NEWS.am STYLE-ը շարունակում է կիսվել հայտնի ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերով։ Այսօր կխոսենք Ջեյմս Գանի՝ 2017թ.-ի «Գալակտիկայի պահապանները» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1.Ջեյմս Գանը խոստովանել է, որ ինքն ու Քեւին Ֆայգին շատ են ցանկացել ֆիլմի էպիզոդիկ դերում նկարահանել Դեւիդ Բոուիին, սակայն 2016 թվականի հունվարի 10-ին երգիչը մահացել է:
2.Չարագործի դերն առաջարկել են Մեթյու Մաքքոնահին, սակայն դերասանը մերժել է առաջարկը։
3.Մեքենան, որով ֆիլմի սկզբում Էգոն ճանապարհորդում է Մերեդիտ Քուիլի հետ, 1978 թ. Ford Mustang II King Cobra է։
4.Առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեյվ Բատիստային 4 ժամ գրիմ են քսել, իսկ երկրորդ ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ մեկուկես ժամ։ Գրիմը հանելու համար դերասանը ստիպված էր շոգեբաղնիքում երկար ժամանակ անցկացնել։
5.Նախնական տիտրերի ժամանակ Գրուտայի պարը՝ շարժման գրավման տեխնոլոգիայի կիրառմամբ, կատարում է ռեժիսոր Ջեյմս Գանը։
6.Էգոյի դերի համար դիտարկվում էին Գարի Օլդմանը, Վիգգո Մորտենսենը, Քրիստոֆ Վալցը, Մաքս ֆոն Սյուդովը եւ Լիամ Նիսոնը, սակայն արդյունքում դերը բաժին հասավ Կուրտ Ռասելին:
7.Ֆիլմի ողջ ընթացքում Գրուտը «Ես Գրուտն եմ» արտահայտությունը ասում է 17 անգամ:
8.Քրիս Փրատի խոսքով՝ սցենարն օգնել է իրեն հաշտվել հոր մահվան հետ։
9.Ֆիլմում Սթեն Լիի կամեոն, որտեղ նա քննարկում է նախորդ արկածները, որոնք ներառում են իր այլ կամեոները Marvel-ի ֆիլմերում, ըստ Քեւին Ֆայգիի՝ հարգանքի տուրք է երկրպագուների հայտնի տեսությանը, որով Լին Marvel-ում տիեզերական արարած է հանդիսանում:
10.Ինչպես պնդում են հատուկ էֆեկտների խմբի ներկայացուցիչները, Էգո կենդանի մոլորակի կերպարի ստեղծման համար օգտագործվել է տրիլիոն պոլիգոլ: Այսպիսով, էգոն դարձել է պատմության մեջ ամենախոշոր հատուկ էֆեկտը։
11.Համաձայն Marvel Studios-ի ավանդույթի՝ ֆիլմը տիտրերից հետո ունի տեսարաններ: Այս ֆիլմում դրանք հինգն են։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:47, 20 մայիսի
«Ես իմ վախերը հաղթահարեցի իմ երազանքների շնորիվ»․ Թամարա Գեւորգյանի հմայիչ կերպարը23:12, 20 մայիսի
Թմրանյութեր գովազդելու համար դատարանը ռեփեր Մորգենշտերնին տուգանել է 100 հազար ռուբլով22:38, 20 մայիսի
«Բոլորին անսահման սեր են ցանկանում»․ Դիանա Տոնոյանի եւ Բեն Ավետիսյանի նոր լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 20 մայիսի
Մարգո Ռոբին կնկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» պրիքվելում21:44, 20 մայիսի
«Բարություն տարածիր, ուր էլ գնաս». Աննա Դովլաթյանի էլեգանտ լուքը21:12, 20 մայիսի
Յոթ քայլ՝ հաջողության հասնելու ճանապարհին20:49, 20 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը հանգստից20:12, 20 մայիսի
Քեյթ Միդլթոնը կարմիր գորգին հայտնվել է Թոմ Քրուզի հետ19:53, 20 մայիսի
«Խավարն անիծելու փոխարեն լավ է մի լույս վառես»․ Նազենի Հովհաննիսյան19:12, 20 մայիսի
Մայրության մասին սարսափ ֆիլմում Էմի Ադամսը կկերպարանափոխվի շան18:45, 20 մայիսի
«Նոր օր, նոր սանրվածք»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)18:12, 20 մայիսի
«ДДТ»-ի առաջնորդ Յուրի Շեւչուկի դեմ կարող են քրեական գործ հարուցել