Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

Մոնիկան՝ «Միսս Տիեզերքի» կարծրատիպերի, իր կյանքի ցավոտ էտապի եւ այս տարվա գեղեցկուհիներին մոտիվացնելու մասին

«Ցենզուրայից դուրս ցանկացած գովազդում, ֆիլմում կամ տեսահոլովակում չեմ նկարահանվի»․ Ադրիանա Գալստյան

«Մայրս ինձ միայնակ է մեծացրել եւ դաստիարակել. իր շնորհիվ է այն ամենը, ինչով ես հպարտանում եմ». հարցազրույց Գոշ Հակոբյանի հետ

«Երբ մատանիով վերադարձա տուն, ծնողներս հուզվեցին ու հասկացան, որ արդեն մեծացել եմ». Մաշա Ենոքյանը՝ իր ու Արշավիրի 8-ամյա սիրո ու անակնկալ նշանադրության մասին

16:04, 4 օգոստոսի

Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանի ու Compass band-ից հանրությանը հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի ընկերության  ու սիրո մասին զույգի հետեւորդները վաղուց են տեղյակ: Ութ տարիների ընթացքում ձեւավորված գեղեցիկ զգացմունքն օրերս ամրապնդվել է նշանադրությամբ: Արշավիրը ոչ միայն իրականացրել է Մաշայի նվիրական երազանքը, այլեւ՝ սիրելիին ռոմանտիկ առաջարկություն է արել, որը զույգը վայելել է միասին՝ վերեւում:

NEWS.am STYLE-ը Մաշայի հետ զրուցել է տարիների ընթացքում ամրապնդված ընկերության ու սիրո, ինչպես նաեւ՝ Արշավիրի ռոմանտիկ քայլի մասին, որը հիշելիս Մաշան ամեն անգամ հուզվում է:

Մաշան ո Արշավիրը ծանոթացել են 2012 թ-ին, երբ Compass band-ը, որի կազմում էր նաեւ Արշավիրը, ընտրվել էր, որպես «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ, իսկ Մաշան վարում էր «Տանը մենակ» հաղորդումը, որի թողարկումներից մեկը ճակատագրական դարձավ այն ժամանակ 16-ամյա հաղորդավարուհու համար: Հենց այդ օրը Մաշան ու Արշավիրը ծանոթացան ու դարձան լավ ընկերներ:

«Սկզբում սկսվել է ընկերություն, այնունհետեւ՝ պատանեկան զգացմունքներ միմյանց հանդեպ, ու եկել-հասել ենք այս գեղեցիկ օրվան»,-պատմում է Մաշան, որը համոզված է՝ իրենց դեպքում մագնիսական ուժը միանգամից է գործել.

«Ութ տարի շարունակ միմյանց հանդեպ ձգողականությունը մեզ բերել-հասցրել է նրան, որ Արշավիրն արեց այն քայլը, որին ես ինքս էլ սպասում էի, ինչպես՝ ցանկացած աղջիկ: Չեմ կարող կոնկրետ ասել, թե որ փուլում են մեր հարաբերությունները վերածվել սիրո, մենք առաջնահերթ ընկերներ ենք եղել, ու իմ կարծիքով՝ ամենակարեւորը հենց այն է, որ կյանքի ցանկացած հատվածում սիրելիի հետ լինեք ընկերներ, լսեք ու հասկանաք միմյանց: Երեւի՝ հենց դրա շնորհիվ ենք կարողացել պահպանել մեր հարաբերությունների ներդաշնակությունը»:

Պարուհի-հաղորդավարուհին խոստովանում է՝ այս տարիների ընթացքում վիճաբանություններից եւս չեն խուսափել, սակայն միշտ գտել են այն «ոսկե միջինը», որը օգնել է էլ ավելի ամրապնդել իրենց սերը.

«Միշտ փորձել ենք զրուցել, գալ ընդհանուր հայտարարի, տարբեր կողմերից մոտենալ միեւնույն հարցին: Մենք այնքան հետաքրքիր, միեւնույն ժամանակ՝ դժվար ճանապարհով ենք անցել, որ անհնար կլիներ առանց վիճաբանությունների առաջ գնալը, բայց դրանք մեզ օգնել են, որ հետագայում վարվենք այլ կերպ, այլ մոտեցմամբ: Վեճեր լինում են բոլոր զույգերի մոտ ու առանց դրանց, կարծում եմ, հետաքրքիր չի լինի (ծիծաղում է)»:

Մաշայի խոսքով՝ իր ու Արշավիրի կյանքում խանդը տեղ չունի, ու խանդի փոխարեն միմյանց փորձում են առաջ մղել օգտակար խորհուրդներով.

«Արշավիրն այն տղաներից չէ, որ ասի՝ չի կարելի, մի արա այս կամ այն բաները: Նրա հայացքից արդեն հասկանում եմ՝ պե՞տք է անել, թե՞ ոչ, նրան դա դո՞ւր կգա, թե՞ ոչ: Դա ես խանդ չէի անվանի: Դա հենց ընկերական այն ամրությունն է, որը չի թողնի, որ հարաբերությունները փլուզվեն: Ինչ վերաբերում է մասնագիտությանս հանդեպ խանդին՝ երկուսս էլ, գրեթե, նույն ոլորտի մարդիկ ենք: Ես հանդես եմ գալիս, որպես պարուհի, հաղորդավարուհի, երբեմն՝ դերասանուհի, նա էլ՝ մի շարք նախագծերում հիմա ներկայանում է, որպես պրոդյուսեր: Տարաձայնություններ այս հարցում չենք ունենում, հակառակը՝ օգնում ենք միմյանց, մտքերով ենք փոխանակվում: Փորձում ենք միմյանց միայն լավ խորհուրդներով օգնել»:

Արշավիրի անակնկալ առաջարկության մասին խոսելիս՝ Մաշան դժվարացավ զսպել հուզմունքը.

«Առաջարկության մասին խոսելն ինձ մոտ միշտ հուզմունք է առաջացնում, ու հենց հիշում եմ այդ օրը, էմոցիաներս կրկին կուտակվում են»,-ասում է նա ու շարունակում,-«Վերեւում գտնվելը իմ միտքն էր, իմ երազանքն էր, որը նա իրականություն դարձրեց: Ես շատ եմ սիրում հեքիաթներ ու կարծում եմ՝ դրանք միայն մանկական չեն, մեծահասակները եւս չպետք է կորցնեն իրենց ներսի հեքիաթը: Իսկ այդ առաջարկությունն ինձ համար նման էր «Վերեւ» մուլտֆիլմի պատմությանը, որը ես շատ եմ սիրում: Ովքեր դիտել են այդ մուլտֆիլմը, գիտեն, որ այնտեղ ամուսինը փորձում է իրագործել իր կնոջ՝ կիսատ մնացած երազանքը՝ փուչիկներով վերեւ թռչելը: Ինձ համար էլ էր դա մնացել երազանք, ու ես չէի էլ կարող պատկերացնել, որ նման բան կարող եմ տեսնել»:

Դե, իսկ Մաշային «դեպքի վայր» պետք էր բերել փոքրիկ ստի միջոցով, ինչը Արշավիրն իրագործել էր ընկերների օգնությամբ:

«Եղավ այնպես, որ ինձ զանգահարեց քասթինգի մենեջեր եւ ասաց, որ առավոտյան 5-ին պետք է պատրաստ լինեմ, քանի որ նկարահանում ենք ունենալու: Այդպես՝ Արշավիրը եկավ իմ հետեւից եւ մենք ուղեւորվեցինք Գառնի: Երբ հասանք նշանակված վայր, նկատեցի, որ բոլորը խառնված են իրար, ինչ-որ պատրաստություն են տեսնում, ու հատակին տեսա օդապարիկը… Սիրտս միանգամից հուզվեց, հասկացա, թե ինչ է կատարվում, հասկացա, որ այդ օրն իմ երազանքը դառնալու է իրականություն: Բայց եթե անկեղծ՝ մինչեւ վերջին վայրկյանը չէի պատկերացնում, որ մատանին կհանի գրպանից ու առաջարկություն կանի: Մինչեւ այդ նա իր գրպանից հանում է մի ուրիշ մատանի, որը օդապարիկից դուրս է ընկնում… ու այդ ամբողջ էմցիաներիս ավելանում է եւս մեկը (ծիծաղում է), բայց մինչ ես այդպես խառնվում եմ իրար, նա հանում է իրական մատանին ու գեղեցիկ առաջարկություն անում: Վերեւում կատարվեց այն, ինչ միայն մենք ենք տեսել ու վայելել: Այդ պահին հասկանում ես, թե որքան գեղեցիկ է այնտեղ ամեն ինչ: Ես անչափ շնորհակալ եմ նրան, որ կարողացավ իրականություն դարձնել իմ երազանքը»:

Արշավիրի մտադրության մասին տեղյակ են եղել ե´ւ նրա, ե´ւ Մաշայի ծնողները, ավելին՝ նրանք եւս օգնել են այդ «ծրագիրն» իրականանցնել.

«Կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէր լինի, եթե առաջարկության մասին չիմանային իմ եւ Արշավիրի ծնողները: Երկու կողմն էլ գիտեին Արշավիրի մտադրության մասին: Նրանք էլ անսահման ուրախ էին ու շատ սպասում էին այդ օրվան, իմ արձագանքին: Իսկ երբ մատանիով վերադարձա տուն, մայրիկս, հայրիկս, տատիկս հուզվեցին ու հասկացան, որ ես արդեն մեծացել եմ (ծիծաղում է) »:

Առաջիկա հարսանիքի մասին Մաշան չի շտապում խոսել. այսօր իր համար ամենակարեւորը հարատեւ խաղաղությունն է.

«Ամեն դեպքում, պետք է լինել լավատես... Պետք է լինի խաղաղություն, դրանից են կախված մեր ծրագրերն ու մտքերը: Ուզում եմ՝ աշխարհում ու մեր երկրում տիրի խաղաղություն, որպեսզի կարողանանք էլ ավելի հանգիստ ու լավ կազմակերպել այն ամենն, ինչ ուզում ենք: Դեռեւս փակագծեր չեմ բացի, բայց երբ լինեն հստակ որոշումներ, մեծ սիրով կկիսվեմ նաեւ այդ օրվա տպավորություններով»:

Անդրադառնալով իր ներկայիս գործունեությանը՝ Մաշան նշեց.

«Իհարկե, կարանտինը բոլորիս գործերը հետաձգեց, բայց չեմ դադարում պարել ու անել այն, ինչը ես շատ սիրում եմ: Այժմ նաեւ հարսանեկան պարեր եմ բեմադրում, ունեմ սիրողական խմբեր, ու այս շրջանում ավելի շատ կենտրոնացած եմ խումբ ստեղծելու շուրջ: Իմ հարսի պարն էլ հենց ինքս կբեմադրեմ ու հուսով եմ՝ կպարեմ ընկերներիս հետ: Խումբ ստեղծելն ինձ համար կարեւոր է, որովհետեւ ուզում եմ իմ ձեռք բերած գիտելիքներով (որոնք ես ստացել եմ «Սթայլ» համույթից՝ Նոնա Բաբաջանյանի գլխավորությամբ) կիսվել նրանց հետ, ովքեր ինձ ճանաչում են ու ուզում աշխատել ինձ հետ: Այս կարանտինի ընթացքում կարողացա հասկանալ, որ ես ցանկանում եմ նաեւ աշխատել այլ բնագավառում: Հիմա աշխատում եմ բանկերից մեկում, նաեւ բազմաթիվ համերգներ ու նկարահանումներ ունեմ: Վերջին շրջանում նկարահանվում էի Հանրային հեռուստաընկերության «Կորած օրագիր» սերիալում: Հեռուստատեսային գործունեությանս մասին առայժմ շատ փակագծեր չեմ բացի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մաշա Ենոքյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ