Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպե՞ս են հայ հայտնիները զարգացնում իրենց YouTube-յան ալիքները եւ որքա՞ն գումար է հնարավոր աշխատել շատ դիտումներից

14:11, 3 օգոստոսի

Շատ դիտումներ, իրական հետեւորդներ ու օնլայն հայտնիություն՝ սա այն ամենն է, ինչին շատերը ձգտում են 21-րդ դարում, որովհետեւ սոցիալական ցանցերի ճիշտ մարքեթինգը ոչ միայն բերում է մեծ ճանաչում, այլեւ՝ մեծ գումարներ:

Ինչի՞ց է սկսվում հայտնիների Youtube-յան էջերի զարգացումն ու մինչեւ ո՞ւր կարող է հասնել: Այս թեմայի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է SMM մասնագետ Արմեն Ասրյանի հետ, որը զբաղվում է հայ հայտնիներից շատերի Youtube-յան ալիքներով. նրանց թվում են՝ Արամ Ավագյանը, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Սոնա Սարգսյանը, Վաչե Ամարյանը, Արամ Mp3-ն, Քրիստինե Պեպելյանը, Իվետա Մուկուչյանը եւ այլք:

«Այսօր համագործակցում եմ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծամասնության հետ։ Էջերի զարգացումը սկսվում է առաջնահերթ կարգավորումներով, բրենդինգով, նպատակաուղղված գովազդային արշավներով տարբեր սոցհարթակներում և այլն»,-ասում է Արմենը: Ըստ  նրա՝ հնարավոր է Youtube-ում հասնել մեծ դիտումների եւ կարողանալ գումար աշխատել առանց մասնագետի օգնության, սակայն մասնագիտական գրագետ նրբություններ շատ կան.

«Առանց մասնագետի էլ կարող եք գումար աշխատել, դա հնարավոր է, սակայն կանխատեսել, թե ինչքան դիտումներ կունենա տեսահոլովակը եւ թե ինչքան գումար կվաստակի այն, հնարավոր չէ: Լավ արդյունքը կախված կլինի լոկացիայից, գովազդներից, մարդկանց հետաքրքրությունից ու տարածման ակտիվությունից։ Եթե կազմվում է գովազդային ստրատեգիա, ապա լինում է հաշվարկել մոտավոր դիտումների քանակը եւ եկամուտը։ Միշտ էլ հնարավոր է ճիշտ գովազդներով ներգրավել նոր լսարան եւ դրանով իսկ ստեղծել նոր հնարավորություն տեսահոլովակի բնական տարածման համար: Սակայն պետք է չմոռանանք, որ տեսահոլովակի վերջնական գնահատականը տալիս է լսարանը։ Պետք է ունենալ որակյալ եւ լավ տեսահոլովակ։  Եթե երգը, տեսահոլովակը դուր չեկան լսարանին, ապա  շատ դժվար կլինի ստանալ նախատեսված արդյունքը։ Գովազդների շնորհիվ, մեծ գումարներ ծախսելով հնարավոր կլինի հասնել դիտումների կոնկրետ քանակի, սակայն գովազդը վերջանալուն պես տեսահոլովակի ակտիվությունը կանգ կառնի։ Youtube-ը մի քանի տվյալներով է որոշում, թե ինչքանով է հետաքրքիր նյութը մարդկանց եւ գովազդատունների համար։ Այդ պատճառով լավ արդյունք ստանալու համար պետք է ունենալ որակյալ արտադրանք»,-հավելում է նա:

Արմեն Ասրյանն իր աշխատանքային պրակտիկայում բացառում է, որ արտիստներն իրեն դիմեն եւ ասեն՝ կոնկրետ «այս քանակի դիտում ենք ուզում ունենալ»:  Նրա խոսքով՝ բոլոր այն հայտնիները, ում հետ ինքն աշխատել ու  աշխատում է, վստահությամբ են վերաբերվում իր կատարած աշխատանքին եւ գիտեն, որ եթե տեսահոլովակը հիթային է, այն անպայման կներգրավի  լսարանին եւ կունենա շատ դիտումներ՝ բնական տարածման եղանակով։ Չնայած դրան՝  ըստ Արմենի՝ այնպես է, որ Youtube-յան դիտումներ հնարավոր է գնել, սակայն ինքը դա ինքնախաբեություն է համարում.

«Այսօր կայքերը ստեղծել ու շարժվում են այնպիսի կանոններով եւ անընդհատ թարմացվող գործիքներով, որ հնարավոր չէ խաբել լսարանին։ Եթե կան մարդիկ, որոնք կեղծ դիտումներով են ցանկանում ապացուցել իրենց հայտնիությունը, ասեմ, որ դրա ժամանակը արդեն անցյալում է։ Օրինակ՝ մարդիկ տեսնում են, որ տեսահոլովակը ունի միլիոնավոր դիտումներ եւ չունի բավականաչափ մեկնաբանություններ, լայքերի քանակ եւ տարածում, դրանով իսկ կասկածելի է դառնում նման արդյունքը»։

Արմենի խոսքով՝ ամենամեծ վարկանիշ  ունեցող կարող են համարել Youtube-ի այն ալիքները, որոնք հատել են հարյուր հազար բաժանորդային շեմը եւ ստացել Youtube-ի կողմից սահմանված մրցանակներից մեկը։

«Youtube-ը ունի չորս տեսակի մրցանակ՝ արծաթ (100,000 բաժանորդ), ոսկի (1,000,000 բաժանորդ), ադամանդ (10 միլիոն բաժանորդ), ռուբին (50 միլիոն բաժանորդ)։ Նշեմ նաեւ, որ մեր հայտնիներից շատերն ունեն արծաթյա մրցանակ, բայց ոսկի դեռեւս ոչ մեկ չի ստացել»։

Հարցին՝ մինչեւ որքան գումար են հայ հայտնիները կարողանում աշխատել Youtube-ից՝ Արմենը պատասանեց.

«Գումար աշխատում են բոլոր այն ալիքները, որոնք գրանցված են Youtube-ում՝ որպես գործընկեր։ Youtube-ում եկամտի հիմնական աղբյուրներն են գովազդները, բարձր գին սահմանած (հազար դիտման համար) երկրներից դիտումները, Youtube-ի պրեմիում ծառայության բաժանորդների դիտումները եւ այլն ...

Հայկական շուկայում երգիչները մեծ եկամուտ չեն ստանում, քանի որ հիմնական լսարանի 50-70%-ը Հայաստանից է, եւ, ինչպես մենք գիտենք, Հայաստանից 1000 դիտման համար շատ ցածր գին է սահմանված: Երգիչ կար, ով 2 միլիոն դիտում ունեցող տեսահոլովակից մեկ ամսվա ընթացքում վաստակել էր 400 դոլար, իսկ մեկ այլ երգիչ `1300 դոլար: Տարբերությունն այն է, որ երկրորդ երգիչն ավելի շատ դիտումներ էր ունեցել ԱՄՆ-ից եւ Եվրոպայից»:

SMM մասնագետի հետ խոսել ենք նաեւ արտիստների պաշտոնական էջերի «կապույտ նշանի մասին»: Կարծրատիպի համաձայն՝ շատերը կարծում են, որ հայտնիների մեծ մասը դա գնում է.

«Գնել կապույտ նշան, իհարկե, հնարավոր չէ։ Սոցէջերում կապույտ նշանը տրվում է մի քանի կատեգորիայի հայտնի մարդկանց։ Ամեն կայք ունի իր նախապայմանները։ Հայտնի մարդն ինքն էլ կարող է հարցում ուղարկել նշանը ստանալու համար, եւ եթե համապատասխանի կայքի պայմաններին, կստանա այն։ Ուրիշ հարց, եթե մարդն իրոք հայտնի է եւ նրա ուղարկած հարցումները մերժվում են, ապա այդ դեպքում  նա  դիմում է մասնագետի օգնությանը՝ համապատասխան կարգավորումները անելու համար»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել