ԽՈՅԵՐ
Այսօր փորձեք հասկանալ եւ ինքներդ ձեզ հաշիվ տալ, թե ինչ խնդիրների առաջ եք կանգնել եւ ինչ է կատարվում ձեր անձնական կյանքում։ Մի պահ մոռացեք տրամաբանության մասին եւ լսեք ձեր սրտի ձայնին։ Հենց դա ձեզ ճիշտ ուղղություն ցույց կտա։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի էակին շատ դժվար կլինի ձեզ համոզել եւ հետ պահել անսովոր ու արտառոց քայլերից։ Սակայն աստղերը հուշում են, որ վտանգավոր ոչինչ չի պատահի, պարզապես ձեր սիրելի էակը դեռ չգիտի, որ յուրօրինակ անակնկալ եք մատուցելու նրան։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի էակը հստակություն կցանկանա մտցնել ձեր հարաբերություններում եւ ամեն գնով կանի դա։ Հետեւաբար, եթե չեք ցանկանում հստակ պատասխանել նրա հարցերին, ստիպված եք լինելու համոզիչ պատասխաններ մտածել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Օգոստոսի 14-ին հարաբերություններում կհայտնվի երրորդ մեկը. բայց ոչ ավելորդ։ Պարզապես մեկը, որը սիրում է երկուսիդ եւ ցանկանում է ձեզ հետ ժամանակ անցկացնել։ Իսկ թե ինչպես եք պատրաստվում վայելել օրը, որոշեք միասին։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր Առյուծները նուրբ խնդրի առաջ կկանգնեն։ Հնարավոր է անսպասելի հյուրեր գան, իսկ դուք հյուրասիրելու հարմար ուտեստ չունենաք։ Բայց պետք չէ շփոթվել։ Առաջարկեք այն, ինչ ունեք։ Խուճապի մի մատնվեք եւ ձեր սիրելիին իզուր մի անհանգստացրեք։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կանգնելու եք մի մեծ եւ կարեւոր խնդրի առաջ՝ ընտրել լավի եւ ավելի լավի միջեւ։ Այլ կերպ ասած՝ եթե ձեզ սիրահարվել են հակառակ սեռի մի քանի ներկայացուցիչ, ստիպված եք լինելու հենց այսօր ընտրել նրանցից մեկին։ Ընտրությունը հեշտ չէ, բայց պարտադիր է։
ԿՇԵՌՔՆԵՐ
Օգոստոսի 14-ին ուրախ հանդիպում է սպասվում ձեր նախկին երկրպագուներից մեկի հետ։ Հավանաբար, եթե ձեր ցանկությամբ լիներ, դուք ընդհանրապես չհանդիպեիք նրան, բայց ճակատագիրը սիրում է անակնկալներ մատուցել։ Պետք չէ ցույց տալ ձեր դժգոհությունը։ Ժպտացեք, չէ որ ամեն ինչ անցողիկ է։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր սիրելի էակի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ։ Աստղերը խորհուրդ են տալիս օրը նվիրել ընթերցանությանը, քանի որ դասական գրականությունը տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Հուշեք նրան այս մասին, եւ դրանից հետո նա անպայման դուրս կգա ստեղծված իրավիճակից։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Օգոստոսի 14-ին կանգնելու եք կարեւոր ընտրության առաջ։ Սակայն անհանգստանալու եւ մտահոգվելու եք ոչ թե դուք, այլ ձեր սիրելի անձնավորությունը։ Նա կփորձեի կանգնեցնել ձեզ, նկատողություններ կանի, ուղղություն ցույց կտա, բայց հենց դուք կլինեք որոշողի դերում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելի էակին թվալու է, թե դուք մոռացել եք իրեն եւ արդեն մեկ ուրիշին եք գտել։ Փորձեք հանգստացնել նրան՝ ձեր սերն ու ջերմությունը ցույց տալով։ Նույնիսկ եթե դուք իսկապես հիասթափված եք, այսօր փորձեք թաքցնել դա։
ՁԿՆԵՐ
Օգոստոսի 14-ը Ձկների համար ձեռքի աշխատանքների օր է։ Փորձեք միասին ինչ-որ բան պատրաստել, կարել կամ ասեղնագործել։ Գլխավորը՝ գեղեցիկ արդյունքն ու պրոցեսն է, որի ընթացքում դուք կվայելեք միասին անցկացրած ամեն վայրկյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին