Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Նոր մոտեցում եմ հաղորդում իմ մասնագիտությանը». Սոնա Եսայանը՝ Գոռ Հակոբյանի հետ զուգերգի, դրա տարածման ու հայտնիների կարծիքների մասին

17:03, 13 օգոստոսի

Պարուհի Սոնա Եսայանն ու դերասան-երգիչ Գոռ Հակոբյանը շուտով կներկայանան զուգերգով: Երգի կարճ տարբերակը, որն արդեն տարածվել է արտիստների՝ սոցցանցերի էջերում, կարճ ժամանակում հասցրել է գրավել շատերի ուշադրությունը: Թեեւ երգելը Սոնայի դեպքում նորություն չէ, պարուհին հետեւորդներից շատերին է զարմացրել նոր ձեւաչափով: Այնուամենայնիվ, Սոնան վստահեցնում է՝ իր անվան կողքին հաստատ չենք տեսնի «երգչուհի» բառը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարուհին պատմել է, թե իր երգելն ինչ նպատակ ունի եւ ինչ նորամուծությամբ է ներկայանալու իր հետեւորդներին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Yesayan (@sona_yesayan)

«Երգելն ինձ համար նորություն չէ. մի քանի անգամ արդեն ինձ փորձել եմ դրա մեջ մի շարք հեռուստանախագծերի շրջանակում՝ «Երգիր, թե կարող ես», «Երեկոն Շանթում Գրիգի հետ», իսկ 2018 –ին ներկայացրել եմ տեսահոլովակ «Լա Լա Լենդ» ֆիլմի սաունդրեքի հայերեն տարբեակի հիման վրա»,-հիշեցրեց պարուհին՝ հավելելով.

«Ես ձայն ու երգելու շնորհ ունեմ, ու հենց դրա համար էլ որոշել եմ երկուսը մեկում համադրել ու պարային նոր որակ բերել Հայաստան: Միգուցե, Հայաստանում է նորություն, որ պարուհին նաեւ երգում է, բայց աշխարհում սա շատ տարածված ու սիրված ձեւաչափ է: Օրինակ՝ իմ սիրելի արտիստներից Մոնատիկը ե´ւ պարող է, ե´ւ երգիչ, եւ երկուսը մեկում համադրելով՝ հրաշալի շոուներ է անում: Նա ներկայումս Ուկրաինայում եւ Ռուսաստանում ամենապահանջված արտիստներից է: Միգուցե, սկզբում մարդկանց համար սա անսովոր լինի, բայց ժամանակի ընթացքում նորամուծություններին սովորում են, դրանք ավելի կիրառելի են դառնում նաեւ Հայաստանում»:

Սոնան շեշտեց՝ այս քայլով ինքը չի պատրաստվում մուտք գործել երգարվեստ. «Ես չեմ համարում, որ վերադարձել եմ երգարվեստ, որովհետեւ ես երգչուհի չեմ ու երբեք էլ այդ մասնագիտությունն ինձ չեմ վերագրել: Եթե երգել եմ, դա արել եմ տվյալ նախագծի ձեւաչափից ելնելով: Ես ինձ երգչուհի չեմ համարում, պարզապես որոշել եմ հետաքրքիր մոտեցում ցուցաբերել իմ պարային մասնագիտության մեջ ու ոչ միայն մարմնով պատմել պարի մասին, այլեւ՝ երգելով ու բառերով»:

Պարուհին նաեւ հավելեց՝ «Հայաստանում մենք շատ լավ երգիչ-երգչուհիներ ունենք, ու նրանց հետ համեմատականներ ես չեմ ցանկանա, որ անցկացնեն, որովհետեւ այս պարագայում իմ անելիքն այլ է. շեշտը դրվելու է պարի, պարելու, պարային տեսահոլովակի վրա: Երգն իմ պարագայում երկրորդական դեր է կատարում: Ես, պարզապես, նոր մոտեցում եմ հաղորդում իմ մասնագիտությանը: Այո, ես երգում եմ, բայց կբացառեմ իմ մասնագիտության կողքին երգչուհի բառը: Միգուցե, հակասական հնչի՝ ես երգում եմ, բայց երգչուհի չեմ»:

Ինչ վերաբերում է Գոռ Հակոբյանի հետ համագործակցությանը՝ Սոնան նշեց, որ տվյալ մտահաղացմանը եկել են ամուսնու՝ Գրիգի հետ համատեղ քննարկումների արդյունքում.

«Գրիգի հետ որոշեցինք, որ տվյալ ձեւաչափին հենց Գոռն է համապատասխանում, որովհետեւ նա հրաշալի է տիրապետում երաժշտական այս նոր ուղղություններին, ու ինչպես պատկերացրել էինք՝ նա միանգամից ինձ հասկացավ: Երգի ստեղծման հետ կապված հրաշալի աշխատանք է տարել Գոռը: Ի սկզբանե որոշել էի մենակով կատարել երգը, հետո Գոռի կողմից եղավ զուգերգով հանդես գալու առաջարկը, ինչին ես մեծ սիրով համաձայնեցի»:

Անդրադառնալով բազմակարծությանն ու քննադատություններին՝ պարուհին նշեց, որ միշտ պատրաստ է ընդունել մասնագիտական քննադատությունը, բայց ատելություն պարունակող մեկնաբանությունները, պարզապես, շրջանցում է.

«Քննադատություններին շատ դրական եմ մոտենում, նույիսկ՝ չափից շատ, եթե, իհարկե, խոսքն առողջ քննադատության մասին է: Ռեալ քննադատությունն օգնում է արտիստին ավելի կայանալ, անել սխալների ուղղում: Բայց այն քննադատություններին, որոնք, պարզապես, իրենց մեջ վիրավորանք են պարունակում ու ատելություն տարածում, ուղղակի պետք չէ լուրջ վերաբերվել, առհասարակ, դրանց ոչ մի կերպ պետք չէ վերաբերվել: Ես ունեմ նմանօրինակ մեկնաբանություններ իմ TikTok-ում, բայց հաճախ այդ քննադատությունների հեղինակերը դպրոցական երեխաներ են, որոնք հավաքվում են այդ հարթակում ու փորձում համեմատականներ տանել իրենց կուռքերի հետ: Նրանք, բնականաբար, դեռեւս չունեն ձեւավորված կարծիք, ու դրան պետք չէ լուրջ վերաբերվել: Ինձ երբեմն այնքան չեն հետաքրքրում այդ մեկնաբանությունները, որ ես, նույնիսկ, չեմ կարդում դրանք: Ինչ վերաբերում է երգի շուրջ ռեալ քննադատություններին՝ այդպիսիք դեռեւս չեմ լսել, հատկապես, երգարվեստի ոլորտի մասնագետների կողմից: Երգը դեռ ամբողջովին տեղադրված չէ, բայց այդ փոքրիկ հատվածից հետո ինձ շնորհավորել են մեր լավագույն արտիստներից շատերը՝ Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը, Սոֆի Մխեյանը, Անահիտ Սիմոնյանը եւ այլք, շատերը, նույնիսկ, իրենց էջերում էին տեղադրել:  Հավատացեք՝ ես էլ եմ անհամբերությամբ արդեն սպասում ամբողջական տեսահոլովակին»:

Թե երբ կլինի երգի ամբողջական տարբերակը, Սոնան դժվարացավ պատասխանել, բայց խոստացավ, որ կարդարացնեն հետեւորդների հետաքրքրությունն ու երկար սպասեցնել չեն տա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարնեը՝ Սոնա Եսայանի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել