Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչու՞ է այդքան հաճելի շփվել ընթերցասեր մարդկանց հետ

21:12, 10 օգոստոսի

Շատ դժվար է գտնել մարդկանց, որոնք ընթերցում են հաճույքի համար, ոչ՝ ստիպողաբար։  Եվ նման ընթերցասեր մարդկանց հետ շատ հաճելի է շփվել։ Իսկ ինչու՞։

Որպես կանոն, նրանք շատ նուրբ հոգի ունեն

Ընթերցելիս մարդիկ ծանոթանում են այն իրականությանը, որը շրջապատում է իրենց։ Սա օգնում  զարգացնել իրենց մտահորիզոն ու տեսակետը։ Ընթերցանությունը նպաստում է ինտելեկտի բարձրացմանը եւ ավելի համբերատար ու հանդուրժող է դարձնում մարդուն։ Այն սովորեցնում է նրանց գնահատել ամեն մի մանրուք։

Նրանք ավելի իմաստուն եւ զարգացած են

Որքան շատ եք ընթերցում, այնքան ավելի խելացի եւ բազմակողմանի զարգացած եք դառնում։ Ընթերցասեր մարդիկ ավելի հեշտությամբ են ընկալում տեղեկությունը եւ նրանց հետ հաճելի է շփվել, քանի որ զրուցելիս շատ հազվադեպ կլսեք «չգիտեմ» բառը։

Նրանք ստեղծագործ միտք ունեն

Ստեղծագործ միտքը շատ կարեւոր է հարաբերություններում, քանի որ մեկ տարի շփվելուց հետո արդեն շատ դժվար է դիմացինին հետաքրքրել կամ զարմացնել։ Սակայն այն մարդը, որը շատ է ընթերցում, սպունգի նման յուրացնում է հեղինակների մտքերը, որոնց մասին նա մինչ այդ չգիտեր։ Եվ եթե ցանկանում եք երկարատեւ հարաբերություններ սկսել, ընտրեք հենց ընթերցասեր մեկին։

Նրանք հոգով դեռ մանուկ են

Նման մարդիկ ասես մանուկ լինեն, որոնք հիանալի երեխաներ կդաստիարակեն։ Միայն ընթերցասեր մարդը իր երեխային կարող է բազմաթիվ հեքիաթներ պատմել՝ անգամ հորինել։

Նրանք ավելի կրքոտ սիրեկաններ են

Այս տեսակ մարդիկ հաճախ են սիրային եւ անկողնային տեսարանների նկարագրություն կարդում գրքերում, եւ բնականաբար ընթերցասեր մարդիկ ավելի մեծ երեւակայություն ունեն այս հարցում։

Նրանք ավելի համբերատար են

Քանի որ գիրքը կարդալու եւ ավարտելու համար տեւական ժամանակ է պահանջում (օրեր, եթե ոչ՝ շաբաթներ), հետեւաբար, համբերատարություն է հարկավոր։ Ուստի, նրանք ավելի համբերատար ու հանդուրժող են։

Ընթերցասեր մարդիկ շատ բան կարող են սովորեցնել դիմացինին

Արդեն նշեցինք, որ ընթերցասեր մարդիկ շատ բանիմաց են, քանի որ նրանք սիրում են նոր գիտելիքներ ձեռք բերել։ Հետեւաբար, նրանց հետ շփվելիս դուք միշտ նոր տեղեկատվություն կստանաք տարբեր ոլորտների մասին։

Նրանք իսկապես գիտեն, թե ինչ է ռոմանտիկան

Նրանք ռոմանտիկ բնավորություն ունեն, քանի որ գրեթե բոլոր գրքերում գլխավոր հերոսները մի շարք դժվարություններ եւ խնդիրներ հաղթահարելուց հետո են միասին լինում։ Եվ եթե դուք ընկերություն եք անում ընթերցասեր մեկի հետ, վստահ եղեք, որ ձեզ ռոմանտիկ հարաբերություններ են սպասվում։

Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում հոգատարություն

Գիրքը պատրաստված է թղթից, որը փխրուն եւ դյուրաբեկ է։ Իսկ ընթերցասեր մարդը մեծ հոգատարությամբ է վերաբերում իր սիրելի գրքին, քանի որ մի օր նա անպայման գիրքը վերընթերցելու ցանկություն կունենա։ Սակայն ընթերցասեր մարդիկ ոչ միայն իրենց, այլեւ ուրիշի իրերին նկատմամբ են շատ ուշադիր։ Այն ամենը, ինչը թանկ է ընթերցասեր մարդու համար, նա խնամքով եւ մեծ հոգատարությամբ է վերաբերում դրան։

 

 

Աղբյուրը՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել