։ Ստեղծելով պատկերների, երաժշտության և պոեզիայի խորհրդավոր մի աշխարհ՝ Դեն Բրաունն այդպիսով դեպի բարձր արվեստն է գրավում երեխաներին։ «Վայրի սիմֆոնիան» պատմում է դիրիժոր մկնիկի մասին, որը հավաքում է անտառի իր ընկերներին և ստեղծում նվագախումբ։ Այս բարդ գործը նա իրականություն է դարձնում իր իմաստնության, համբերատարության, բարության և ընկերների նկատմամբ հարգանքի շնորհիվ։

Այս ծրագիրը յուրօրինակ կրթական նախաձեռնություն է, որի նպատակը փոքրիկ ունկնդիրներին դասական երաժշտությանը մոտեցնելն է, երաժշտական գործիքներին, սիմֆոնիկ նվագախմբին ծանոթացնելը։ Հեքիաթ-համերգին հրավիրված էին նաև «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաներ, որոնց «Հույսի ինտոնացիա» նախաձեռնության շրջանակներում երաժշտության դասեր են տալիս Սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը և մի խումբ այլ երաժիշտներ։

Նշենք, որ «Վայրի սիմֆոնիա» հեքիաթը հայերեն թարգմանել և հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը։ Հեքիաթի էջերում թաքնված են հեղինակին՝ Դեն Բրաունին բնորոշ գլուխկոտրուկները, հանելուկներն ու ծածկագրերը, որոնք գուշակելով՝ հնարավոր կլինի ընթերցել երեխաներին ուղղված հատուկ ուղերձ։

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել