«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Դու տարբերվում ես բոլոր երեխաներից, իմ փխրուն, բարի ձագուկ»․ Լիլիթ Մուրադյանի հուզիչ շնորհավորանքը որդուն

14:49, 1 օգոստոսի

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր եւ որդու հետ։

Իր միկրբլոգում տեղադրված կադրում մայրիկը ջերմ գրկել է զավակներին։ Լիլիթը կրում է ուսերը բաց, պուտավոր պրինտով երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակումից պարզ է դառնում, որ այսօր Լիլիթի եւ Վահե Խանամիրյանի որդու 5 ամսականն է, ինչի առթիվ երիտասարդ մայրիկը հուզիչ շնորհավորանք է հղել որդուն։

«Շնորհավոր 5 ամսականդ տղաս, դու մի ուրիշ բալիկ ես, շատ ուրիշ, քո մեծ աչքերի մեջ կարծես մի ամբողջ կյանք լինի, 44 օր, որ միասին ենք ապրել ու պայքարել, թվում է թե ուր որ է կխոսես մեզ հետ մեծ մարդու պես, կպատմես մեզ քո մասին, դու տարբրվում ես բոլոր երեխաներից, իմ փխրուն, բարի ձագուկ։ Դու և Անդրեան առողջ եղեք, մնացած ամեն բան մենք կանենք ձեզ համար, որ ունենաք անհոգ մանկություն, շնորհկալ ենք, որ կաք մեր կյանքում ու մեր դատարկված սրտերին և հոգիներին ստիպում եք ապրել», - գրել է հաղորդավարուհին։

«Պարտադիր կարդալու գրառում։

Ես ձեզանից մեկն եմ, ավելի լավը չեմ, ավելի վատն էլ չեմ, քիչ առաջ երեխաները քնեցին, մինչ այդ պարտադիր լոգանք, Անդրեան փորձեց խաբել ինձ և համոզել, որ վաղը լողանա բայց չստացվեց, բակից էր տուն եկել, քույր ու եղբայր պառկած էին, ես սկսեցի արդուկը, դաժան գործ է, բայց երեխաների հագուստը լվացվում է ամեն օր, հետո հիշեցի, որ խոհանոցում մեկ երկու ափսե կա, կարելի է վաղն էլ լվանալ, չէ, ոչ մի դեպքում, առավոտյան ամեն բան իր տեղում պետք է լինի, բաց դռների և դիմացի նոր սկսող շինարարության պատճառով հատակը մաքրեցի 2-րդ անգամ մեկ օրվա մեջ, ահա, կարծես վերջ, ուզում էի լողանալ, բայց ի վիճակի չեմ, այ դա հաստատ մնաց վաղը։

ԲԱՅՑ, ես ունեմ հստակ օրեր և ժամեր, որոնք միայն իմն են և ինձ համար են, ես պնդում եմ, ցանկացած կին ունի իրավունք ունենալու ազատ ժամանակ իր անձնական ցանկությունների համար (մարզվել, գնալ գնումների, հանդիպել ընկերներին, զբաղվել արտաքին տեսքով…), պետք չէ սպասել, որ մեզ առաջարկեն օգնություն, մենք ինքներս պետք է այն պահանջենք, եթե ընտանիքում կինը միշտ գերհոգնած է, ապա չի կարող այդ տանը լինել ջերմություն և հանգստություն, երեխաներին կինն իր տանից չի բերել եկեք չմոռանանք, հետևաբար հոգ տանելու պատասխանատվությունը երկու ծնողների վրա պետք է լինի հավասարապես։

Մի փորձեք արդարացնել ստեղծված իրավիճակը և մի փորձեք ընդունել դա որպես «նորմալ վիճակ», կնոջ ինքնազգացողությունն ու առողջությունը առաջնային է», - ավելի վաղ գրել էր Լիլիթը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել