Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 16-ից 22-ը

09:00, 15 օգոստոսի

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին անկառավարելի կլինի: Նա կլիսի ձեզ, բայց հաստատ հակառակը կանի: Միգուցե արժե նրան տալ հակառակ խորհուրդներ՝ ցանկալի արդյունքը ստանալու համար:

ՑԼԵՐ

Աշխատեք սիրելիին չփորձել ինչ-որ բան սովորեցնել, դժվար թե դա ձեզ մոտ ստացվի: Աշխատեք նրան ամեն կերպ խրախուսել. այդ կերպ ավելի շատ օգուտ տված կլինեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Որպեսզի սիրելիի հետ էլ ավելի մոտ լինեք, դուք պետք է միասին հոգ տանեք ինչ-որ մեկի մասին՝ երեխայի, կատվի կամ կակտուսի, կարեւոր չէ: Նման միասնական հոգատարությունը ավելի կմետրմացնի ձեզ: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե սիրելին խնդիրներ ունի, ավելի լավ է ձեր խնդիրների մասին մոռանաք եւ սկսեք օգնել նրան: Այդ դեպքում դուք հաստատ տխրելու ժամանակ չեք ունենա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Նվիրեք ժամանակը սիրուն, քնքշանքին եւ գուրգուրանքին, եւ հոգու եւ մարմնի տոնը երաշխավորված է: Ի դեպ, վատ չէր լինի նաեւ առանձնանալ բնության գրկում:

ԿՈՒՅՍԵՐ

Այո', դուք որոշ թերություններ ունեք, իսկ ո՞վ չունի, սակայն, եթե ձեր կեսը սիրում է ձեզ, ապա այդ թերություններն էլ կկարողանա սիրել կամ գոնե ընդունել: Պետք չէ ամբողջ կյանքը փշերի վրա լինել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Չգիտես ինչու, ցանկություն կունենաք համեմատել ձեր կեսին ձեր ընկերների կեսերի հետ: Միգուցե, արդյունքները այդքան էլ խրախուսող չլինեն, եւ դուք լրջորեն մտածեք, թե արդյոք ճիշտ ընտրություն եք կատարել, թե ոչ:

ԿԱՐԻճՆԵՐ

Ավելի շատ ժամանակ կունենաք սիրելիի հետ չպարտադրող զրույցի համար, որից միայն հաճույք կստանաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հավանական է, որ նա, ում դուք անչափ դուր եք գալիս, հրավիրի ձեզ ինչ-որ տեղ, ենթադրաբար՝ կինո: Համաձայնե՞լ, թե՞ ոչ. ահա, թե որն է խնդիրը: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Հակված կլինեք սիրելիից վրեժ լուծել ձեզ երբեւէ հասցրած հոգեկան ցավերի համար: Բայց մտածեք՝ արդյոք հաճույք կստանա՞ք դրանից...

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելիի հետ համատեղ ինչ-որ բան փնտրելը կմտերմացնի ձեզ: Միգուցե դա կլինի բուռն կրքի պահին ինչ-որ տեղ շպրտված հագուստ:

ՁԿՆԵՐ

Սիրելին առանց խոսքերի կհասկանա ձեզ: Աստղերը հուշում են օգտվել այդ առավելությունից եւ աշխատել բացատարել նրան այնպիսի մի բան, որը որեւէ լեզվով բացատրել հնարավոր չէ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել