Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց մենք այս բացը կլրացնենք». Նարե Գրիգորյանի ու Արամ Շամիլյանի ամուսնության 3-ամյակն ու այն միմյանցից առանձին անցկացնելու պատճառը

15:25, 10 օգոստոսի

Երգչուհի Նարե Գրիգորյանն ու նրա ամուսինը՝ իրավաբան Արամ Շամիլյանը, երեկ՝ օգոստոսի 9-ին, նշել են իրենց ամուսնության 3-ամյակը: Ամուսինները, սակայն, այս տարի իրենց տոնը միասին չեն անցկացրել, պատճառը Արամի՝ ԱՄՆ-ում գտնվելն է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է ամուսնու հետ անցկացրած երեք երջանիկ տարիների ու որդու՝ Ժիրայր-Ալեքսի՝ իրենց ընտանեկան կյանք բերած լիարժեքության մասին:

«Ցավոք՝ Արամն այս շրջանում Միացյալ Նահանգներում է, այդ պատճառով չենք կարողացել նշել մեր ամուսնության հոբելյանը, բայց Հայաստան են ժամանել Արամի հարազատները, ու այս ընթացքում ավելի շատ ժամանակ եմ փորձում անցկացնել նրանց հետ: Նրա հարազատներից շատերի հետ մինչ այսօր հեռախոսով ենք միայն շփվել, ու ուրախ եմ, որ այժմ բախտ վիճակվեց նաեւ տեսնվելու ու այսպես ծանոթանալու: Հույս ունեմ, որ մոտ ապագայում Արամը կգա Հայաստան, կամ՝ ես կմեկնեմ ԱՄՆ, չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց մենք այս բացը կլրացնենք: Մեր ամուսության օրն ինձ համար շատ կարեւոր խորհուրդ ունի: Հիշում եմ՝ երեք տարի առաջ այս օրն ինձ համար ամենաերջանիկներից ու սպասվածներից էր: Ասես՝ երեկ լիներ: Արամի հետ այսօր հեռախոսազրույց ենք ունեցել ու վերհիշել մեր օրն ու ամենահետաքրքիր պահերը»,-պատմեց երգչուհին:

Նարեն ամուսնուն շատ լավ ճանաչել է նաեւ մինչ միասին կենցաղ կիսելը, ասում է՝ ամուսնական կյաքից հետո շատ փոփոխություններ նրա մեջ չի նկատել, բայց միմյանց մեջ բացահայտումներ զույգն, այնուամենայնիվ, արել է՝ հատկապես կարանտինային օրերին.

«Իմ կյանքում, առանձնապես, մեծ փոփոխություններ չեն եղել ամուսնությունից հետո, որովհետեւ մենք մոտ երկու տարի նշանված ենք եղել մինչ ամուսնությունը, ու այդ շրջանում ճիշտ է՝ կենցաղ չենք կիսել, բայց, գրեթե, ամեն օր միասին ենք եղել:

Մինչեւ ամուսնությունն էլ ես եւ Արամը միմյանց շատ լավ էինք ճանաչում՝ եւ բացասական եւ դրական կողմերով, բայց ես իրեն նորովի բացահայտեցի, որպես ընտանիքի հայր: Երկուսս էլ չէինք պատկերացնում, թե ինչպիսի ծնողներ կարող էինք լինել, ինչպես կարող ենք միասին ապրել, կենցաղը կիսել, հատկապես, որ շատ արժեհամակարգեր մեր օրերում փոխվել են: Շնորհակալ եմ Աստծուն, որ մենք միասին ենք կազմել ընտանիք ու երեք տարի է՝ ապրում ենք սիրո մթնոլորտում ու ներդաշնակության մեջ»,-ասաց երգչուհին՝ հավելելով.

«Արամը շատ հոգատար հայր է: Լինելով լավ ամուսին՝ կարող եմ վստահորեն ասել, որ այսօր նա նաեւ նախանձելի հայրիկ է: Այնքան հոգատարությամբ է վերաբերվում մեր բալիկին, որպեսզի նա լինի ամենաապահովը եւ ուշադրության կարիք չզգա: Երեխայի ծնունդից մոտ  4  ամիս անց սկսվեց այս համաճարակը, եւ մենք ստիպված եղանք տանը մնալ երկար ժամանակ, ու այնպես ստացվեց, որ մեր բալիկը դրանից ամենաշատը «շահեց» այն առումով, որ լիարժեք կարողացավ զգալ երկու ծնողի ուշադրությունն իր նկատմամբ: Այլ պարագայում շատ հաճախ յուրաքանչյուրս շտապում ենք մեր գործերով ու, սովորաբար, չենք կարողանում լիարժեք ուշադրություն նվիրել մեր երեխաներին:

Որպես ամուսիններ էլ համաճարակի շրջանում սկսեցինք միմյանց նորովի բացահայտել: Սկսեցինք անել այնպիսի բաներ, որ նախկինում երբեւիցե չէինք արել, որովհետեւ, պարզապես, ժամանակ չունեինք: Օրինակ՝ ես երբեք խոհանոցում պատրաստելու մեծ սիրահար չեմ եղել եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում էի պատրաստում, կյանքի բերումով հաճախ դրսում էինք սնվում, բայց համաճարակի օրերին ես նույնպես դարձա խոհարար (ծիծաղում է): Ժամերով խոհանոցից կարող էի դուրս չգալ, նոր բաղադրատոմսեր բացահայտել… Սովորել եմ ոչ միայն պատրաստել, այլեւ՝ հաց թխել: Իսկ Արամի շնորհքի մասին միշտ եմ իմացել, որ ամեն ինչից կարող է ինչ-որ հետաքրքիր բան պատրաստել: Մեր տան դրսի հատվածում խորդանոց ունենք, ու երբ Արամը մտնում է այնտեղ, ժամերով դուրս չի գալիս»:

Նարեն ժպիտով խոստովանեց, որ ամուսնու մեջ բացահայտել է նաեւ թերությունները, սակայն վստահեցրեց, որ դրանք իրեն չեն խանգարում.

«Թերությունները շատ-շատ են (ծիծաղում է): Բայց, իհարկե, չկա այնպիսի մարդ, որը թերություններ չունենա. Իմ թերությունների մասին ես, առհասարակ, կլռեմ (ծիծաղում է): Այո, մենք՝ բոլորս էլ թերություններով լի ենք, բայց նաեւ ունենք այն առավելությունները, որոնք ստիպում են դիմացինին զգալ, որ միմյանց համար ենք ծնված»:

Երգչուհին հավելեց, որ իրենց ընտանիքն ավելի լիարժեք է դարձել որդու ծնունդից հետո.

«Երեխաներն, այո, ամրապնդում են ընտանիքը, բայց կարծում եմ՝ նրանք ավելի շատ լիարժեք են դարձնում այն: Հայերը շատ լուրջ են վերաբերվում ընտանիքի այդ մոդելին, որ զույգերն ամուսնանալուց հետո պետք է երեխաներ ունենան: Իմ կարծիքով երեխաներն ավելի լիարժեք են դարձնում ընտանիքն այն գիտակցմամբ, որ դու քո սիրած էակի շարունակությունն ես ունենում: Նրանք մեր կյանքը փոխում են՝ մեզ դարձնելով ավելի պարտաճանաչ, ավելի հոգատար: Միգուցե, մենք չենք զգում, բայց նրանց հետ ինքներս էլ մեծանում ենք. նայում եմ բալիկիս՝ ասես երեկ ծնված լիներ, բայց այսօր նա վազվզում է տանը, ամեն բան ջարդում… Նրա  հետ մի ուրիշ աշխարհում ենք հիմա, նրա ծնունդից հետո, իսկապես, մեր կյանքը փոխվել է»:

Հարցին՝ որն է իրենց ընտանիքի ներդաշնակության գաղտնիքը՝ երգուհին պատասխանեց.

«Կարծում եմ՝ զույգերի ներդաշնակությունն, առհասարակ,  փոխադարձ հարգանքի, սիրո, համաձայնության մեջ է: Դրանք կարեւոր նախադրյալներ են, որպեսզի ընտանիքը լինի խաղաղ, ամուր ու պինդ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի եւ Նարե Գրիգորյանի Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել