Շատ դժվար է գտնել մարդկանց, որոնք ընթերցում են հաճույքի համար, ոչ՝ ստիպողաբար։ Եվ նման ընթերցասեր մարդկանց հետ շատ հաճելի է շփվել։ Իսկ ինչու՞։
Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն
Ընթերցելիս մարդիկ ծանոթանում են այն իրականությանը, որը շրջապատում է իրենց։ Սա օգնում զարգացնել իրենց մտահորիզոն ու տեսակետը։ Ընթերցանությունը նպաստում է ինտելեկտի բարձրացմանը եւ ավելի համբերատար ու հանդուրժող է դարձնում մարդուն։ Այն սովորեցնում է նրանց գնահատել ամեն մի մանրուք։
Նրանք ավելի իմաստուն եւ զարգացած են
Որքան շատ եք ընթերցում, այնքան ավելի խելացի եւ բազմակողմանի զարգացած եք դառնում։ Ընթերցասեր մարդիկ ավելի հեշտությամբ են ընկալում տեղեկությունը եւ նրանց հետ հաճելի է շփվել, քանի որ զրուցելիս շատ հազվադեպ կլսեք «չգիտեմ» բառը։
Նրանք ստեղծագործ միտք ունեն
Ստեղծագործ միտքը շատ կարեւոր է հարաբերություններում, քանի որ մեկ տարի շփվելուց հետո արդեն շատ դժվար է դիմացինին հետաքրքրել կամ զարմացնել։ Սակայն այն մարդը, որը շատ է ընթերցում, սպունգի նման յուրացնում է հեղինակների մտքերը, որոնց մասին նա մինչ այդ չգիտեր։ Եվ եթե ցանկանում եք երկարատեւ հարաբերություններ սկսել, ընտրեք հենց ընթերցասեր մեկին։
Նրանք հոգով դեռ մանուկ են
Նման մարդիկ ասես մանուկ լինեն, որոնք հիանալի երեխաներ կդաստիարակեն։ Միայն ընթերցասեր մարդը իր երեխային կարող է բազմաթիվ հեքիաթներ պատմել՝ անգամ հորինել։
Նրանք ավելի կրքոտ սիրեկաններ են
Այս տեսակ մարդիկ հաճախ են սիրային եւ անկողնային տեսարանների նկարագրություն կարդում գրքերում, եւ բնականաբար ընթերցասեր մարդիկ ավելի մեծ երեւակայություն ունեն այս հարցում։
Նրանք ավելի համբերատար են
Քանի որ գիրքը կարդալու եւ ավարտելու համար տեւական ժամանակ է պահանջում (օրեր, եթե ոչ՝ շաբաթներ), հետեւաբար, համբերատարություն է հարկավոր։ Ուստի, նրանք ավելի համբերատար ու հանդուրժող են։
Ընթերցասեր մարդիկ շատ բան կարող են սովորեցնել դիմացինին
Արդեն նշեցինք, որ ընթերցասեր մարդիկ շատ բանիմաց են, քանի որ նրանք սիրում են նոր գիտելիքներ ձեռք բերել։ Հետեւաբար, նրանց հետ շփվելիս դուք միշտ նոր տեղեկատվություն կստանաք տարբեր ոլորտների մասին։
Նրանք իսկապես գիտեն, թե ինչ է ռոմանտիկան
Նրանք ռոմանտիկ բնավորություն ունեն, քանի որ գրեթե բոլոր գրքերում գլխավոր հերոսները մի շարք դժվարություններ եւ խնդիրներ հաղթահարելուց հետո են միասին լինում։ Եվ եթե դուք ընկերություն եք անում ընթերցասեր մեկի հետ, վստահ եղեք, որ ձեզ ռոմանտիկ հարաբերություններ են սպասվում։
Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում հոգատարություն
Գիրքը պատրաստված է թղթից, որը փխրուն եւ դյուրաբեկ է։ Իսկ ընթերցասեր մարդը մեծ հոգատարությամբ է վերաբերում իր սիրելի գրքին, քանի որ մի օր նա անպայման գիրքը վերընթերցելու ցանկություն կունենա։ Սակայն ընթերցասեր մարդիկ ոչ միայն իրենց, այլեւ ուրիշի իրերին նկատմամբ են շատ ուշադիր։ Այն ամենը, ինչը թանկ է ընթերցասեր մարդու համար, նա խնամքով եւ մեծ հոգատարությամբ է վերաբերում դրան։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը