Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Գիտեի՞ք արդյոք. «Գալակտիկայի պահապանները. մաս 2». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

12:12, 8 օգոստոսի

NEWS.am STYLE-ը շարունակում է կիսվել հայտնի ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերով։ Այսօր կխոսենք Ջեյմս Գանի՝ 2017թ.-ի «Գալակտիկայի պահապանները» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1.Ջեյմս Գանը խոստովանել է, որ  ինքն ու Քեւին Ֆայգին  շատ են ցանկացել ֆիլմի էպիզոդիկ դերում նկարահանել Դեւիդ Բոուիին, սակայն 2016 թվականի հունվարի 10-ին երգիչը մահացել է:

2.Չարագործի դերն առաջարկել են Մեթյու Մաքքոնահին, սակայն դերասանը մերժել է առաջարկը։

3.Մեքենան, որով ֆիլմի սկզբում Էգոն ճանապարհորդում է Մերեդիտ Քուիլի հետ,  1978 թ. Ford Mustang II King Cobra է։

4.Առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեյվ Բատիստային 4 ժամ գրիմ են քսել, իսկ երկրորդ ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ մեկուկես ժամ։ Գրիմը հանելու համար դերասանը ստիպված էր շոգեբաղնիքում  երկար ժամանակ անցկացնել։

5.Նախնական տիտրերի ժամանակ Գրուտայի պարը՝ շարժման գրավման տեխնոլոգիայի կիրառմամբ, կատարում է ռեժիսոր Ջեյմս Գանը։

6.Էգոյի դերի համար դիտարկվում էին Գարի Օլդմանը, Վիգգո Մորտենսենը, Քրիստոֆ Վալցը, Մաքս ֆոն Սյուդովը եւ Լիամ Նիսոնը, սակայն արդյունքում դերը բաժին հասավ Կուրտ Ռասելին:

7.Ֆիլմի ողջ ընթացքում Գրուտը «Ես Գրուտն եմ» արտահայտությունը ասում է 17 անգամ:

8.Քրիս Փրատի խոսքով՝ սցենարն օգնել է իրեն հաշտվել հոր մահվան հետ։

9.Ֆիլմում Սթեն Լիի կամեոն, որտեղ նա քննարկում է նախորդ արկածները, որոնք ներառում են իր այլ կամեոները Marvel-ի ֆիլմերում, ըստ Քեւին Ֆայգիի՝ հարգանքի տուրք է երկրպագուների հայտնի տեսությանը, որով Լին Marvel-ում տիեզերական արարած է հանդիսանում:

10.Ինչպես պնդում են հատուկ էֆեկտների խմբի ներկայացուցիչները, Էգո կենդանի մոլորակի կերպարի ստեղծման համար օգտագործվել է տրիլիոն պոլիգոլ: Այսպիսով, էգոն դարձել է պատմության մեջ ամենախոշոր հատուկ էֆեկտը։

11.Համաձայն Marvel Studios-ի ավանդույթի՝ ֆիլմը տիտրերից հետո ունի տեսարաններ: Այս ֆիլմում դրանք հինգն են։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել