Ֆիլմը պատմում է Բել Ռիվ բանտի բանտարկյալների մասին, որոնք որպես օպերատիվ խմբի անդամներ՝ մեկնում են հարավամերիկյան Կորտո Մալթեզե կղզի, որպեսզի ոչնչացնեն Յոթունհեյմը, բանտը եւ լաբորատորիան, որտեղ պահվում էին քաղաքական բանտարկյալները եւ փորձարկումներ էին կատարվում:
«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի ռեժիսորի պաշտոնի ավելի լավ թեկնածու, քան Ջեյմս Գանն է, նույնիսկ պատկերացնել չէր կարելի, եւ նա դա ապացուցում է տվյալ ժապավենի հենց սկզբից: Դժվար է նկարագրել, թե ինչ է կատարվում էկրանին առանց սփոյլերների: Կարելի է միայն ասել, որ Գանն առանց ավելորդ արարողությունների գրեթե միանգամից բացատրում է, թե ինչու են մի խումբ չարագործներ կրում «Ինքնասպանների ջոկատ» անվանումը:
Հիմնական պատմությունն առաջին հայացքից կարող է բավականին պարզ թվալ։ Սակայն Գանն ամեն անգամ կատարում է հերթական անսպասելի շրջադարձը, որի շուրջ էլ ռեժիսորը հետաքրքիր պատմություն է կառուցում։
Ֆիլմը դիտելիս հանդիսատեսը հաճախ կզարմանա, քանի որ խելահեղության և աբսուրդի աստիճանն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և մնում է մեկ տարբերակ․ Ջեյմս Գանը բացահայտորեն ծաղրում է։ Ոչ միայն կինոկոմիքս ժանրը, ոչ միայն էժան մարտաֆիլմերը եւ դրանց կնիքները,այլ Գանը, առհասարակ, ծաղրում է ամեն ինչ։
Ֆիլմում էքշնը շատ է, աշխույժ է, եւ դա լավ է։ Առաջին տասնհինգ րոպեները գրեթե գլուխգործոց են։ Իսկ Հարլի Քուինի «մենահամերգը» հոյակապ է:
Ֆիլմը լիակատար օգտագործում R (18+) վարկանիշը՝ արյան ծովեր, մարմնի կտրված մասեր, հոշոտված գլուխներ և այլն, և այլն։
Իսկ շատ հաճելի եւ ուրախ սաունդթրեքը ֆիլմի ընթացքում միշտ տեղին է հնչում։
Չի կարելի չնշել նաև դերասանական կազմը, որի անդամներից յուրաքանչյուրն իրեն գերազանց դրսևորեց։
Չնայած, հիմք ընդունելով ունակությունները, Իդրիս Էլբայի Բլադսպորտն ընկալվում է որպես Դեդշոտի «կլոն», սակայն գերազանց խաղի եւ Էլբայի հզոր խարիզմայի շնորհիվ այն առանձնանում է ինքնատիպությամբ:
Մարգո Ռոբին, ինչպես միշտ, հմայիչ է Հարլի Քուինի դերում:
Ջոն Սինան հիանալի դերասանական խաղ է ցույց տվել եւ ամբողջովին սուզվել է այնպիսի երկիմաստ կերպարի մեջ, ինչպիսին էր Խաղաղապահը (իզուր չէ, որ նրա կերպարի մասին արդեն սերիալ է նկարահանվում):
Այսպիսով, Ջեյմս Գանը նկարահանել է վառ, հետաքրքիր, շշմեցնող, դինամիկ, դիտարժան եւ շատ զվարճալի ֆիլմ։ Ստացվել է հին ռազմական ֆիլմերի եւ էժան մարտաֆիլմերի մի սիմբիոզ՝ ծայրահեղ դաժանությամբ եւ գերազանց սաունդթրեքով:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ