ԽՈՅԵՐ
Մի շտապեք, անձնական կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ Պետք է դանդաղ, բայց վստահ քայլերով առաջ շարժվել։ Այս հարցում խուճապն ու տագնապը տեղին չեն։ Փորձեք ավելի զուսպ եւ համբերատար լինել։
ՑԼԵՐ
Այսօր տխրությամբ եք հիշելու այն օրերը, երբ դուք չեք նկատել ձեր սիրելիի թերությունները։ Հիմա, երբ նրա բացասական հատկանիշները ամբողջությամբ բացահայտված են ձեզ համար, դուք չեք ցանկանում աչք փակել դրանց վրա։ Հուլիսի 29-ին պատրաստ կլինեք անգամ պայքարել դրանց դեմ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Առաջին քայլն անելիս մի շտապեք այսօր։ Այսօր այդ հնարավորությունը տվեք ձեր սիրելի անձնավորությանը։ Դուք պարզապես ցույց տվեք ձեր պատրաստակամությունը եւ գնահատեք նրա ջանքերը, քանզի առանց ձեր օգնության նա ոչնչի չի հասնի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Երկու միայնակ սրտերի միավորման համար հուլիսի 29-ը հիանալի օր է։ Իսկ եթե ձեր սիրտն արդեն զբաղված է, ուրեմն փորձեք օգնել մյուսներին այս հարցում։ Հնարավոր է, որ այսօր հենց ձեզ մոտ դա շատ լավ ստացվի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներին խորհուրդ չի տրվում այսօր բնության գիրկ գնալ, հատկապես ընտանիքի հետ, քանզի եղանակային պայմանները հաստատ խոչընդոտելու են դրան։ Եթե չեք ցանկանում մրսել կամ ջերմություն ունենալ եւ հայտնվել անկողնում, ուրեմն հուլիսի 29-ին մնացեք տանը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա տալ օգտակար, բարի եւ խելացի խորհուրդ, որը ձեր խնդիրների լուծման միակ բանաձեւը կլինի։ Փորձեք լսել եւ հետեւել նրա խորհրդին՝ անելով համապատասխան եզրակացություններ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր հայտնվելու եք վատ խաղի մեջ, բայց ձեւացնելու եք, թե ամեն ինչ շատ լավ է, ճիշտ ու տեղին։ Հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, բայց հուլիսի 7-ը մտորելու տեղիք կտա։
ԿԱՐԻՃՆԵՐ
Հիշեք այն հեքիաթային հերոսներին, որոնք այդքան շատ էին սիրում նստել եւ աստղերը հաշվել։ Հուլիսի 29-ին աստղերը հուշում են, որ դուք էլ հենց այդ նույն գործով պետք է զբաղվեք։ Աստղազարդ երկինքը ռոմանտիկ տրամադրություն կփոխանցի եւ ավելի կմտերմացնի ձեզ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աղեղնավորների տրամադրությունը հուլիսի 29-ին կամ վատ, կամ շատ վատ կլինի։ Այսօր նրանց չի հաջողվի կենտրոնանալ սեփական խնդիրների լուծման վրա։ Բայց մի տրվեք ձեր զգացմունքներին, այլապես օրը ոչ միայն վատ սկիզբ, այլեւ վատ ավարտ կունենա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հուլիսի 29-ը կարճատեւ հարաբերությունների համար հիանալի օր է։ Դրանք պարզապես ռոմանտիկ տրամադրություն կպարգեւեն ձեզ, սիրախաղ կսկսեք եւ հաճույք կստանաք դրանից։ Աստղերը հուշում են՝ այսօր հեռուն գնացող պլաններ մի ծրագրեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա զարմացնել ձեր անկրկնելի, յուրօրինակ եւ տարբերվող երեւակայությունը։ Եվ եթե նույնիսկ նրա աշխատանքի արդյունքն այնքան էլ ստացված չլինի, ձեւացրեք, որ նրան իսկապես հաջողվել է տպավորել ձեզ։
ՁԿՆԵՐ
Այսօր ստիպված կլինեք ավարտին հասցնել մի կարեւոր գործ, որը սիրային հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի։ Սակայն անձնական կյանքը կհիշեցնի իր մասին եւ կբարձրաձայնի իր «իրավունքները»։ Իսկ թե որն եք ավելի կարեւորում, կհասկանաք ինքներդ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները