Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Պրեմիերայի էի գնացել». զվարճալի եւ արյունահեղ ատրակցիոն՝ «Ինքնասպանների ջոկատը։ Զորահավաք»

13:15, 12 օգոստոսի

Ֆիլմը պատմում է Բել Ռիվ բանտի բանտարկյալների մասին, որոնք որպես օպերատիվ խմբի անդամներ՝ մեկնում են հարավամերիկյան Կորտո Մալթեզե կղզի, որպեսզի ոչնչացնեն Յոթունհեյմը, բանտը եւ լաբորատորիան, որտեղ պահվում էին քաղաքական բանտարկյալները եւ փորձարկումներ էին կատարվում:

«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի ռեժիսորի պաշտոնի ավելի   լավ թեկնածու, քան Ջեյմս Գանն է, նույնիսկ պատկերացնել չէր կարելի, եւ  նա դա ապացուցում է տվյալ ժապավենի հենց սկզբից: Դժվար է նկարագրել, թե ինչ է կատարվում էկրանին առանց սփոյլերների: Կարելի է միայն ասել, որ Գանն առանց ավելորդ արարողությունների գրեթե միանգամից  բացատրում է, թե ինչու են մի խումբ չարագործներ կրում  «Ինքնասպանների ջոկատ» անվանումը:

Հիմնական պատմությունն առաջին հայացքից կարող է բավականին պարզ  թվալ։ Սակայն Գանն ամեն անգամ կատարում է հերթական անսպասելի շրջադարձը, որի շուրջ էլ  ռեժիսորը հետաքրքիր պատմություն է կառուցում։

Ֆիլմը դիտելիս հանդիսատեսը  հաճախ կզարմանա, քանի որ խելահեղության և աբսուրդի աստիճանն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և մնում է մեկ տարբերակ․ Ջեյմս Գանը բացահայտորեն ծաղրում է։ Ոչ միայն կինոկոմիքս ժանրը, ոչ միայն էժան մարտաֆիլմերը եւ դրանց կնիքները,այլ  Գանը, առհասարակ,  ծաղրում է ամեն ինչ։

Ֆիլմում էքշնը  շատ է,  աշխույժ է, եւ դա լավ է։ Առաջին տասնհինգ րոպեները գրեթե գլուխգործոց են։ Իսկ Հարլի Քուինի «մենահամերգը»  հոյակապ է:

Ֆիլմը լիակատար օգտագործում R (18+) վարկանիշը՝ արյան ծովեր, մարմնի կտրված մասեր, հոշոտված գլուխներ և այլն, և այլն։

Իսկ շատ հաճելի եւ ուրախ սաունդթրեքը ֆիլմի ընթացքում միշտ տեղին է հնչում։

Չի կարելի չնշել նաև դերասանական կազմը, որի անդամներից յուրաքանչյուրն իրեն գերազանց դրսևորեց։

Չնայած, հիմք ընդունելով ունակությունները,   Իդրիս Էլբայի Բլադսպորտն ընկալվում է որպես Դեդշոտի «կլոն», սակայն գերազանց խաղի եւ Էլբայի հզոր խարիզմայի շնորհիվ այն առանձնանում է ինքնատիպությամբ:

Մարգո Ռոբին, ինչպես միշտ, հմայիչ է Հարլի Քուինի դերում:

Ջոն Սինան հիանալի դերասանական խաղ է ցույց տվել եւ ամբողջովին սուզվել է այնպիսի երկիմաստ կերպարի  մեջ, ինչպիսին էր Խաղաղապահը (իզուր չէ, որ նրա կերպարի մասին արդեն սերիալ է նկարահանվում):

Այսպիսով, Ջեյմս Գանը նկարահանել է վառ, հետաքրքիր, շշմեցնող, դինամիկ, դիտարժան եւ շատ զվարճալի ֆիլմ։ Ստացվել է հին ռազմական ֆիլմերի եւ էժան մարտաֆիլմերի մի սիմբիոզ՝ ծայրահեղ դաժանությամբ եւ գերազանց սաունդթրեքով:

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել