Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ովքեր խոսում են իրենք իրենց հետ

21:12, 14 օգոստոսի

Հոգեբաններ Դանիել Սվիգլի եւ Հարի Լյուպիանի անցկացրած ուսումնասիրություններն ապացուցել են, որ իրենք իրենց հետ խոսող մարդիկ ավելի արագ են մտածում։ Այո, ամենախելացի եւ տաղանդավոր մարդիկ ունեն նման սովորություն։ Այսպիսով, ի՞նչ հատկանիշներ ունեն այն մարդիկ, ովքեր խոսում են իրենց հետ։

Ինքն իր հետ խոսող մարդն ավելի արագ է մտածում

Արդեն նշվեց, որ ինքն իր հետ խոսող մարդն ավելի արագ է մտածում։ Հոգեբանները կատարել են հետեւյալ փորձը։ Կամավորներին 20 սննդատեսակից բաղկացած ցուցակ են տվել եւ խնդրել գտնել դրանք սուպերմարկետում։ Սկզբում մասնակիցները պետք է սննդատեսակները գտնեին առանց խոսելու, իսկ հետո նրանց թույլ էին տվել բարձրաձայնել իրենց մտքերը։ Այսպիսով, երկրորդ անգամ կամավորներն ավելի արագ են գտել անհրաժեշտ սննդատեսակները։

Ինքն իր հետ խոսող մարդն ավելի արագ է կենտրոնանում

Ինչպե՞ս են երեխաները ճանաչում աշխարհը։ Նրանք սովորելու եւ խաղալու ընթացքում հաճախ նույն բառը կամ միտքը մի քանի անգամ են ասում, քանի որ դա օգնում է նրանց կենտրոնանալ եւ ավելի հեշտությամբ լուծել խնդիրը։ Օրինակ, բեռնատար ավտոմեքենայով խաղացող փոքրիկը կարող է ինքն իրեն ասել՝ «բեռնատարը չի մտնում ավտոտնակը։ Գնամ փոքրիկ ավտոմեքենան վերցնեմ»։

Ինքն իր հետ խոսող մարդն ավելի ճիշտ է ձեւակերպում մտքերը

Մարդու գլխում կարող են հազարավոր մտքեր ծագել։ Սակայն նա իրականցնում է այն գաղափարները, որոնք բարձրաձայնում է, քանի որ դրանք արդեն իսկ վերջնականապես ձեւակերպված ու առաջնային մտքերն են։

Ըստ հոգեբան Լինդա Սապադինի՝  «Ինքդ քեզ հետ խոսելը պայծառացնում է միտքը եւ ցույց տալիս, թե ինչն է ավելի կարեւոր եւ ինչպիսին պետք է լինի քո վերջնական որոշումը»։

Ինքն իր հետ խոսող մարդն ավելի հեշտությամբ է հասնում իր բոլոր նպատակներին

Ամեն տարի դու քո առաջ նոր նպատակ ես դնում, որին հասնելը շատ ավելի հեշտ կստացվի, եթե խոսես ինքդ քեզ հետ։ Այդ պարագայում դու չես շեղվում քո գլխավոր նպատակից եւ փորձում ես ամեն կերպ ձգտել ու հասնել դրան։

Ինքդ քեզ հետ խոսելը հուշում է քո նպատակասլացության, ինքնուրույնության եւ խելացիության մասին։ Այդ տեսակ մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ են ցանկանում այս կյանքից եւ ձգտում են հասնել իրենց երազանքներին։

 

Աղբյուրը՝ Adme.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել