Ոչ բոլոր աղջիկները կարող են պարծենալ բարակ գոտկատեղով, բայց դա տխրելու առիթ չէ։ Բարեմասնություններն ընդգծելու եւ կազմվածքն ավելի արտահայտիչ դարձնելու համար կարող եք օգտագործել ճիշտ ընտրված հագուստ։ Այս նյութում, կգտնես հնարքներ, որոնք ոչ միայն օգնել ընդգծել գոտկատեղը, այլեւ կերպարին կավելացնեն ակտուալություն։
Բլուզի ու տաբատի/կիսաշրջազգեստի կոնտրաստ
Կոնտրաստային սահմանը հագուստի վերեւի ու ներքեւի միջեւ պետք է լինի գոտկատեղի վրա։ Փորձեք խաղալ գույնի հետ՝ համատեղելով բաց եւ մուգ, պայծառ եւ չեզոք երանգները, որպեսզի ընդգծի տարբերությունը: Եթե ցանկանում եք ուժեղացնել էֆեկտը, ավելացրեք վերեւի ծավալը, այս ֆոնի վրա գոտկատեղն ավելի նեղ կթվա:
Կտրվածքներ
Եռանկյունաձեւ կողային կտրվածքները հիանալի միջոց են գոտկատեղ նկարելու համար: Շնորհիվ այն բանի, որ սուր անկյունները ուղղված են դեպի ներս, ստեղծվում է տեսողական նեղացում, ինչի շնորհիվ պատկերը շատ ավելի արտահայտիչ տեսք է ունենում։
Կոնտրաստային գոտի
Վառ երանգի գոտին կօգնի առանձնացնել գոտկատեղը, ինչպես նաեւ այն կդարձնի ավելի նեղ: Ընտրեք ոչ շատ նեղ, ոչ շատ լայն գոտի։ Ավելի լավ է նախապատվությունը տաք միջին չափի մոդելների կամ բարակ երկար գոտուն՝ մի քանի անգամ գոտկատեղի շուրջը փաթաթված։
Կրոպ տոպ
Կարեւոր կետ․ տաբատի գոտու եւ տոպի եզրի միջեւ պետք է լինի մարմնի մի բարակ շերտ։ Եթե այդ բացը շատ լայն է, ապա որովայնը անհամաչափ ձգված տեսք կունենա, որի ֆոնին գոտկատեղը պարզապես կկորչի։
Կոճակները կիսով չափ կոճկած վերնաշապիկ
Օվերսայզ վերնաշապիկների երկրպագուների համար նշում․ այս հնարքը որովայնի շրջանում ձեւավորում է ծալքեր, որոնք ընդգծում են ուրվագիծը, եւ եռանկյունաձեւ կտրվածքը կօգնի ուժեղացնել էֆեկտը:
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:46, 6 հուլիսի
«Ամեն ինչ, կամ ոչինչ»․ Անահիտ Մանուկյան (ֆոտո)14:23, 6 հուլիսի
Օլգա Բուզովան պատասխանել է քրոջ հետ տարաձայնությունների մասին լուրերին13:39, 6 հուլիսի
«Կրակոտ»․ Ժաննա Բուտուլյանը՝ սպորտային կերպարում13:12, 6 հուլիսի
Ռուսաստանում կփակվի Անի Լորակի ընկերությունը12:32, 6 հուլիսի
Յուրի Շատունովի ընտանիքը նրա գերեզմանաքարի կառուցման համար դրամահավաք է հայտարարել12:08, 6 հուլիսի
««Եվրատեսիլ»-ը դեռ հաղթահարված փուլ չէ»․ Ռոզա Լինի՝ հետեվրատեսիլյան տպավորություններն ու մրցույթից հետո գրանցած հաղթանակը11:44, 6 հուլիսի
«Երբեք չէի մտածի, որ միաժամանակ հնարավոր է հայտնվել երեք վայրում...»․ Անահիտ Կիրակոսյան11:12, 6 հուլիսի
Բրիթնի Սփիրսին քննադատել են չսափրված թեւատակերի եւ անկեղծ տեսանյութի համար10:42, 6 հուլիսի
«Մեր բակը»․ Հրուշ Աճեմյանի երեւանյան street style-ը10:12, 6 հուլիսի
Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը09:00, 6 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:41, 5 հուլիսի
Գրավիչ կերպար․ Եվա Ռիվասը՝ մարմինն ընդգծող զգեստով