Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

«Ուրիշները» Իտալիայից՝ HighFest փառատոնի շրջանակներում. թե ինչու ենք մենք հայտնվել Դժոխքում

19:52, 8 հոկտեմբերի

Երեկ երեկոյան՝ HighFest 11-րդ թատերական փառատոնի շրջանակներում, հանդիսականին ներկայացվել էր ականավոր ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի «Փակ դռների հետեւում» պիեսի հիման վրա բեմադրված «Ուրիշները» դրաման: Ի դեպ, Սարտրը գրեթե միակ գրողն էր, ով ժամանակին հրաժարվել է Նոբելյան մրցանակից: 1943 թվականին գրված այդ պիեսի առաջին տարբերակը, որը տպագրվել էր ամսագրում, կրում էր հենց այդ անվանումը՝ «Ուրիշները»: 

Երեւի, միանգամից կարելի է մի փոքր ներածությունից սկսել. չնայած նրան, որ «Incontro verso» թատերախումբը ժամանել է Երեւան Իտալիայից, նրա կազմը միջազգային է, իսկ բեմադրել պիեսը հայուհի Մարինե Գալստյանը:

Մութ սենյակ: Երեք սիմետրիկ դասավորված աթոռներ, կոտրված աստիճան՝ կենտրոնում, որից դյուրին է ընկնելը, բայց բարձրանալը՝ երբեք: Սարսափազդու, ծաղրաբար քմծիծաղ տվող Սպասավորը, ով մեկիկ-մեկիկ սենյակ է բերում երեք անձնավորությունների՝  նախկինում լրագրող եւ գրող Գարսենին, մեծահարուստ տիկին Էսթելին, եւ երբեմնի փոստի աշխատակից լեսբուհի Ւնէսին: Բարի գալուստ Դժոխք, զարմանալի Դժոխք, որտեղ չկան ո'չ ցցեր, ո'չ էլ խառույկ, բայց փոխարենը երեքը՝ երկու կին եւ մեկ տղամարդ, ովքեր հավետ կտանջեն միմյանց, եւ… փակ դուռը: Ուրեմն ինչների՞ս են հարկավոր ցցերն ու խառույկները: Եւ, առավելեւս, դահիճը:

«Մեզանից յուրաքանչյուրը մնացած երկուսի դահիճն է լինելու», - տալիս է այդ հարցի պատասխանը Ինէսը:

Պիեսը, որը բեմադրիչը վերածել է հինգ գործողությամբ դրամայի, բաղկացած է մեկ գործողությունից: Այստեղ ավելի շատ, քան Սարտրի մոտ, ողջունվում է մինիմալիզմը. Երկաթե աթոռները՝ գունեղ բազմոցներով Երկրորդ կայսրության ոճով կահավորված  հյուրասենյակի փոխարեն: 

Մահվան անդառնալի լինելու մասին դառն ու հեգնական մտքերը եւ ընտրության անհնարինությունը, որովհետեւ, ախր փա~կ է այս դուռը: Սարսափելի անցյալի մասին տանջալից մտքերը, որը դարձել է ուղիղ ճանապարհը դեպի այս երեք աթոռներով եւ առանց հայելիների փակ դռնով սենյակը. Գարսենի տանջված կինը, սեփական ինքնասպան եղած եղբոր ձեռքից առած լեսբուհի Ինէսի ընկերուհին, թեթեւամիտ Էսթելի սպանված երեխան եւ ինքնասպան եղած սիրեկանը…Կարծես թե, ի՞նչը կարող էր աշխուժացնել իտալերեն ոչ մի բառ չհասկացող հանդիսատեսներից շատերին: Պատասխանը գրեթեառաջին րոպեից պարզ դարձավ: Կրքոտ խաղը եւ… տանգոն: Դժվար թե Սարտրը պատկերացներ, որ կգա մի ժամանակ, երբ նրա պիեսը կզարդարեն Պյացցոլլայի ստեղծագործությունները, Վիվալդիի թեմայով կոմպոզիցիաները եւ շատ ուրիշ գործեր: Ամենադրամատիկ պահերին, երբ հերոսները նստած ատում էին միմյանց իրենց համատեղ «ոչինչի» համար, նրանք հանկարծ ցատկում էին տեղից եւ այդ կրքոտ ու կատաղած պարի մեջ մտնում, որը բոլոր խոսքերից ավելի լավ էր պատմում ափսոսանքի, ցավի, փոխելու անկարողության մասին: Ինէսի եւ Գարսենի առաջին պարը գրեթե շոկ առաջացրեց հանդիսատեսների մոտ, այնուհետեւ նրանցից շատերը սկսեցին տեղից բարձրանալ՝ դերասանների ճկունությունը ավելի լավ տեսնելու համար, հետո հնչեցին «Բրավո~» կոչերը…

Իր փիլիսոփայական աշխատություններում Սարտրը խորապես գնահատել է մարդկային ազտության ազատությունը, որը, ըստ նրա,  ցանկացած հանգամանքներից անկախ մի երեւույթ է: Էքզիստենցիալիզմի այդ ներկայացուցչի կարծիքով, ազատությունը բնորոշ է մարդկային էակին անկախ անցյալից եւ ներկայից, եւ նույնիսկ բանտարկյալը ազատ է իր ընտրության մեջ՝ հարմարվել անազատույանը, թե պայքարի մեջ մտնել:Կարծես՝ այդ միտքը ապացուցելով իր այդ պիեսում Սարտրը «բացում է» մութ սենյակի դուռը, սակայն նրա բանտարկյալներին դա արդեն պետք չէ, եւ նրանք կրկին այն փակում են՝ հաստատելով իրենց ընտրությունը…

«Incontro verso» թատերախումբը ստեղծվել է վերջերս հայ եւ իտալացի արտիստների կողմից: Հետաքրքիր է, որ այդ թատերախմբի գաղափարական «շարժիչներն են» հանդիսանում  ազգությամբ հայ ամուսիններ՝ ռեժիսոր եւ դերսանուհի Մարինե Գալստյանը, դերասան եւ բեմանկարիչ Սարգիս Գալստյանը, ովքեր նաեւ հանդես են եկել Գարսենի եւ Ինէսի դերերում: Էսթելի դերում ներկայացել է իտալուհի Կլաուդիա Մանիցելլին, իսկ Սպասավորի դերում՝ Լորենցո Գիլորամին:

Լիլիթ Պետրոսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել