1. Ինքնավստահ կինը չի վերլուծում, արդյո՞ք նրան դուր է գալիս, նա կարծում է, որ՝ այո՛
Բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ հավատում են, որ արժանի են սիրո եւ չեն կասկածում, որ ինչ-ոչ մեկը ինչ-որ բան զգում է իրենց նկատմամբ։ Նրանք գիտեն, որ լավն են եւ հավատում են, որ իրենց համար ճիշտ մարդը դա կտեսնի։ Նրանց ինքնագնահատականը կախված չէ ինչ-որ մեկի՝ իրենց մասին մտածելուց։ Այդ պատճառով նման կինը վստահ է, որ դուր է գալիս տղամարդուն եւ կարող է հարաբերությունների մեջ լինել այստեղ եւ հիմա՝ առանց վախի ու կասկածների պահը վայելելով։
2. Ինքնավստահ մարդիկ գիտակցում են, որ եթե հարաբերությունները չդասավորվեցին, ուրեմն այդպես էր պետք
Եվ պատճառն այն չէ, որ իրենք ինչ-որ սխալ բան են արել։ Այլ այն է, որ բոլոր մարդիկ հարմար չեն միմյանց, իսկ երբեմն երկու մարդ պարզապես անհամատեղելի են։ Դա նրանցից ոչ մեկին վատը չի դարձնում, պարզապես այդպես է ստացվում։ Ինքնավստահ կինն իրեն մեղավոր չի համարում, երբ տղամարդը չի ցանկանում շարունակել հարաբերությունները։
3. Ինքնավստահ կանայք առողջ սահմաններ են գծում
Բարձր ինքնագնահատականն ու առողջ անձնական սահմաններն ընթանում են ձեռք ձեռքի տված։ Դա նշանակում է, որ կինն իր պահանջմունքներն ու հույզերը առաջնային է համարում եւ պատասխանատվություն չի ստանձնում մյուսների պահանջմունքների ու հույզերի համար։
Ինքնավստահ կինը գիտի՝ ինչը կընդունի հարաբերություններում, ինչը՝ ոչ։ Նա կվարվի այնպես, ինչպես ցանկանում է եւ անհրաժեշտ է համարում։ Կա՛մ տղամարդը կցանկանա նրան այդպիսին, կա՛մ ոչ։ Այլ լուծման նա համաձայն չէ։ Առողջ սահմաններով կինը, հարաբերությունների մեջ լինելով, կպահպանի իր անձնական կյանքը, հետաքրքրությունները, ընկերների հետ շփումը։
4. Ինքնավստահ կանայք վստահում են իրենց եւ իրենց որոշումներին
Նրանք կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել եւ հաղթահարել դրանց հետեւանքները։ Բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ վստահ են իրենց արարքներում, նրանք պարզապես անում են այն, ինչ զգում են։
5. Ինքնավստահ կանայք չեն պարծենում
Նրանց պետք չէ ասել ամբողջ աշխարհին, թե որքան լավն են։ Միայն անինքնավստահ մարդիկ են բոլորից գաղտնի իրենց անարժան համարում, իսկ հետո թաքցնում զգացմունքները՝ պարծենալով իրենց ձեռքբերումներով։
Կինը, որն իրեն աստիճանաբար է բացահայտում, ավելի գրավիչ է, քան կինը, որը միանգամից ամեն ինչ ներկայացնում է։ Եթե դու քեզ արժանի ես համարում, որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կարիք չունես։
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը