Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Մատանիների տիրակալը». ի՞նչ է թաքցնում Amazon-ը սերիալի երկրպագուներից

13:15, 6 օգոստոսի

Վերջերս Amazon սթրիմինգ-հարթակը հրապարակել է Ջոն Ռ. Ռ․ Թոլքինի սերիալի՝ «Մատանիների տիրակալի» տիեզերքում կատարվող առաջին կադրը:

Մենք որոշեցինք պատմել այն ամենը, ինչը հայտնի սերիալի մասին, որն ակնհայտորեն հավակնում է լինել ամենասպասվածը:

Նախնական աշխատանքները սկսվել էին 2017 թվականին, արտադրության եւ նկարահանումների սկիզբը դրվեց 2019 թվականին:

Նախագիծը պաշտոնական անվանում մինչ օրս չունի. այն դեռ անվանում են «Մատանիների տիրակալի» տիեզերքում կատարվող սերիալ:

Սերիալն արդեն իսկ ամենաթանկն է համարվում. միայն առաջին սեզոնի բյուջեն 465 մլն դոլար է, իսկ մինչ այդ հեղինակային իրավունքի ձեռքբերման համար Amazon-ը վճարել  է 250 մլն:

Սերիալի սյուժեն, այսպես ասած, 7 փակի տակ է: Հայտնի է միայն, որ գործողությունը տեղի կունենա Երկրորդ դարաշրջանում՝ մի քանի հազար տարի առաջ այն իրադարձություններից, որոնք նկարագրված էին «Հոբբիթ» եւ «Մատանիների տիրակալը» վեպերում։

Քանի որ Երկրորդ դարաշրջանը տեւեց մոտ 3 հազարամյակ, մենք նույնիսկ պատկերացում չունենք, թե կոնկրետ ինչ իրադարձություններ կցուցադրի սերիալը:

Մենք կարող ենք միայն պնդել, որ սերիալում, այսպես թե այնպես, կգործի կղզի-պետություն Նումենորը։

Այս փաստի մասին ասել է Amazon-ը, երբ ոչ վաղ անցյալում հրապարակել Է Միջերկրի քարտեզը, որտեղ երեւում է Նումենորը (տիեզերքի պատմությունով. կղզին ապագայում ջրի տակ կանցնի):

Սկզբնաղբյուրից և որոշ ինսայդներից մենք կարող ենք ենթադրել, որ սերիալը մեծամասամբ պատմելու է Միջերկրին տիրանալու Սաուրոնի փորձերի մասին։

Հիմք ընդունելով այս հայեցակարգը, ինչպես նաև այն փաստը, որ Էլֆերի ցեղն անմահ է, ստեղծագործողներն  ազատ են ժամանակագրական և կերպարների առումով, քանի որ հնարավոր կլինի մի գործողություն ցույց տալ և հանգիստ անցնել մյուսին՝ ասենք 500 տարի հետո՝ առանց մտածելու, որ կերպարը կարող է մահանալ:

Հաշվի առնելով տիեզերքի պատմությունը եւ նախագծի բյուջեն՝ մենք կարող ենք ակնկալել, որ ճակատամարտերի տեսարանները, որոնց կմասնակցեն վիշապներ, տրոլներ, հսկաներ եւ ֆենտեզի ժանրի շատ այլ կերպարներ, իսկապես էպիկական մասշտաբների կլինեն։

Նախագիծը հսկայական դերասանական կազմ ունի, բայց այդ մասին էլ շատ տեղեկատվություն չկա։ Հայտնի է միայն, որ դերասանուհի Մորֆիդ Քլարկը կկատարի երիտասարդ Գալադրիելի դերը: Այս փաստը մտածելու տեղիք է տալիս Թոլքինի արվեստի երկրպագուներին:

Հիշեցնենք, որ Փիթեր Ջեքսոնի երկու եռերգություններում էլ այդ դերը մարմնավորել Է Քեյթ Բլանշեթը։

Նախագծով զբաղվում են մեծ թվով մասնագետներ, այդ  թվում՝ Թոլքինի տիեզերքի մասնագետ, անգլիացի գրականագետ, բանասեր և գրող Թոմ Շիպին։

Ամբողջը ղեկավարելու են պրոդյուսերներ Լինդի Ուեբերը, Բրյուս Ռիչմոնդը, Յուջին Քելլին, Շերոն Թալ Իգուադոն։

Բայց այդ ամենին հետեւելու է  անձամբ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը՝ «Մատանիների տիրակալը» տիեզերքի մեծ երկրպագուն: Բեզոսը խոստովանել է, որ այս սերիալն իր երազանքն է, եւ որ ինքն է նախաձեռնել  սերիալիի ստեղծումը եւ անձամբ է ղեկավարել բանակցությունները Թոլքինի ժառանգության իրավունք ունեցող կազմակերպությունների հետ (Tolkien Estate, HarperCollins հրատարակչություն եւ New Line Cinema կինոընկերություն):

Առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի ութ սերիայից։ Պրեմիերան տեղի կունենա 2022-ի սեպտեմբերի 2-ին, սերիալը կթողարկվի շաբաթը մեկ անգամ Amazon Prime Video-ում:

Հայտնի է նաեւ, որ արդեն աշխատանք է տարվում երրորդ սեզոնի սցենարի շուրջ: Ինսայդերներն ասում են, որ նախագծում կլինի առնվազն հինգ եթերաշրջան:

Մենք վստահ ենք, որ մեկնարկի ժամանակ այն կունենա բարձր վարկանիշ, իսկ հետո ամեն ինչ կախված կլինի սցենարի որակից, բեմադրությունից եւ դերասանական խաղից։

Նորայր Նազարյան

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել